Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանում

(Վերահղված է Մարզ (Հայաստան)ից)

Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները[1]։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր։

Flag of Armenia.svg Հայաստանի վարչատարածքային բաժանում
Map am.gif
Մայրաքաղաք և մարզեր
Վարչատարածքային
միավոր
Մարզկենտրոն
Երևան ո/կ
Արագածոտն Աշտարակ
Արարատ Արտաշատ
Արմավիր Արմավիր
Գեղարքունիք Գավառ
Կոտայք Հրազդան
Լոռի Վանաձոր
Շիրակ Գյումրի
Սյունիք Կապան
Տավուշ Իջևան
Վայոց ձոր Եղեգնաձոր

Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով։ Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը։ Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի[3]։

Երևանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով[4]։

Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում՝ Հայաստանի սահմանադրությամբ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված կարգով։

ԵրևանԽմբագրել

 
Երևանի վարչական շրջանները

Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է[5]։ Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Մայրաքաղաք Երևանում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995 թվականի Հայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ սահմանադրության 2005 թ. փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Համաձայն Հայաստանի գործող Սահմանադրության (06.12.2015 թ. փոփոխություններով՝ «Երևանը համայնք է։ Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»[6]։

Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ համամասնական ընտրակարգով։ Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին։ Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից։

Երևանի քաղաքապետն է Հրաչյա Սարգսյանն է (անկուսակցական)։

Երևանն իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[7]։ Դրանք են.

Վարչական շրջան Ղեկավար
Աջափնյակ Սասուն Մկրտումյան[8]
Ավան Արա Դանիելյան[9]
Արաբկիր Արամ Դանիելյան[10]
Դավթաշեն Սաշա Կատվալյան[11]
Էրեբունի ժ/պ Հակոբ Բալայան[12]
Կենտրոն Ավետ Պողոսյան[13]
Մալաթիա-Սեբաստիա ժ/պ Դավիթ Թումանյան[14]
Նոր Նորք Սուրեն Ղամբարյան[15]
Նորք Մարաշ Էդմոնդ Ղամբարյան[16]
Նուբարաշեն Անդրանիկ Գասպարյան[17]
Շենգավիթ Ռազմիկ Մկրտչյան[18]
Քանաքեռ-Զեյթուն Կարեն Հակոբյան[19]
Երևան մայրաքաղաք Բնակչություն
(2021 թ. մարդահամար)
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % Տարածքի մակերես (կմ2) Բնակչության խտություն (մարդ/կմ2) Քաղաքային
համայնքներ
Գյուղական
համայնքներ
Երևան մայրաքաղաք
Երևան մայրաքաղաք 1,091,138 35.1% 223 4754 1 ո/կ ո/կ

ՄարզերԽմբագրել

Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները։ Վարչատարածքային բաժանումը, Կառավարության ներկայացմամբ, սահմանվում է օրենքով[2]։ Մարզերում իրականացվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են Հայաստանի կառավարության որոշմամբ։ Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից։ Մարզպետները իրականացնում են Հայաստանի Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և հաշվետու են կառավարությանը[20]։

Ստորև՝ մարզպետների ցուցակը 2019 թ.-ի դրությամբ.

  1. Արագածոտն - մարզպետ՝Դավիթ Գևորգյան- Քաղաքացիական Պայմանագիր
  2. Արարատ - մարզպետ՝ Գարիկ Սարգսյան-Քաղաքացիական պայմանագիր
  3. Արմավիր - մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյան-անկուսակցական
  4. Գեղարքունիք- մարզպետ՝ Գնել Սանոսյան-Քաղաքացիական պայմանագիր
  5. Լոռի - մարզպետ՝ Անդրեյ Ղուկասյան-Քաղաքացիական պայմանագիր
  6. Կոտայք- մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան-Քաղաքացիական պայմանագիր
  7. Շիրակ - մարզպետ՝ Հովհաննես Հարությունյան[21]-Քաղաքացիական պայմանագիր
  8. Սյունիք - մարզպետ՝ Ռոբերտ Ղուկասյան-անկուսակցական
  9. Վայոց ձոր- մարզպետ՝ -Քաղաքացիական պայմանագիր
  10. Տավուշ- մարզպետ՝ Հայկ Չոբանյան-Քաղաքացիական պայմանագիր

