Շչորս Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շչորս Բագրատի Դավթյան (մարտի 12, 1938, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 2016)[1], բանաստեղծ, պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀԽՍՀ 10 և 11-րդ գումարումների ԳԽ պատգամավոր, «Հայրենի տուն» թերթի գլխավոր խմբագիր, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ։
Շչորս Բագրատի Դավթյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1938 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 26, 2016 (78 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ → Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | բանաստեղծ, պատմաբան և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Կարեն Դավթյան, Հովիկ Դավթյան, Տիգրան Դավթյան |
Կենսագրություն
խմբագրելՇչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին Էջմիածնում, զինվորականի ընտանիքում։ Նրա ծնողները Գորիսի Արեգունի (Ազատաշեն) գյուղից են եղել։ Հայրը՝ Բագրատ Դավթյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմն ավարտելուց հետո հորը նշանակում են Սիսիանի զինկոմիսար, և նրանք տեղափոխվում են Սիսիան։ Ընտանիքում եղել են հինգ երեխա։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը և նշանակվել Սիսիանի կոմերիտմիության շրջկոմի առաջին քարտուղար։ Այնուհետև տեղափոխվում է Սիսիանի «Որոտան» թերթ և աշխատում խմբագրի տեղակալ, իսկ հետո նշանակվում է խմբագիր[2]։ 1988-1991 թվականներին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիրը։ 1980-1995 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։ Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ 2004 թվականին ստեղծվել է «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը[2][3]։ Խմբագրել, կազմել և հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն (1999, 2003, 2005, 2014)[4], «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը» (2001)[5], «Համո Սահյան. գրչի, խոսքի, խղճի կշիռը» (2003) գրքերը, «Համո Սահյան. 60 և մեկ հայրեն» պատկերագիրքը (2003), «Համո Սահյան. Դաղձի ծաղիկ» ժողովածուն (2006), «Համո Սահյան. Արցունքով լվացված սերեր» (2007), «Ակսել Բակունց. Մթնաձոր-Կյորես» (2007), Համո Սահյանի, Եղիշե Չարենցի և Սայաթ-Նովայի պատկերազարդ քառյակներ, Դանիել Վարուժանի «Հարճը» (2007), «Աշոտ Սաթյան-100» (2007)[6], ինչպես նաև պատկերազարդ օրացույցներ։
Պարգևներ
խմբագրել- «Մարշալ Բաղրամյան» մեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ
- «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան
- Մովսես Խորենացու մեդալ[7]
Աշխատություններ
խմբագրել- «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» 1996
- «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը» 1997
- «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» 1997
- «Ականավոր սյունեցիներ» 1998
- «Աշնան արահետ» (Բանաստեղծություններ) 2000
- «Ականավոր սյունեցիներ»2001
- «Մովսես Գ Ամենայն հայոց կաթողիկոս» 2001
- «Վարպետ Անդրանիկ» 2001
- «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը» 2004
- «Մարզպան Վասակը պատմիչների (և ոչ միայն նրանց) դատաստանի առջև» 2004
- «Լոր. հնամենի գյուղ, 100-ամյա դպրոց» 2005
- «Աշոտ Սաթյան»։ Ծննդյան 100-ամյակի առթիվ 2007
- «Համո Սահյան. կյանքը և գործը» 2007[8]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կյանքից հեռացել է Շչորս Դավթյանը». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ. «...Ամեն հայի մեջ մի տող Սահյան ապրեցնենք» | Սյունյաց երկիր». syuniacyerkir.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ https://www.azdarar.am/announcments/cat/45/00065636/
- ↑ Ընկերներն երբեք չեն պատրաստվում Համո Սահյանին բացակա դնել
- ↑ ՍԱՀՅԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ / ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ
- ↑ Աշոտ Սաթյան։ Ծննդյան 100-ամյակի առթիվ
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ haygirk.nla.am
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շչորս Դավթյան» հոդվածին։ |