Սերգիև Պոսադ
Սերգիև Պոսադ (ռուս.՝ Сергиев Посад), քաղաք Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի մարզում։ Սերգիևո-Պոսադսկի շրջանի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Մոսկվա քաղաքի կենտրոնից շուրջ 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Յարոսլավլից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ 2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 106.007[3]: Քաղաքը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ընդգրկված է Ռուսաստանի պատմական քաղաքներով անցնող «Ոսկե օղակ» երթուղում, ճանաչված է առաջին հերթին Սուրբ Երրորդության վանքով, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում[4]։ Այդ վանքը համարվում է Ռուսաստանի ուղղափառ քրիստոնեական կարևորագույն սրբավայրը, իսկ Սերգիև Պոսադ քաղաքն էլ՝ Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաքը։ Այդտեղ է գործում Մոսկովյան հոգևոր ակադեմիան։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սերգիև Պոսադ | |||||
ռուս.՝ Сергиев Посад ուկրաիներեն՝ Сергієв Посад | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Համայնք | Q4145592?[1] | ||||
Հիմնադրված է | 1337 թ. | ||||
Մակերես | 50 կմ² | ||||
ԲԾՄ | 210 մետր | ||||
Բնակչություն | ▼98 251 մարդ (2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 496 54 և 496 55 | ||||
Փոստային դասիչ | 141300–141315 | ||||
Պաշտոնական կայք | sergiev-posad.net(ռուս.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՆերկայիս Սերգիև Պոսադ քաղաքը կազմավորել է միջնադարում Սուրբ Երրորդության վանքի շուրջը եղած բնակավայրերի միավորմամբ։ Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու վարքը (կենսագրությունը) վկայում է, որ 1340-ական թվականներին Բարդուղիմեոս (ավազանի անունով՝ Սերգեյ) և Ստեֆան եղբայրները այստեղ մի փոքր եկեղեցի են կառուցել, որի շուրջը հետագայում կազմավորվել են վանքն ու կից բնակավայրը։ 1380 թվականին իշխան Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյն իր զորքով եկել է վանք՝ Կուլիկովոյի ճակատամարտից առաջ օրհնություն ստանալու։ Վանական Սերգեյը 1392 թվականին վախճանվել է, իր մահից 30 տարի անց (1422 թ.) դասվել սրբերի կարգը, և նրա շիրմի վրա կառուցվել է Սուրբ Երրորդության ճերմակաքար տաճարը։
1608-1610 թվականներին լեհ-լիտվական զորքերը շուրջ 16 ամիս պաշարել են վանքը։ Ռուսաստանի նշանավոր արքաներից Պետրոս Առաջինը հաճախ է այցելել այդ վանքը, իսկ Մոսկվայում ստրելեցների բարձրացրած ապստամբության ժամանակաշրջանում (1698 թ.) նաև թաքնվել է այդտեղ։ 1744 թվականին կայսրուհի Ելիզավետա Առաջինի հրամանով վանքին դափնեպսակակրի՝ լավրայի տիտղոս է շնորհվել։
Մինչև 1919 թվականը քաղաքը կրել է Սերգիև Պոսադ անվանումը, խորհրդային կառավարության որոշմամբ, աթեիստական նկատառումներով, նախ անվանվել Սերգիևսկ, այնուհետև՝ 1930 թվականին՝ ռուս հեղափոխական Զագորսկու պատվին՝ Զագորսկ։ 1991 թվականին վերականգնվել է պատմական անվանումը՝ Սերգիև Պոսադ։
Տնտեսություն
խմբագրելՔաղաքի գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունները երկուսն են՝
- ԶԼԿԶ (ЗЛКЗ - Загорский лакокрасочный завод) - ներկեր արտադրող կարևոր գործարան՝ հիմնադրված 1955 թ. [1]
