Պետրոզավոդսկ
Պետրոզավոդսկ (ռուս.՝ Петрозаводск, կարել.՝ Petroskoin linnupiiri, ֆիններեն՝ Petroskoin kaupunkipiiri)[3], հանրապետական նշանակության քաղաք Ռուսաստանի Հյուսիսարևմտյան դաշնային օկրուգում, Օնեգա լճի ափին (լճափով ձգվում է 27 կիլոմետր)։ Կարելիայի Հանրապետության մայրաքաղաքն է[4][5] [6], Պետրոզավոդսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոնը[7]։ 2015 թվականի ապրիլի 6-ին բնակավայրին շնորհվել է «Մարտական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[8]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
վեպս.՝ Petroskoi | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1703[1] թ. | ||||
Մակերես | 135 կմ² | ||||
ԲԾՄ | 60 մետր | ||||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||||
Բնակչություն | ▲279 190 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8142 | ||||
Փոստային դասիչ | 185000–185036 | ||||
Պաշտոնական կայք | петрозаводск.рф | ||||
| |||||
Ծովի մակերևույթից բարձրությունը 50-60 մետր է[9]։ Զբաղեցնում է 113,26 կմ² տարածք[10][11][12] [13]: Բնակչության թվաքանակը 2019 թվականի տվյալներով եղել է 280.170: Բնակիչների մեծ մասը ռուսներ են, կարելներ, ֆիններ։ Ազգային փոքրամասնություններից են բելառուսները, ուկրաինացիները, վեպսերը[14]։
Բնակավայրի ռուսական նախկին անվանումներն են Շույսկի Զավոդ (1703–1704) և Պետրովսկայա Սլոբոդա (1704–1777): Շվեդական հին անվանումը եղել է Օնեգաբորգ, որը նշված է հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում[15]։
Պատմություն Խմբագրել
Հնագիտական գտածոները վկայում են, որ Պետրոզավոդսկի ներկայիս տարածքում բնակավայր է եղել դեռևս յոթ հազար տարի առաջ։ Միջին դարերում Օնեգա լճի ափերին գոյություն են ունեցել մի քանի գյուղ։ 16-րդ դարի սկզբներին հիշատակվել է Սոլոմեննոյե շրջանը, որը ներառել է ներկայիս քաղաքի տարածքը։ Հոլանդացի քարտեզագիր Աբրահամ Օրտելիուսի՝ 1592 թվականին կազմած քարտեզում նշված է Օնեգաբորգ բնակավայրը։
1703 թվականին իշխան Մենշիկովը Պետրոս Մեծի հանձնարարությամբ հիմնադրել է Պետրովսկայա Սլոբոդա բնակավայրը՝ այնտեղ բալթիական նավատորմի համար թնդանոթների ու խարիսխների արտադրություն կազմակերպելու նպատակով (Հյուսիսային մեծ պատերազմի ժամանակներն էին)։ Սկզբում գործարանն անվանվել է Շույսկի Զավոդ, մեկ տասնամյակ անց վերանվանվել Պետրովսկի Զավոդ՝ Պետրոս Մեծի պատվին[3]։ Դրանից էլ առաջացել է քաղաքի Պետրոզավոդսկ անվանումը։
Տնտեսություն Խմբագրել
Մերօրյա Պետրոզավոդսկում զարգացած են մեքենաշինությունը, մետաղների, փայտանյութի, քարերի մշակությունը, թեթև, սննդի և պոլիգրաֆիական արտադրությունը։ Հիմնական արտադրատեսակներն են ատոմային էլեկտրակայանների ռեակտորների սարվածքները, օգտագործված միջուկային վառելիքի թափոնների պահպանման ու տեղափոխման համար գերամուր թուջե տարաները, քիմիական ու նավթագազային ձեռնարկությունների սարքավորումներ, փայտամշակման և քարամշակման հաստոցները, մարզական գույքը, կարի ու տրիկոտաժե արտադրանքը, կոշկեղենը, երշիկեղենը։ Քաղաքն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 85 տոկոսն ստանում է իր տարածքում գործող ջերմաէլեկտրակայանից։
Կլիմա Խմբագրել
Պետրոզավոդսկ (1991–2020 normals, extremes 1816–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 5.5 (41.9) |
7.3 (45.1) |
15.5 (59.9) |
24.2 (75.6) |
33.0 (91.4) |
34.3 (93.7) |
33.9 (93) |
32.4 (90.3) |
28.5 (83.3) |
21.3 (70.3) |
11.1 (52) |
9.4 (48.9) |
33.9 (93) |
Միջին բարձր °C (°F) | −5.7 (21.7) |
−5.2 (22.6) |
0.0 (32) |
6.7 (44.1) |
13.8 (56.8) |
18.8 (65.8) |
21.5 (70.7) |
19.3 (66.7) |
13.6 (56.5) |
6.4 (43.5) |
0.2 (32.4) |
−3.3 (26.1) |
7.2 (45) |
Միջին օրական °C (°F) | −8.4 (16.9) |
−8.2 (17.2) |
−3.5 (25.7) |
2.5 (36.5) |
8.9 (48) |
14.1 (57.4) |
17.1 (62.8) |
15.0 (59) |
