Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը
«Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (ռուս.՝ «Сказка о попе и о работнике его Балде»), Ալեքսանդր Պուշկինի հեքիաթը՝ գրված 1830 թվականի սեպտեմբերի 13-ին Բոլդինոյում: Հիմք է ծառայել ռուսական ժողովրդական հեքիաթը, որը Պուշկինի կողմից գրի է առնվել Միխայլովսկոյե կալվածքում Արինա Յակովլևայի պատմածից[1]: Հեղինակի կյանքի օրոք այն չի տպագրվել:
Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը Сказка о попе и о работнике его Балде | |
---|---|
![]() | |
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | Russian fairy tales? |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1830 |
Հրատարակություն | 1840 |
Վիքիդարան | Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը |
Tale of the Priest and His Workman Balda |
ՍյուժեԽմբագրել
Հեքիաթում պատմվում է ժլատ տերտերի մասին, որը գնում է շուկա, որտեղ հանդիպում է Բալդի անունուվ մի տղամարդու և նրան վարձում որպես իր աշխատող, ընդ որում զավեշտական վճարով: Բալդին այսպիսի պայման է դնում.
Ու տարվա վերջին |
Դրանից հետո Բալդին ապրում է տերտերի տանն ու բարեխիղճ աշխատում: Որոշ ժամանակ անց տերտերին համակում են գործարքի շահութաբերության կասկածները, և նա իրիցկնոջ խորհրդով Բալդիին հանձնարարում է անիրագործելի հանձնարարություն, որպեսզի խուսափի կտտոցներից.
«Բալդի, սատանեքը |
Հեզ Բալդին գնում է հարկի հետևից: Ծովափում նա գտնում է սատանաներին ու խորամանկությամբ նրանցից ստանում հարկը, իսկ վերադառնալուց հետո տերտերից պահանջում իր ամբողջ վարձը: Վերջին կտտոցից տերտերը խելքը կորցնում է: Հեքիաթն ավարտվում է այսպես.
«Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս, |
ՊատմությունԽմբագրել
1831 թվականին Պուշկինն այս հեքիաթը Ցարսկոյե Սելոյում կարդացել է Նիկոլայ Գոգոլի համար: Վերջինս Գրիգորի Դանիլևսկուն գրել է (1831 թվականի նոյեմբերի 2-ի նամակում), որ Պուշկինն իր համար կարդացել է «ռուսական ժողովրդական հեքիաթներ ոչ թե «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմին նման, այլ ամբողջովին ռուսական»: Իսկ հետագայում այս հեքիաթի մասին գրել է.
Մի հեքիաթը նույնիսկ չափ չունի, միայն հանգերով է ու արտակարգ հիասքանչ կողմերով:
Գոգոլի կողմից նշված չափի բացակայությունը կապված է նրա հետ, որ Պուշկինի հեքիաթը գրված է ակցենտային ոտանավոր զույգ հանգերով՝ ոճավորելով հանգավոր կատակախոսությունը: Առաջին անգամ այն տպագրվել է 1840 թվականին Վասիլի Ժուկովսկու կողմից: Գրաքննության պատճառով Ժուկովսկին տերտերին փոխարինել է վաճառական Կուզմա Օստոլոպի հետ:
Հետագայում ամենուրեք «տերտերը» փոխարինվել է «Կուզմայով», «իրիցկինը»՝ «տիրուհով», «տերտերի աղջիկը»՝ «դուստրով», իսկ «տերտերի որդին»՝ «որդով»: Պուշկինի մոտ աշխատողի Բալդի անունը կշտամբանքի երանգներ չունի (որը հակասում է հեքիաթի ամբողջ բովանդակությանը), այլ կիրառվում է ազգային սկզբնական իմաստով: Նիժնի Նովգորոդի նահանգում, որտեղ գտնվում էր պուշկինյան Բոլդինոն, այն նշանակում էր «փայտե գալար, հաստ կոճղարմատ, լախտ, մահակ» (Դալի բառարան): Միայն 1882 թվականին Պ. Ա. Եֆրեմովի խմբագրությամբ Պուշկինի ստեղծագործությունների ժողովածուում[2] հեքիաթը տպագրվել է ձեռագրով: Մինչև 20-րդ դարի սկիզբը ժողովրդ համար կատարված հրատարակություններում եղել է Կուզմա Օստոլոպ: Ներկայումս Ռուս Ուղղափառ եկեղեցու որոշ գործիչներ տպագրում և փորձում են մասսայականացնել Ժուկովսկու խմբագրած տարբերակը[3][4][5]:
ԷկրանավորումԽմբագրել
ԽՍՀՄ-ում հեքիաթի հիման վրա ստեղծվել են մի շարք մուլտֆիլմեր.
