Հադրութ (հազվադեպ՝ Գետահատ), քաղաք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից[7][8][9]։ Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, Հադրութ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ Հադրութ բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջավենդի շրջանի բնակավայրերից։

Քաղաք
Հադրութ
Հադրութ
ԵրկիրԱրցախ Արցախ/Ադրբեջան Ադրբեջան (բռնազավթված և հայաթափված)
ԵնթարկումՀադրութ
Բարձր. ծովի մակ-ից720 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3000[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
(մինչև 2020 թվականի նոյեմբեր)
Տեղաբնականունհադրութեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (5)
Հադրութ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հադրութ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Հադրութ (Ադրբեջան)##
Հադրութ (Ադրբեջան)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[2]

Աշխարհագրություն

խմբագրել

Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքային համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մայրաքաղաք Ստեփանակերտ քաղաքից գտնվում է 72 կմ հեռավորության վրա[4]։ Համայնքը լեռնային է[4], ծովի մակարդակից բարձր է 750-ից 800 մ[3]։ Ունի 2581,12 հա տարածք, որից 235,56 հա անտառային հողեր են[4]։

Պատմություն

խմբագրել

Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Հնում Հադրութ քաղաքը մտել է Մեծ Հայքի Աղվանից աշխարհի Դիզակ գավառի կազմի մեջ։ Դիզակ գավառը գտնվում էր Իշխանագետից մինչև Արաքս գետը ընկած տարածքում։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։ Այս տեղեկությունները վկայում են, որ բնակչությունը այնտեղ բնակվում էր դեռևս Ք․ա․ 2–1–ին հազարամյակներից սկսված։

Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։

Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ 1992 թվականի օգոստոսի 15–ին Հադրութեցիներին օգնության հասան աֆղանականների ջոկատը։ Զոհերի թափած արյան շնորհիվ Հադրութը մնաց կանգուն և հենց այդ պատմական օրն էլ նշվում է Հադրութի շրջանի՝ Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր։

Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։ Հադրութը Շուշիից հետո տարածաշրջանում երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտրոնն էր։ 19–րդ դարի կեսերից քաղաքում աշխուժացել են արհեստները, իսկ 20–րդ դարի սկզբին արհեստների թիվը հասավ 25–ի։ Այդ ժամանակաշրջանում Հադրութում գործել է մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան, ունեցել է շուկա, վաճառանոց, հեռագրատուն, արքունի զորանոց։ 1882 թվականին Մոսկվայի տոնավաճառում Հադրութի մետաքսը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին ԱՄՆ–ում արժանացել է ոսկե մեդալի[10]։

Արցախյան պատերազմ (1991-1994)

խմբագրել

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

խմբագրել

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով Հադրութը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[7][8][11]։

Բնակչություն

խմբագրել

Հադրութի բնակչության թիվը 19–րդ դարում Արևելյան Հայաստանը և Արցախը Ռուսաստանին միանալուց հետո, մի քանի տասնամյակում քառապատկվել է։ Մինչև 2020 թվականը Հադրութ քաղաքի բնակչությունը հիմնականում բնիկներ էին։ Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[12].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 3041 3048 3259

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։ Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։ Հադրութ քաղաքի տարածքը հարուստ է 13 սառնորակ աղբյուրներով՝ «Հոռեն», «Օխտը կռան», «Սահականց», «Դերին», «Ցվրա ջուր», «Երե», «Գյուլիսուն», «Շոշ քյահրիզ», «Տանուց», «Արգյունաշա», «Չիմանին», «Ցվրեն», «Նահատակեն» անվանումներով։ Քաղաքում կա նաև 7 գործող ջրհոր։

Համայնքային կյանք

խմբագրել

Հադրութ համայնքի կազում ընդգրկված են նաև Վանք և Տյաք գյուղերը։ Հադրութ քաղաքում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր[4]։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի Հանրապետության վիճակագրություն(չաշխատող հղում)
  2. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  3. 3,0 3,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 663։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  5. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 19-ին.
  6. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  7. 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 8,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. 9,0 9,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 161–165.
  11. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  12. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 43