Խորեն Գևոր (իսկական անուն ազգանունը՝ Խորեն Ավետիսյան) (ծ. 1979 թ. մարտի 16, Էջմիածին), գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

Խորեն Գևորգյան
Ծնվել է1979 մարտի 16
ԾննդավայրԷջմիածին, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԲռնցքամարտ
Կայքkhorengevor.de

Եվրոպայի բռնցքամարտիկների միության թեթև քաշային կարգում չեմպիոն։ 2014 թ. նոյեմբերի դրությամբ անցկացրել է 41 մենամարտ, տոնել 32 հաղթանակ (17 նոկաուտով), 9 պարտություն (2 նոկաուտ), ոչ-ոքի արդյունք նրա մարտերի ընթացքում չի գրանցվել[1]։

Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիան 2011 թ. ապրիլ ամսին նրան կես տարի զրկվել է ռինգ դուրս գալու հնարավորությունից և տուգանել էր Գևորին 5 հազար 100 եվրոյով, ինչի պատճառը երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածի աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում Ռոբերտ Շտիգլիցին պարտվելուց հետո մրցավարին հարվածելն էր[2], իսկ 2010 թ. դեկտեմբերին կայացած Բայկեր Բառակատայի դեմ մենամարտին Գևորը հարձակվել էր մրցավարի վրա[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://boxrec.com/list_bouts.php?human_id=18807&cat=boxer
  2. http://www.armtimes.com/hy/read/24305 Խորեն Գևորը որակազրկվել է 6 ամիս
  3. http://www.aravot.am/2012/11/05/310650/ Խորեն Գևոր՝ «ռեցեդևիստ բռնցքամարտիկ» և խուլիգան

Արտաքին հղումներԽմբագրել