10.0 (50) |
3.8 (38.8) |
−1.9 (28.6) |
−5.6 (21.9) |
3.7 (38.7) |
Միջին ցածր °C (°F) | −11.4 (11.5) |
−11.4 (11.5) |
−6.9 (19.6) |
−1.3 (29.7) |
4.1 (39.4) |
9.4 (48.9) |
12.7 (54.9) |
11.1 (52) |
6.8 (44.2) |
1.5 (34.7) |
−4.1 (24.6) |
−8.1 (17.4) |
0.2 (32.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −41.6 (−42.9) |
−39.3 (−38.7) |
−30.0 (−22) |
−19.3 (−2.7) |
−9.8 (14.4) |
−2.6 (27.3) |
−0.1 (31.8) |
−1.7 (28.9) |
−5.0 (23) |
−13.4 (7.9) |
−27.5 (−17.5) |
−36.8 (−34.2) |
−41.6 (−42.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 38 (1.5) |
29 (1.14) |
31 (1.22) |
32 (1.26) |
48 (1.89) |
61 (2.4) |
82 (3.23) |
81 (3.19) |
59 (2.32) |
56 (2.2) |
51 (2.01) |
44 (1.73) |
612 (24.09) |
Միջ. անձրևոտ օրեր | 4 | 3 | 6 | 11 | 16 | 18 | 18 | 18 | 20 | 19 | 11 | 6 | 150 |
Միջ. ձնառատ օրեր | 26 | 24 | 20 | 10 | 4 | 0.3 | 0 | 0 | 1 | 8 | 20 | 27 | 140 |
% խոնավություն | 87 | 85 | 80 | 70 | 66 | 71 | 75 | 80 | 84 | 86 | 89 | 89 | 80 |
Միջին ամսական արևային ժամ | 28 | 70 | 118 | 178 | 265 | 282 | 287 | 218 | 126 | 65 | 25 | 11 | 1673 |
Աղբյուր #1: Погода и Климат[16] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[17] |
Քույր քաղաքներ Խմբագրել
Պետրոզավոդսկը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[18]
- Ֆինլանդիա, Վարկաուս[19]
- Գերմանիա, Նոյբրանդենբուրգ[20]
- Ֆրանսիա, Լա Ռոշել[21]
- Շվեդիա, Ումեո[22]
- ԱՄՆ, Դուլութ[23]
- Գերմանիա, Տյուբինգեն[24]
- Նորվեգիա, Մու ի Ռանա[25]
- Ֆինլանդիա, Յոենսուու[26]
- Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգի Կիրովյան շրջան[27]
- Ռուսաստան, Սուրգութ[28]
- Բելառուս, Բրեստ[29]
- Ռուսաստան, Յարոսլավլ[30]
- Էստոնիա, Նարվա[31]
- Ղրիմ, Թեոդոսիա[32]
- Ռուսաստան, Վիբորգ[33]
- Հայաստան, Վաղարշապատ[34][35][36]
- Ռուսաստան, Նովգորոդ[37]
Պատկերասրահ Խմբագրել
-
Կարելիայի ազգային թանգարանը
-
«Մոլեկուլ» շատրվանը
-
Պետրոզավոդսկի պետհամալսարանի բուսաբանական այգին
-
«Հաղթանակ» ինստալյացիան Հավերժական կրակի մոտ
-
Բուրգ Օնեգա լճի ափին
-
Կարելիայի ազգային գրադարանը
-
Փոստի շենքը
-
Պետրոս Առաջինի հուշարձանը
-
Կարելական արջը
-
-
-
-
-
-
-
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://xn--80aegbkvxddlre.xn--p1ai/petrozavodsk_new/city/history/view.htm?id=10539436@cmsArticle
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ 3,0 3,1 «Petrozavodsk – Slovar sovremennih geografitšeskih nazvanii 2008»։ Geografitšeskaja entsiklopedija (ռուսերեն)։ Վերցված է 2021-09-09
- ↑ «Конституция Республики Карелия (Глава 1. Статья 15)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին։ Վերցված է 2015-07-14
- ↑ «Петрозаводск обрел статус столицы Карелии | КарелИнформ» (ռուսերեն)։ karelinform.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-28-ին։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Устав Петрозаводского городского округа»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-11-ին։ Վերցված է 2020-11-16
- ↑ «Закон «О наделении городских поселений статусом городского округа»»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-16-ին։ Վերցված է 2020-11-16
- ↑ Указы о присвоении звания «Город воинской славы»
- ↑ «Петрозаводск. Официальный сайт» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-19-ին։ Վերցված է 2009-08-03
- ↑ «Генеральный план г. Петрозаводска.doc»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-27-ին։ Վերցված է 2021-12-17
- ↑ Регионы России. Основные социально-экономические показатели городов. 2018: Стат. сб. / Росстат. − М., 2018. − 443 с. ISBN 978-5-89476-464-1(չաշխատող հղում)
