Բացել գլխավոր ցանկը

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարան, հիմնադրվել է 1990 թվականին։

Մհեր Աբեղյանի թանգարան
Տեսակկենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
Հիմնադրված է1990
Կոորդինատներ: 40°9′48.74″ հս․ լ. 44°17′40.30″ ավ. ե. / 40.1635389° հս․. լ. 44.2945278° ավ. ե. / 40.1635389; 44.2945278
Կայքէջմիածին.հայ/mer-qaxaq/tangaranner-ev-patkerasrahner/596-.html

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա։

Մհեր ԱբեղյանԽմբագրել

Մհեր Աբեղյանի արվեստը ձևավորվել է 1930-1940 թվականների սկզբում գրաֆիկական, այնուհետև գեղանկարի ասպարեզում ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։ Նրա բազմաժանր գործերին բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը:

ՑուցադրությունԽմբագրել

Մասնաճյուղում ներկայացված են Աբեղյանի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում են նաև նրա գրաֆիկական աշխատանքները։ Աբեղյանի ստեղծագործությունների զգալի մասը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում։

ՀասցեԽմբագրել

Թանգարանը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոմիտասի հրապարակում։

Արտաքին հղումներԽմբագրել