Վաղարշապատի քաղաքային մարզադաշտ

«Վաղարշապատի Քաղաքային մարզադաշտ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ է Հայաստանի Հանրապետության քաղաք Վաղարշապատում։ Գտնվում է Մայր Աթոռի հարավային տարածքում։ Կառուցվել ու բացվել է 1973-ին։ Մարզադաշտը տեղավորում է 3000 հանդիսական։ Մինչև 2005, մարզադաշտը ծառայել է որպես «Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի հյուրընկալման վայր, Հայաստանի առաջնության խաղերում։ Այն սեփականաշնորհվել է Մայր Աթոռին՝ Հայաստանի Կառավարության 2005 թ. որոշման հիման վրա[1]։

Վաղարշապատի քաղաքային մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
Ամբողջական անվանումՎաղարշապատի Քաղաքային մարզադաշտ
ՏեղագրությունՎաղարշապատ
Երկիր Հայաստան
Հիմնադրված1973
Բացված1973
ՍեփականատերՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տարողություն3000
Տնային թիմՎաղարշապատ
Դաշտի չափսեր103 × 70 մ
Քարտեզ
Քարտեզ

Ներկայում, մարզադաշտը գործում է որպես պարապմոնւքների վայր՝ Արմավիրի մարզի տարբեր ֆուտբոլային պատանեկան դպրոցների համար[2]։ Այժմ այն գտնվում է անբարենպաստ վիճակում։ Ըստ Մայր Աթոռի պաշտոնական կայքէջին, այն վերանորոգվելու է Եկեղեցու բարերաների աջակցությամբ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել