Սոս Մանուկյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Սոս Մնացականի Մանուկյան (հունվարի 15, 1911, Ծովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)[1]։
Սոս Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1911 |
Ծննդավայր | Ծովագյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1985 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1937) |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1985 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։
1936-1941 թվականներին կազմել է մի շարք բնակավայրերի (Էջմիածին, Սևան և այլն) գլխավոր հատակագծերը։ Նրա նախագծերով կառուցվել են Թումանյանի (1945-1955), «ԿԱՆԱԶ» գործարանի (1948-1962) բանավանները, Էջմիածնի (1945-1946) և «ԿԱՆԱԶ» գործարանի (1953-1954) մշակույթի պալատները, կույրերի տուն-կոմբինատը Երևանում (1948) բնակելի տներ Ազատության (1949-1952), Օրջոնիկիձեի (1950-1952) պողոտաների վրա և այլն, Լենինականում, ակումբներ Զեյվայում (1949), Սևանա թերակղզում (1952-1953), Ծովագյուղում (1965-1966), Աշտարակում (1972), երկաթուղային կայարաններ (1965-1970), Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան Ծովագյուղում (1967)[2]։
Պարգևներ Խմբագրել
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական ստուգատեսի դափնեկիր (1951)
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1961)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Սոս Մանուկյան»։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-08-ին։ Վերցված է 2022-03-08
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 46։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 255)։ |