Ռուբեն Սևակ թանգարան
Ռուբեն Սևակ թանգարան, բացվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին։
Ռուբեն Սևակ թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Վաղարշապատ |
Վայր | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 10, 2013 |
Պատմություն
խմբագրելԹանգարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում, որ հիմնանորոգվել է Ռուբեն Սևակի եղբորորդու՝ ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ։ Թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն անմեղ զոհերին։
Թանգարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և մշակույթի գործիչներ[1]։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ցուցադրվում են արձակագիր, բժիշկ, եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անձնական իրերը, փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ։ Ցուցադրված են նաև տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Այվազովսկու կտավներից
-
Այվազովսկու կտավներից
-
Ընդհանուր տեսքը