Ստորև ներկայացվում է Հայաստանի մարզերի ցուցակն՝ աղյուսակի տեսքով։ Ներառված են տվյալները տարածքի մակերեսի, բնակչության թվի և տարաբնակեցման խտության՝ 2011 թվականի դրությամբ։ Մարդահամարի տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից[22] Գեղարքունիք մարզի տարածքի մեջ ներառվել է Սևանա լճի ջրային մակերեսը, որը կազմում է 1278 կմ2։ Տեղեկատվությունն ընտրելու համար պետք է օգտագործել աղյուսակի գլխամասում գտնվող սլաքները։

Մարզ Բնակչություն
(2011 թ. մարդահամար)
ՀՀ բնակչության մեջ մասնաբաժինը՝ % Տարածքի մակերես (կմ2) Բնակչության խտություն (մարդ/կմ2) Քաղաքային
համայնքներ
Գյուղական
համայնքներ
Մարզկենտրոն
Արագածոտն 132,925 4.4% 2,756 48 3 111 Աշտարակ
Արարատ 260,367 8.6% 2,090 125 4 93 Արտաշատ
Արմավիր 265,770 8.8% 1,242 214 3 94 Արմավիր
Գեղարքունիք 235,075 7.8% 5,349 44 5 87 Գավառ
Կոտայք 254,397 8.4% 2,086 122 7 60 Հրազդան
Լոռի 235,537 7.8% 3,799 62 8 105 Վանաձոր
Շիրակ 251,941 8.3% 2,680 94 3 116 Գյումրի
Սյունիք 141,771 4.7% 4,506 32 7 102 Կապան
Տավուշ 128,609 4.3% 2,704 48 4 57 Իջևան
Վայոց ձոր 52,324 1.7% 2,308 23 3 41 Եղեգնաձոր

Համայնքների դիրքԽմբագրել

Հայաստանի մի շարք համայնքներ ընդգրկված են սահմանամերձ համայնքների ցանկում[23]։

Տես նաևԽմբագրել

Հայաստանի մարզերի ցուցակ ըստ մարդկային ներուժի զարգացման ինդեքսի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 121.
  2. 2,0 2,1 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 121։
  3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 160, մաս 1, մաս 2։
  4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 160, մաս 3։
  5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 22։
  6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 06.12.2015 թ. փոփոխություններով։ Հոդված 187։
  7. http://www.yerevan.am/main.php?lang=1&page_id=117
  8. «yerevan.am | Պաշտոնական կայք | Աջափնյակ վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  9. «yerevan.am | Պաշտոնական կայք | Ավան վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  10. «yerevan.am | Պաշտոնական կայք | Արաբկիր վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  11. «yerevan.am | Պաշտոնական կայք | Դավթաշեն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  12. «yerevan.am | Պաշտոնական կայք | էրեբունի վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  13. «yerevan.am | Պաշտոնական կայք | Կենտրոն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  14. «yerevan.am | Պաշտոնական կայք | Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  15. «yerevan.am | Պաշտոնական կայք | Նոր Նորք վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  16. «yerevan.am | Պաշտոնական կայք | Նորք-Մարաշ վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  17. «yerevan.am | Պաշտոնական կայք | Նուբարաշեն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  18. «yerevan.am | Պաշտոնական կայք | Շենգավիթ վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  19. «yerevan.am | Պաշտոնական կայք | Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան»։ www.yerevan.am։ Վերցված է 2022-02-09 
  20. http://www.gov.am/am/regions/
  21. LLC Helix Consulting։ «Կառավարություն - Մարզեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12 
  22. Provinces: area, population and density
  23. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

Արտաքին հղումներԽմբագրել