Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի
Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի (մոտ 1500 - 1587), Ամենայն Հայոց կաթողիկոս 1576 թվականից։ Հաջորդել է Միքայել Ա Սեբաստացուն։
Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1500 |
Մահացել է | 1587 |
Մասնագիտություն | Eastern Orthodox priest |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Նախապես եղել է Մայր Աթոռի միաբան, ներկայացրել է վաղարշապատցիների խմբակցությունը։ Ունեցել է մեծ հեղինակություն և ուժեղ դիրք, որոնցով են բացատրվում 1557 թվականին Ստեփանոս Ե Սալմաստեցու և Միքայել Ա Սեբաստացու կողմից նրան աթոռակից կաթողիկոս առաջադրելը։ 1576 թվականին՝ 78 տարեկան հասակում, կաթողիկոսական գահ է բարձրացել Միքայել Ա Սեբաստացու կտակի համաձայն։ Ըստ ընդունված սովորույթի՝ Թադեոս և Առաքել եպիսկոպոսներին նշանակել է աթոռակից կաթողիկոսներ, իսկ 1584 թվականին՝ Դավիթ եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցի)։ Իր նախորդների հետևությամբ Հայաստանի ազատագրության հարցն արծարծելու համար Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին 1577 թվականին աթոռակից Թադեոս կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Արևմուտք։ Հայտնի է, որ Թադեոս կաթողիկոսը բանակցություններ է վարել Վենետիկի դոժի, Հռոմի պապի և Լեհաստանի թագավորի հետ։ Չնայած զառամյալ հասակին՝ մինչև 1590 թվականը Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին աթոռակիցների օգնությամբ շարունակել է գլխավորել կաթողիկոսական գործունեությունը։ Կաթողիկոսական գահին Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն հաջորդել է Դավիթ Դ Վաղարշապատցին։
Գրականություն
խմբագրել- Չամչյան Մ., Պատմութիւն Հայոց, հատ. Գ, Վենետիկ, 1786
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Նախորդող՝ Միքայել Ա Սեբաստացի |
Կաթողիկոս 1576–1590 |
Հաջորդող՝ Դավիթ Դ Վաղարշապատցի |