Յուրի Գևորգյան

հայ կոմպոզիտոր, ջութակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Ալեքսանդրի Գևորգյան (հուլիսի 15, 1931(1931-07-15)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2016, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, ջութակահար։

Յուրի Գևորգյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 15, 1931(1931-07-15)[1]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել է2016
Երևան, Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿրթությունԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1953) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1959)
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կենսագրություն խմբագրել

Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականին Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանը, 1959 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (ղեկավար՝ Էդվարդ Միրզոյան)[2]։

1953-1960 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջութակահար, 1960-2002 թվականներին դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ՀՊՄՀ պրոֆեսոր։ 1970 թվականից ՀԽՍՀ կոմպոզիտորների միության խորհրդի գեղարվեստական ղեկավար[3][4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակ է երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկերի։

  • Օպերաներ
    • «Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո»
  • 3 երաժշտական կատակերգություն
  • Սիմֆոնիա
  • Սիմֆոնիետա
  • Կոնցերտ շրթհարմոնի կամ սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար
  • 3 պիես կամերային նվագախմբի համար. Աղոթք, Վալս, Լեռնցիների պարը
  • 4 պիես սաքսոֆոնների կվարտետի համար
  • «Կերպարներ»
  • Պիեսներ ալտ-սաքսոֆոնի և դաշնամուրի համար (հրատարակվել են Լոնդոնում)
  • 2 կանտատ (հրատարակվել են Մոսկվայում)
  • Մանկական և պատանեկան պիեսների ժողովածուներ դաշնամուրի և ջութակի համար (հրատարակվել են Վիենայում և Երևանում)
  • 2 սոնատ թավջութակի համար[5]
  • Մանկական և էստրադային երգեր
  • 2 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար Վահան Տերյանի խոսքերով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/RNRSriY
  2. «Геворкян Юрий Александрович - Биография». www.biografija.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Գևորգյան Յուրի | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  4. «Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Հայ ժամանակակից կոմպոզիտորների գործիքային և նվագախմբային երաժշտության համերգ | «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր». www.mskh.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.