Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շողակաթ (այլ կիրառումներ)
Սուրբ Շողակաթ եկեղեցի, եկեղեցի Վաղարշապատի հյուսիսային կողմում, արքունի հնձանների տեղում՝ կառուցված՝ ըստ ավանդության, Հռիփսիմյանց կույսերից սուրբ Մարիանեի նահատակության վայրում, Աղամալ Սորոտեցի արքայազնի կողմից կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացի ժամանակներում։ Ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Սուրբ Շողակաթ եկեղեցի | |
---|---|
Շողակաթի եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | [[Պատկեր:|22x20px|border |Վաղարշապատ]] Վաղարշապատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արմավիրի թեմ և Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1694 |
Ներկա վիճակ | Գործող |
Մասն է | Զվարթնոց և Էջմիածնի տաճարներ ու եկեղեցիներ և Զվարթնոցի հնագիտական վայր |
Կազմված է | Գավիթ, Գերեզմանոց և Եկեղեցի |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական տիպ | Բազիլիկա |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման ավարտ | 1694 թ. |
Հիմնադրված | 1694 |
Գմբեթ | 1 հատ |
![]() | |
![]() | |
![]() |
Շողակաթ միջնադարյան եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզում` Վաղարշապատում։ Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկեղեցին կառուցվել է 1694 թվականին։
Հատակագծի ձևերը և համաչափությունները բնորոշ են այդ տիպի վաղ միջնադարի կառույցներին, որը ենթադրել է տալիս, որ Շողակաթ եկեղեցին կառուցվել է 6-7-րդ դարերում, շինության հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նման։ Արևմուտքից կից է գավիթ-սրահը։
Շողակաթ եկեղեցուց հարավ-արևմուտք պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, սրբատաշ տուֆից կառուցված միանավ եկեղեցու (4-րդ դար) ավերակները։ Հարավային պատին արտաքինից կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են 4-5-րդ դարերում։
Պատմություն
խմբագրելԵրբ Գայանյանց կույսերը՝ թվով 37 հոգի հասնում են Հայոց մայրաքաղաք Վաղարշապատ, բնակվում են նրա հյուսիս- արևելյան կողմում գտնվող այգիների հնձանում։ Սնվում են իրենց ունեցվածքը վաճառելով, քույրերից մեկն էլ, գիտենալով ապակեգործության արհեստը, ապակյա հուլունքներ է պատրաստում ու վաճառում, և կույսերն իրենց կարիքներն այսպես են հոգում։ Երբ հայտնաբերվում են փախստական կույսերը, հայոց թագավորը արքունիքից սպասավորներ է ուղարկում կույսերի կացարանը՝ իր մոտ բերելու Հռիփսիմեին, սակայն կույսերը դիմադրում են։ Թագավորն, իմանալով վերջիններիս դիմադրության մասին, հրամայում է այս անգամ արդեն բռնությամբ իր մոտ բերել Հռիփսիմեին, ինչն էլ նրա սպասավորներն ի կատար են ածում՝ Հռիփսիմեին մինչև արքունիք քարշ տալով և նահատակում են նրան։
Նույն օրը և նույն տեղում դահիճները սրամահ են անում կույսերից ևս 32 հոգու, ովքեր եկել էին թաղելու սուրբ Հռիփսիմեի մարմինը, սակայն չեն հաջողում, և ապա ևս մեկին, ով հիվանդության պատճառով մնացել էր հնձանում։ Կույսերը նահատակվում են և, Սուրբ Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելուց հետո, նրանց նահատակության վայրում կառուցվում է երեք մատուռ. առաջինը՝ Սուրբ Հռիփսիմեի գերեզմանի վրա, երկրորդը՝ Սուրբ Գայանեի, և երրորդը՝ հնձանում՝ այն կույսի գերեզմանի վրա, ով հիվանդության պատճառով չկարողանալով միանալ Հռիփսիմեի մարմինը թաղելու համար գնացած քույրերին՝ մնում է հնձանում և այնտեղ էլ նահատակվում։ Ագաթանգեղոսը՝ Հռիփսիմյան կույսերի պատմությունը մեզ հասցրած գլխավոր պատմիչը, այս կույսի անունը չի հիշատակում, սակայն հետագայի ավանդությունը նրան Մարիանե անունն է տալիս։ Այս հնձանում էր, երբ երկնքից «կաթեցին» Տիրոջ լույսի շողերը։ Այս իսկ պատճառով Սուրբ Մարիանեի մատուռը Սուրբ Շողակաթ անունն է կրում։
Սուրբ Աթանագինեսի վարքը
խմբագրել
| |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Հայաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2000 (24-րդ նստաշրջան) |
Համար | 1011 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Սուրբ Աթանագինեսը Մարիամի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տիկնոջ եղբայրն է։ Մանուկ ժամանակ նրան որդեգրել է Սեբաստիայի եպիսկոպոսը, ձեռնադրել քահանա։ Իր կյանքի ընթացքում ճանաչվել է որպես հրաշագործ, բազում հեթանոսների դարձի բերող անհատ։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո ավելի նշանավոր է դարձել իր մեծագործություններով։
Դիոկղետիանոս կայսեր ժամանակ Սուրբ Աթանագինեսը եղել է Փոքր Հայքի Պիդաքթո քաղաքի եպիսկոպոսը։ Նա ապրել է վանքում և մշտապես այցելել է բանտարկյալներին, գոտեպնդել նրանց։ Սուրբ Աթանագինեսը տեղի դատավորին հանդիմանել է, որ բանտերում շատ կան անմեղ ու հանիրավի դատապարտված բանտարկյալներ, ինչը առիթ է դարձել նրա դեմ ևս դաժան հալածանքների։
Նրա հետևից ուղարկված զինվորները, տեղում չգտնելով եպիսկոպոսին, բռնում են նրա աշակերտներին։ Սուրբ Աթանագինեսը, իմանալով կատարվածի մասին, նրանց փնտրելու նպատակով ուղևորվում է Սեբաստիա։ Այնտեղ նա նետվում է բանտ, որտեղ հանդիպում է իր աշակերտներին։ Հետագայում կրելով բազում տանջանքներ՝ նրանք գլխատվում են սեփական վանքում։
Պատկերասրահ
խմբագրել-
Շողակաթը ապրիլին
-
Շողակաթ
-
Շողակաթի զանգագատան տեսքը ներքևից
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Շողակաթ եկեղեցի (Վաղարշապատ) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 541)։ |