Ինեսա Ալեքսեևնա Կովալևսայա (ռուս.՝ Инесса Алексеевна Ковалевская, մարտի 1, 1933(1933-03-01), Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիայի ռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2002)[1]։

Ինեսա Կովալևսկայա
Ծննդյան թիվ՝մարտի 1, 1933(1933-03-01) (89 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, սցենարիստ և մանկագիր
Պարգևներ՝
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0468313

ԿենսագրությունԽմբագրել

Ինեսա Կովալևսկայան ծնվել է 1933 թվականի մարտի 1-ին Մոսկվայում։ Հայրը՝ գեներալ-մայոր Ալեքսեյ Կովալևսկին (1901-1950)[2][3], մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմներին, եղել է պատմաբան, Վ․ Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայի ղեկավար (1943-1948), ապա ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր (1948-1950)[4][5]։ Մայրը՝ Լյուդմիլա Պետրովնա Կովալևսկայան (1912-1989), եղել է տնային տնտեսուհի[3][6]։

Ինեսա Կովաևսկայան սովորել է երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում, պատրաստվել է ընդունվել Գնեսինաների անվան դպրոց, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմ։ 1941 թվականից մինչև 1945 թվականն ընտանիքի հետ գտնվել է տարհանման մեջ։ Ընդմիջումներով սովորելով դպրոցում՝ ավարտել է 1950 թվականին։ Նույն թվականին մահացել է հայրը. ըստ որոշ տվյալների՝ կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ, ըստ այլ տվյալների՝ դարձել է բռնաճնշումների զոհ[6][7]։ Դա Ինեսա Կովալևսկայային խանգարել է ընդունվել Մոսկվայի պետական համալսարան։

1958 թվականին Ինեսա Կովալևսկայան ավարտել է Ա․ Լունաչարսկու անվան թատերական արվեստի ինստիտուտի թատերագիտական բաժինը։ 1959 թվականից մինչև 1961 թվականն աշխատել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի հարցերով կոմիտեում, որտեղ կրտսեր խմբագրի պաշտոնում վերահսկել է Մոլդովական ԽՍՀ կինեմատոգրաֆիան ու մուլտիպլիկացիան։ 1964 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները և սկսել է ստեղծագործական գործունեությունը «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[6]։

Մեծ ճանաչման ու փառքի է արժանացել ԽՍՀՄ առաջին մուլտֆիլմ-մյուզիքլի՝ «Բրեմենյան երաժիշտներ» ֆիլմի, «Փոքրիկ կատեր» (ռուս.՝ «Катерок», որում հնչում է Чунга-Чанга հայտնի երգը), «Ինչպես կորյունը և կրիան երգ երգեցին» (ռուս.՝ «Как львёнок и черепаха пели песню», «Я на солнышке лежу…» երգ), «Նավահանգստում» (ռուս.՝ «В порту», «Эта территория зовется акватория…» երգ), «Чучело-Мяучело» և այլ երաժշտական մուլտֆիլմեր[8]։

Երաժշտական ֆիլմերի ժանրում ունեցած հաջողությունից հետո Ինեսա Կովալևսկայան սկսել է էկրանավորել ժողովրդական երգեր և համաշխարհային դասական արվեստի գլուխխգործոցներ՝ «Ռուսական մեղեդիներ» (ռուս.՝ «Русские напевы», 1972), «Մանկական ալբոմ» (ռուս.՝ «Детский альбом», 1976), «Կոստրոմա» (ռուս.՝ «Кострома», 1989)[8]։ Ինեսա Կովալևսկայան գրել է սցենարներ իր նկարահանած բազմաթիվ մուլտֆիլմերի համար։

2002 թվականին Ինեսա Կովալևսկայան արժանացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

2015 թվականի ապրիլի 8-ին, երբ առաջին անգամ շնորհվել է «Իկար» կինոմրցանակը, Ինեսա Կովալևսկայան արժանացել է «Վարպետ» (ռուս.՝ «Мастер») մրցանակի[9]։

ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 31 января 2002 года № 116 «О награждении государственными наградами Российской Федерации»
  2. Нина Тихонова Тест на самозванство // Комсомольская жизнь : журнал. — 1990. — № 6. — С. 24—26.
  3. 3,0 3,1 «Могила Ковалевских А. И. и Л. П., Ваганьковское кладбище»։ Генералы и адмиралы 1941-1945 годы 
  4. «История ВПА им. Ленина»։ Военно-политическая академия имени В. И. Ленина 
  5. «Ковалевский Алексей Иванович 1901г.р.»։ Подвиг народа 
  6. 6,0 6,1 6,2 Инесса Ковалевская, Георгий Бородин Бременские музыканты. Первый мультипликационный мюзикл. Непридуманная история его создания // Кинограф: Журнал прикладного киноведения. — 2009. — № 20.
  7. «Kovalevskii, Aleksei Ivanovich»։ Biographical encyclopedia of the generals of World War Two (անգլ.) 
  8. 8,0 8,1 Сергей Капков. Инесса Ковалевская // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-28-ին։ Վերցված է 2020-04-17 
  9. Первая церемония вручения Национальной анимационной премии «Икар». 8.04.2015

ԳրականությունԽմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 327—328.
  • «Кинограф» № 20, 2010 — Ковалевская И. А.: Воспоминания о создании фильма «Бременские музыканты», Георгий Бородин: Предисловие.
  • Ковалевская И. А. Первый отечественный мюзикл «Бременские музыканты». Непридуманная история его создания. — М.: ООО «ЭйПиСи-Паблишинг», 2015. — 102 с. — 500 экз.

Արտաքին հղումներԽմբագրել