Ռաֆայել Արամյան
հայ արձակագիր, թարգմանիչ
Ռաֆայել Գևորգի Արամյան (նոյեմբերի 29, 1921[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ[1] - օգոստոսի 7, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1950 թվականից։
Ռաֆայել Արամյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1921[1] |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ[1] |
Վախճանվել է | օգոստոսի 7, 1978[2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1941)[1] |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ռաֆայել Արամյան Վիքիքաղվածքում | |
Ռաֆայել Արամյան Վիքիդարանում |
Արձակագիր Վալտեր Արամյանի եղբայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։
Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն և ռումիներեն[3]։
ԵրկերԽմբագրել
ԳրքերԽմբագրել
- Ռուբինյան եղբայրներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1954, 256 էջ։
- Չթամբած ձիեր (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1963, 275 էջ։
- Չթամբած ձիեր, Բեյրութ, տպարան «Արարատ», 1964, 320 էջ։
- Ով զարմանալի (պատմվածքներ Կոմիտասի մասին), Երևան, «Հայաստան», 1969, 195 էջ։
- Հայաստանցի 8 արձակագիրներ (ժողովածուի մեջ տպագրված են Ռ.Արամյանի լուսանկարը, համառոտ կենսագրականը և «Նրանք իմ որդիներն են» պատմվածքը), Բեյրութ, տպարան «Սևան», 311 էջ։
- Մեռած քաղաքի պարիսպների տակ, Երևան, «Հայաստան», 1970, 272 էջ։
- Արևոտ անձրև (պատմվածքներ, ակնարկներ), Երևան, «Սովետական գրող», 1980, 460 էջ։
ՄամուլԽմբագրել
- Կաղանդ երեկոյի հեքիաթը, «Գրական թերթ», 1969, № 1:
Թարգմանություններ (ռուսերենից)Խմբագրել
- Մեր նվերը (ադրբեջանական մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ռ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
- Արևին ընդառաջ (ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Ռ. Արամյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
- Ֆումիկո Խայասի, Վեց պատմվածք, Երևան, Հայպետհրատ, 1963, 189 էջ։
- Դոմենիկո Ռեա, Սենյորան իջնում է Պոմպեյուն, Երևան, Հայպետհատ, 1964, 40 էջ։
- Ուիլյամ Ֆոլկներ, Լրիվ շրջադարձ, Երևան, Հայպետհրատ, 1964։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 687.
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=1923
- ↑ Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 53
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 687)։ |