Վալտեր Արամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արամյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վալտեր Գևորգի Արամյան (հուլիսի 15, 1909[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1994, Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1957 թվականից։ Արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։
Վալտեր Արամյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1909[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1994 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1932)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Մատենադարան[1] |
Վալտեր Արամյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Էջմիածին (այժմ՝ Վաղարշապատ) քաղաքում։ Գրել է 1930-ականների սկզբներից։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ Աշխատել է Երևանի Մատենադարանում։ Ստալինյան բռնաճնշումների հետևանքով 1935-55 թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային կյանքին անդրադարձել է «Կոլիմա» վեպում և պատմվածքաշարերում։
Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Տայգայի օրենքը», լույս է տեսել 1955-ին։ Գրողի նախասիրությունը եղել է հուշապատումային ակնարկը։ Ստեղծագործություններում քանիցս անդրադարձել է և պատկերել է Հին Երևանի և Էջմիածնի կյանքը՝ վավերագրելով քաղաքային կեցության ուշագրավ կողմերը։ Նրա «Տայգայի օրենքը» և «Ռուսա, որդի Արգիշտի» գործերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն[2]։
Երկեր խմբագրել
- Տայգայի օրենքը, Երևան, Հայպետհրատ, 1955, 60 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 128 էջ։
- Ռուսա, որդի Արգիշտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 185 էջ։
- Մարդը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
- Վաղը նորից լվացք կփռեն, հրատարակչություն «Պիոներ» ամսագրի, Երևան, 1959, 8 էջ։
- Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Վ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
- Մարդու սերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 180 էջ։
- Ընկած ծառը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1964, 216 էջ։
- «Խեղճ» մարդը, Երևան, «Հայաստան», 1970, 16 էջ։
- Ռուսա, որդի Արգիշտի (վիպակ), Երևան, «Հայաստան», 1970, 116 էջ։
- Միթե բոլորը հող դարձան, Երևան, «Հայաստան», 1970, 408 էջ։
- Թանաքագույն ծաղիկներ, Երևան, «Հայաստան», 1973, 232 էջ։
- Արահետներ, Երևան, «Սովետական գրող», 1977, 324 էջ։
- Վերադարձ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 512 էջ։
- Զարմանալի տարիներ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 144 էջ։
- Երանոս Կռմանցի (հեքիաթ- վիպակ), Երևան, 1986։
- Զարմանալի տարիներ, Երևան, 1985, 143 էջ։
- Խոտորջուրցիներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1987։
- Կոլիմա (յուշեր Կոլիմա գետի բանտատնից), Անթիլիաս, 1994, 368 էջ։
- Կոլիմա (վեպ և պատմվածքներ), Երևան, 2006, 240 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ալոիս Իրասեկ, Չեխական հինավուրց զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 212 էջ։
- Ցակարիաս Տոպելիուս, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1956, 104 էջ։
- Կարլիս Սկալբե, Ինչպես գնացի Հյուսիսի աղջկա մոտ (հեքիաթ), Երևան, Հայպետհրատ, 1962, 56 էջ։
- Չինական հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 80 էջ։
- Սերգեյ Սարտակով, Թագուհին չտաս (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 311 էջ։
- Չեխոսլովակյան պատմվածքներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Վ. Արամյանը), Երևան, «Հայաստան», 1966, 372 էջ։
- Հալդար Լաքսնես, Ինքնուրույն մարդիկ, Երևան, «Հայաստան», 1967, 638 էջ։
- Դհան Մուքերջի, Ջունգլիներում (վիպակներ), Երևան, «Հայաստան», 1978, 204 էջ։
- Գեորգի Խոլոպով, Ահեղ տարի (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 428 էջ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 687.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 72
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 687)։ |