- ЭМЗ Звезда (Էլեկտրամեխանիկական գործարան «Զվեզդա» - Электомеханический завод Звезда) - 1941 թվականին հիմնադրված ռազմական գործարան, որը մասնագիտացել է տեղեկատվական համակարգերի արտադրության բնագավառում [2] Արխիվացված 2007-09-04 Wayback Machine
Բնակչություն
խմբագրելԲնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1856[5] | 1859[5] | 1897[5] | 1926[6] | 1931[5] | 1939[7] | 1959[8] |
12 100 | ↗15 700 | ↗25 000 | ↘21 000 | ↗23 700 | ↗44 556 | ↗73 578 |
1967[5] | 1970[9] | 1973[5] | 1975[10] | 1976[11] | 1979[12] | 1982[13] |
↗85 000 | ↗92 428 | ↗97 000 | ↗103 000 | →103 000 | ↗107 144 | ↗110 000 |
1985[14] | 1986[11] | 1987[15] | 1989[16] | 1990[17] | 1991[11] | 1992[11] |
↗112 000 | →112 000 | ↗113 000 | ↗114 696 | ↗115 000 | ↗116 000 | →116 000 |
1993[11] | 1994[11] | 1995[14] | 1996[14] | 1997[18] | 1998[14] | 1999[19] |
↘115 000 | ↘114 000 | ↘113 000 | →113 000 | →113 000 | ↘112 000 | ↘111 800 |
2000[20] | 2001[14] | 2002[21] | 2003[5] | 2004[22] | 2005[23] | 2006[24] |
↘111 100 | ↘109 900 | ↗113 581 | ↗113 600 | ↘112 300 | ↗114 100 | ↘112 700 |
2007[25] | 2008[26] | 2009[27] | 2010[28] | 2011[29] | 2012[30] | 2013[31] |
↘111 200 | ↘109 200 | ↘107 525 | ↗111 179 | ↘110 900 | ↘109 656 | ↘108 490 |
2014[32] | 2015[33] | 2016[34] | 2017[35] | 2018[36] | 2019[37] | 2020[38] |
↘106 718 | ↘106 007 | ↘104 994 | ↘104 579 | ↘103 444 | ↘101 967 | ↘100 335 |
2021[39] | 2023[40] | |||||
↗101 756 | ↘99 224 |
Անվանի անձինք
խմբագրել- Անդրեյ Ռուբլյով - 14-րդ դարի նկարիչ, «Սուրբ Երրորդություն» սրբապատկերի հեղինակ
- Դանիիլ Չյոռնի - 14-րդ դարի նկարիչ, սրբապատկերների հեղինակ
- Պավել Ֆլորենսկի - աստվածաբան, փիլիսոփա, հետազոտող
- Վիկենտի Տրոֆիմով - նկարիչ
- Վլադիմիր Ֆավորսկի - նկարիչ, փայտափորագրող, գրաֆիկ
- Արիստարխ Լենտուլով - նկարիչ, ռուսական ավանգարդի ներկայացուցիչ
- Բորիս Կուստոդիև - նկարիչ
- Միխայիլ Նեստերով - նկարիչ
Գործընկեր քաղաքներ
խմբագրելՈւշագրավ փաստեր
խմբագրել2002 թվականին Էվելին Բուլանժեն ստեղծել է տղամարդկանց համար նախատեսված օծանելիք, որն անվանել է «Զագորսկ»։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Պաշտամունքային 7 կառույց՝ ներառյալ Սուրբ Երրորդության տաճարը
- Մոսկովյան հոգևոր ակադեմիան
- Խաղալիքների թանգարանը
- Պատմա-գեղարվեստական թանգարան-պահուստարանը
- «Եկեղեցա-հնագիտական կաբինետ» անվանումը կրող թանգարանը
Սերգիև Պոսադը լուսանկարներում
խմբագրել-
Սերգիև Պոսադը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Վանական համալիրի ընդհանուր տեսքը
-
Կենտրոնական փողոցը
-
Սբ. Երրորդության տաճարը
-
Համալիրի մուտքը
-
Սբ. Հոգու տաճարը (1476)
-
Զանգակատունը (1740-70)
-
Սեղանատունն ու Վերափոխման տաճարը
-
Վերափոխման մատուռը (XVII դարի վերջ)
-
Չեռնիգովյան եկեղեցին
-
Չեռնիգովյան եկեղեցու ներսը
-
Եղիա մարգարեի եկեղեցին
-
Խաղալիքների թանգարանը
-
Պողոս-Պետրոս եկեղեցին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ОКТМО. 179/2016. Центральный ФО
- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/Сhisl_MO_01-01-2024.xlsx (ռուս.) — Росстат, 2024.