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1933-1936) – Միխայիլ Ցեխանովսկու նկարված մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Դմիտրի Շոստակովիչ: Հայրենական մեծ պատերազմի սկզբին «Լենֆիլմ» կինոընկերության պահեստի հրդեհի պատճառով ֆիլմի նկարահանված նյութերը կորել են, պահպանվել է միայն «Շուկա» 6 րոպեանոց հատվածը: 1936 թվականին Շոստակովիչի դեմ սկսված քննադատական արշավի պատճառով ֆիլմի պարտիտուրան նրա կողմից մասամբ է գրվել: 2005 թվականին կոմպոզիտոր Վադիմ Բիբերգանի աշակերտն այն բերել է վերջնական տեսքի (պրեմիերան կայացել է 2006 թվականին):
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1940) – Պանտելեյմոն Սազոնովի նկարված մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Իոսիֆ Կովներ:
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1956) – Անատոլի Կարանովիչի տիկնիկային մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Նիկոլայ Պեյկո:
- «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» (1973) – Ինեսսա Կովալևսկայայի նկարված մուլտֆիլմը, կոմպոզիտոր՝ Անատոլի Բիկանով:
ԳրաքննությունԽմբագրել
2011 թվականին Արմավիրում լույս է տեսել Ա. Ս. Պուշկինի «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» ստեղծագործության նոր տարբերակը, որտեղ «տերտեր» բառը փոխարինվել է «վաճառական» բառով: Ըստ Արմավիրի Սուրբ Երրորդություն մայր տաճարի սուրբ հայր Պավելի՝ գրաքննության ենթարկված վերահրատարակությունը «պատմական արդարության վերականգնումն է», քանի որ, նրա կարծիքով, «Պուշկինը հավատի մարդ էր» և չէր կարող եկեղեցին ծաղրել[6][7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Пропп, 2000, էջ 65
- ↑ Сочиненiя А. С. Пушкина / Под ред. П. А. Ефремова. — 8-е изд. — М., 1882. — Т. III. — С. 233—238.
- ↑ Юрий Васильев (01.03.2011 20:47)։ «РПЦ вновь охотится на Балду» (ռուսերեն)։ Радио Свобода։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2013-04-14
- ↑ Евгения Ефимова (2011-03-02)։ «"Сказка о попе и о работнике его Балде" А. С. Пушкина превратилась в "Сказку о купце Кузьме Остолопе"» (ռուսերեն)։ 1tv.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2013-04-14
- ↑ «В РПЦ одобрили замену попа на купца в известной сказке Пушкина»։ Мел։ Վերցված է 2016-11-10
- ↑ ntv.ru։ «Почему попа заменили на купца» (անգլերեն)։ НТВ։ Վերցված է 2018-04-24
- ↑ «В РПЦ "слегка поправили" сказку Пушкина "О попе и его работнике Балде": теперь поп - купец»։ Վերցված է 2018-04-24
ԳրականությունԽմբագրել
- Пропп В. Я. Русская сказка (Собрание трудов В. Я. Проппа.) Научная редакция, комментарии Ю. С. Рассказова. — М.: Лабиринт, 2000. — Т. 4. — 416 с. — ISBN 5-87604-065-7
Արտաքին հղումներԽմբագրել
- «Сказка о купце Кузьме Остолопе и работнике его Балде» с иллюстрациями А. Карелина
- «Сказка о попе и о работнике его Балде».
- «Сказка о попе и о работнике его Балде» с иллюстрациями Б. Дехтерева, Москва, Государственное издательство детской литературы министерства просвещения РСФСР, 1953 г. на сайте www.web-yan.com
- «Сказка о попе и работнике его Балде»