Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, գործում է որպես Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ 1948 թվականից։ Թանգարանը գտնվում է Էջմիածնում, այն տանը, որտեղ երկար տարիներ ապրել և ստեղծագործել է բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Թանգարանն ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան
Հովհաննես Հովհաննիսյանի կիսանդրին համանուն թանգարանի բակում
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունՎաղարշապատ[1]
Կազմված էՀուշարձան Հովհաննես Հովհաննիսյանի
Հիմնադրվել է1948
Կայքejmiatsin.am/our-city/9/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Տունը Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի է վերածվել Էջմիածնի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ 1948 թվականի փետրվարի 9-ին բանաստեղծի դստեր և թանգարանի առաջին տնօրեն Եվա Հովհաննիսյանի ջանքերով։

Բանաստեղծի հայրական տունը պահպանված է նույնությամբ, միայն արտաքուստ երեսպատված է հայկական տուֆաշերտով։ Այն 1.5 հարկանի 215 քմ շինություն է, ունի չորս սենյակ, միջանցք, խոհանոց, ընդարձակ պատշգամբ, նկուղներ, որտեղ պահվել են Արարատյան դաշտի բարիքները։

Մյուս երկու սենյակներում ցուցադրված են գրողի գրական-հասարակական, մանկավարժական գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, երկերի հրատարակություններ, կյանքին ու գործին նվիրված ուսումնասիրություններ, լուսանկարներ, իրեր։ Տան պարտեզում կանգնեցված է գրողի կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան

1978 թ. թանգարանը մասնակի վերանորոգվել է, 2011 թ. լիովին հիմնանորոգվել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանի սրահներում (աշխատասենյակ, ննջարան, սեղանատուն, հյուրասենյակ) ցուցադրվում և պահոցներում պահվում են մոտ 700 հիմնական նյութեր, որոնք ներկայացնում են Հովհաննես Հովհաննիսյանի կյանքի ուղին, ուսումնառության, գրական, հասարակական և մանկավարժական գործունեության տարիները, նրա երկերի ստեղծման պատմությունը և այլն։ Թանգարանում ցուցադրվում են նաև երկերի հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, բանաստեղծի ինքնագրեր, նրան նվիրված ուսումնասիրություններ, գեղանկարչական աշխատանքներ և այլն[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 4.2/30
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 574