- ↑ ЧИСЛЕННОСТЬ ПОСТОЯННОГО НАСЕЛЕНИЯ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПО МУНИЦИПАЛЬНЫМ ОБРАЗОВАНИЯМ на 1 января 2015 года (komprimerad fil, .rar) Արխիվացված 2015-09-23 Wayback Machine Invånarantal i Rysslands administrativa enheter 1 januari 2015. Läst 23 augusti 2015.
- ↑ (անգլերեն) Patrimoni dell'umanità - Monastero della Trinità di San Sergio URL consultato il 23-01-2008
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Народная энциклопедия «Мой город». Сергиев Посад» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-07-26-ին. Վերցված է 2014-06-14-ին.
- ↑ «Города с численностью населения 100 тысяч и более человек» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-11-10-ին. Վերցված է 2013-08-17-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ Российский статистический ежегодник, 1998 год
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «Российский статистический ежегодник. 1994» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-24-ին. Վերցված է 2016-05-18-ին.
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
- ↑ Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-11-16-ին. Վերցված է 2015-05-12-ին.
- ↑ Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
- ↑ Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
- ↑ «Российский статистический ежегодник. 1997 год» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-11-22-ին. Վերցված է 2016-05-22-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 1999 год» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-11-29-ին. Վերցված է 2016-06-14-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 2000 год» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-11-25-ին. Վերցված է 2016-06-13-ին.
- ↑ «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
- ↑ «Российский статистический ежегодник. 2004 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-11-29-ին. Վերցված է 2016-06-09-ին.
- ↑ «Российский статистический ежегодник, 2005 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին. Վերցված է 2016-05-09-ին.
- ↑ «Российский статистический ежегодник, 2006 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-07-30-ին. Վերցված է 2016-05-10-ին.
- ↑ «Российский статистический ежегодник, 2007 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016-05-11-ին.
- ↑ «Российский статистический ежегодник, 2008 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-02-05-ին. Վերցված է 2016-05-12-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
- ↑ «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին. Վերցված է 2013-ին.
- ↑ «Города с численностью населения 100 тысяч человек и более на 1 января 2011 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-10-23-ին. Վերցված է 2016-05-08-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ location (link) - ↑ «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
- ↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
- ↑ «Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2023 года (с учётом итогов Всероссийской переписи населения 2020 г.)» (ռուսերեն). 2023-08-18. Վերցված է 2023-08-23-ին.
- ↑ Էջմիածնի համայնքապետարան
Գրականություն
խմբագրել- Токарева Т. Ю. Приходские Церкви Сергиева Посада — Сергиев Посад, 1997.
- Филимонов К. А. Черниговский скит: история архитектурного ансамбля.
- Балдин В. И. Загорск. — М., 1958.
- статьи: Нестеров Михаил Васильевич, Пришвин Михаил Михайлович, Сергий Радонежский, Розанов Василий Васильевич, Фаворский Владимир Андреевич, Флоренский Павел Александрович, Загорск. — БСЭ
- Мясников А. Л. Золотое кольцо. История городов. Подарочное издание. Александр ПРИНТ, 2000.
- Четырина Н. А. Сергиевский посад в конце XVIII — начале XIX вв.. — АИРО-XXI, Дмитрий Буланин, 2006.
- Егорова Л. А. Окрестности Москвы. — ОЛМА-ПРЕСС Образование, 2006.
- Глушкова В. Путешествие из Москвы в Ярославль. Москва — Сергиев Посад — Переславль-Залесский — Ростов Великий — Ярославль. М.: Вече, 2007.
- Сергиев Посад (музей-заповедник). Альбом. Авторы: О. И. Зарицкая, Т. Н. Манушина. С. В. Николаева. — М.: Изд-во «АРТ-РОДНИК», 1997.
- Шпанькова Т. Н. Прогулки по родоному городу. Сергиев Посад. Красюковка. — Сергиев Посад, 2007.
- «Возвращение к вере. Храмы Радонежского края». Фотоальбом. — Сергиев Посад: Ремарко, 2007. — 256 с., илл. Твердый прошитый переплет. Матовая ламинация обложки. Выборочный лак. Бумага мелованная матовая. Тираж 5000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- Համայնքապետարանի պաշտոնական կայքէջը
- Քաղաքային խորհրդի պաշտոնական կայքէջը Արխիվացված 2017-12-20 Wayback Machine
- Քաղաքի ճարտարապետական հուշարձանները «Храми Росії» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգիև Պոսադ» հոդվածին։ |