Ժիրայր Ավետիսյան (կինոռեժիսոր)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Այս հոդվածը Հայ կինոռեժիսորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ժիրայր Ավետիսյան (այլ կիրառումներ)։
Ժիրայր Գրիգորի Ավետիսյան (հոկտեմբերի 22, 1927, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 8, 2011, Երևան, Հայաստան), հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։
Ժիրայր Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | 1927 հոկտեմբերի 22 |
Ծննդավայր | Էջմիածին |
Մահացել է | հոկտեմբերի 8, 2011 | (տարիքը 83)
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1645029 |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1927 թվականին Էջմիածնում։ 1947 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է Հայկական հեռուստատեսությունում և հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում։ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է։
Ժիրայր Ավետիսյանն առաջիններից էր, որ մտավ հեռուստատեսություն։
Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ էր նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդնում է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։
Եթերաշրջանի սկզբում Ժիրայր Ավետիսյանն անփոխարինելի էր հեռուստատեսություննում. նա և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող։
Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957 թվականի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն։
Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական մոտեցումներով։ Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել էր Ժիրայր Ավետիսյանի արտաստուդիական կադրերը՝ բնության պատկերներով։ Սրանք հեռուստատեսության առաջին կինոնկարահանումներն են։
Նրա նկարահանած առաջին կինոնկարը, որը նաև հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմն է, «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ նրա առաջին բեմադրությունը՝ «Դեպք անտառում», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանը և Իշխան Ղարիբյանը։
1958 թվականին բեմադրել է հայկական առաջին խաղարկային հեռուստաֆիլմը՝ «Դեպի բարձունքներ», որը նվիրված էր դպրոցականներին։
«Քայլեր» ֆիլմը՝ (ըստ Ա․ Լիյվեսի), հայկական հեռուստատեսության առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարն է ։ Նշանակալից է, որ գլխ․ դերում առաջին անգամ նկարահանվել է ապագա նշանավոր կինոդերասան Արմեն Ջիգարխանյանը, ինչպես և Վարդուհի Վարդերեսյանը, Հ․ Հովհաննիսյանը, Գ․ Հարությունյանը։
Բեմադրել է երեսունից ավելի փաստագրական և խաղարկային ֆիլմեր, որոնցից հեռուստադիտողին քաջ ծանոթ են «Ձորի Միրո» /ըստ՝ Մուշեղ Գալշոյանի/, «Ջրհորի մետ» /ըստ՝ Ստեփան Զորյանի/, «Շրթներկ համար 4» /սցենար՝ Ժորա Հարությունյան/, «Պոեմ հերոսական» /սցենար՝ Արշալույս Սարոյան/
Հազվագյուտ գործիչներից է, որի անունով փողոց է անվանակոչվել կենդանության օրոք։/ք.Թալին, ՀՀ/
Մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 8-ին։
Ֆիլմեր
խմբագրելԹվական | Ֆիլմ |
---|---|
1958 | Առաջին նամակը |
1959 | Գառնի |
1959 | Նրանք սկսեցին այսպես |
1959 | Օտար հետք |
1960 | Զվարթնոց |
1960 | Դեպի բարձունքները |
1962 | Քայլեր |
1964 | Ձեզ սպասում է Երևանը |
1964 | Շրթներկ #4 |
1964 | Հայաստանի արվեստը |
1967 | Արտեկյան օրեր |
1967 | Ձոն Հայաստանին |
1968 | Մեծամորի առեղծվածը |
1968 | Պոեմ հերոսական |
1970 | Ջրհորի մոտ |
1971 | Պրեմիերա |
1971 | Կոմերիտմիության 50 տարին |
1972 | Սովետական Հայաստան |
1972 | Սուրեն Քոչարյան |
1973 | Արշակ |
1976 | Հայրենի հող |
1976 | Բացահայտված գաղտնիք |
1977 | Դիլիջան |
1978 | Զրույց Շահումյանի հետ |
1979 | Ձորի Միրո |
1982 | Նրա անունը Բավական է |
1984 | Ժայռապատկերներ |
1986 | Սա սպասարկում է |
2000 | Գթության քույրը |
Արտաքին հղումներ
խմբագրել- Ժիրայր Ավետիսյան Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
- arm-cinema.am — Ժիրայր Ավետիսյան Արխիվացված 2023-01-31 Wayback Machine
- Ժիրայր Ավետիսյան - մատյան․ամ
- Կինոաշխարհ - Ժիրայր ավետիսյան [1]
- Տան Մեծը. Ժիրայր Ավետիսյան. [2]
- Ժիրայր Ավետիսյան. Շողակաթ TV [3]
- Ժիրայր Ավետիսյան.Դիմանկար. Երևան Հեռուստաընկերություն. [4]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժիրայր Ավետիսյան (կինոռեժիսոր)» հոդվածին։ |