Լևոն Մանասերյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասերյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Հայրապետի Մանասերյան (հունիսի 3, 1925(1925-06-03), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 12, 2019(2019-09-12)), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)։

Լևոն Մանասերյան
Ի ծնեԼևոն Հայրապետի Մանասերյան
Ծնվել էհունիսի 3, 1925(1925-06-03)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 12, 2019(2019-09-12) (94 տարեկան)
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
 Levon Manaseryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ 1963 թվականից դասավանդել է ԵՊՃՇԻ-ում, 1975-1991 թթ.` ամբիոնի վարիչ[2]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ Մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 12-ին[4]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Ուշագրավ գործերից են`

  • «Դանթեական առասպել» (ըստ Չարենցի, նկարաշար)
  • «Լիլիթ» (ըստ Իսահակյանի)
  • «Անանդան և մահը» (ըստ Իսահակյանի)
  • «Իմ ժողովուրդ» (վիմագրություն)
  • «Երազանք» (վիմագրություն)

Ստեղծել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել է 200-ից ավելի գրքեր։

  • «Աշուն»
  • «Կեսօր»
  • «Սայաթ-Նովա»
  • «Բամբակահավաք»

Մատենագրություն խմբագրել

Н. Арамян, Левон Манасерян (буклет), Ереван, 1971 г.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Լևոն Մանասերյանի աշխատանքները ՀԱՊ-ում
  4. «Մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.