- ↑ «База данных показателей муниципальных образований по Республике Карелия»։ www.gks.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-15-ին։ Վերցված է 2020-08-10
- ↑ Петрозаводск. Официальный сайт (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2011-ին։ Վերցված է June 27, 2014
- ↑ «Справка «Об исторических, культурных, демографических и национальных особенностях районов Республики Карелия»»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-09-ին։ Վերցված է 2011-08-10
- ↑ «Петрозаводск - это... Что такое Петрозаводск?»։ Словари и энциклопедии на Академике։ Վերցված է May 18, 2021
- ↑ «Climate Petrozavodsk»։ Pogoda.ru.net։ Վերցված է 13 November 2021
- ↑ «PETROZAVODSK 1961–1990»։ NOAA։ Վերցված է 13 November 2021
- ↑ «Города-побратимы»։ petrozavodsk-mo.ru (ռուսերեն)։ Petrozavodsk։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-03-ին։ Վերցված է 2020-02-03
- ↑ Побратимские отношения установлены в августе 1965 года, договор заключён 13 августа 1975 года.
- ↑ Побратимские отношения установлены в 1969 году, договор заключён в 1983 году.
- ↑ Договор заключён 6 ноября 1973 года.
- ↑ Договор заключён 5 августа 1976 года.
- ↑ Договор заключён в 1987 году.
- ↑ Договор заключён 9 октября 1989 года.
- ↑ Договор заключён в июне 1992 года.
- ↑ Договор заключён в 1994 году.
- ↑ Договор заключён 13 января 1999 года.
- ↑ Договор заключён 25 июня 2000 года
- ↑ Договор заключён 10 апреля 2002 года.
- ↑ Договор заключён в сентябре 2003 года.
- ↑ Побратимские отношения установлены в 2005 году при участия Кировского района Санкт-Петербурга (договор не заключён).
- ↑ Договор о намерениях сотрудничества заключён 6 октября 2016 года.
- ↑ Договор о намерениях сотрудничества заключён 25 ноября 2016 года.
- ↑ Договор о сотрудничестве подписан в 2004 году.
- ↑ «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-01-ին։ Վերցված է 2019-09-01
- ↑ Official Website of the Municipality of Ejmiatsin
- ↑ Официальный интернет-портал Республики Карелия
Գրականություն Խմբագրել
- «Петрозаводск»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Петрозаводск: Указ. лит. / Гос. публ. б-ка; Сост. Е. И. Такала. — Петрозаводск: Б. и., 1980. — 90 с.: ил.
- Петрозаводск: Библиографический список литературы. — Национальная библиотека Республики Карелия, 2003. — 164 с.Archived 2016-02-07 at the Wayback Machine.
- Мулло И. М., Рыбак Е. Д. Петрозаводск: Спутник туриста. — Петрозаводск: «Карелия», 1979—182 с.: ил.
- Кондратьев Ф. Г., Верхоглядов В. Н. Петрозаводск. — 2-е изд., испр. и доп. — Петрозаводск: «Карелия», 1984. — 182 с.: ил. — (Города и районы Карелии)
- Мулло И. М. Петровская слобода / Художник И. Г. Карт.. — Петрозаводск: Карелия, 1981. — 80 с. — 20 000 экз. (обл.)
- Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / Отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари; Астрель; АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2
- Рудаков В. Е. Петрозаводск (По поводу двухсотлетия со дня его основания) // Исторический вестник. 1903. Т. 93. С. 600—631.
- Сорокина Т. В., Генделев Д. З. Соборы Петрозаводска / Нац. арх. РК; Оформ. Н. В. Куспак. — Петрозаводск, 1999. — 32 с.: ил.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պետրոզավոդսկի պաշտոնական կայքէջը Archived 2007-10-09 at the Wayback Machine. (անգլերեն)
- Պետրոզավոդսկի պաշտոնական կայքէջը Archived 2020-10-12 at the Wayback Machine. (ռուսերեն)
- Պետրոզավոդսկի ոչ պաշտոնական կայքէջը (ռուսերեն)
- Official website of the Board of Culture of Petrozavodsky Urban Okrug (ռուսերեն)
- Kizhi Museum