Խորեն Տեր-Հարությանի թանգարան
Էջմիածնի պատկերասրահ, Խորեն Տեր-Հարությանի թանգարան, հիմնադրվել է 1970 թվականին։
Խորեն Տեր-Հարությանի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենսագրական թանգարան և պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վաղարշապատ |
Հասցե | Արմավիրի մարզ, Էջմիածին, Կոմիտասի հրապարակ |
Կոորդինատներ: 40°9′43.47″ հս․ լ. 44°17′40.52″ ավ. ե. / 40.1620750° հս․. լ. 44.2945889° ավ. ե. | |
ՊատմությունԽմբագրել
Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին։ Երկար տարիներ գործել է Գևորգյան ճեմարանի շենքում։ 1994 թվականին շենքը վերադարձվել է Մայր Աթոռին, իսկ մասնաճյուղին տրամադրվել է Էջմիածնի կինոթատրոնի շենքը։
Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան է եկել 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ 1971 թվականին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում է բերել նրան նաև Հայաստանում, իսկ 1983 թվականին քանդակագործը հայրենիքին է նվիրաբերել 200-ից ավելի ստեղծագործություն։
ՑուցադրությունԽմբագրել
1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները, Ջամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության մասին։
Խորեն Տեր-ՀարությանԽմբագրել
Խորեն Տեր-Հարությանի արվեստն ըստ արժանվույն գնահատվել է ժամանակակիցների կողմից, լայն արձագանք է գտել ամերիկյան և այլ երկրների մամուլում։ 1929 թվականից նա ունեցել է բազմաթիվ անհատական (ԱՄՆ, Ջամայկա, Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա) և համատեղ ցուցահանդեսներ համաշխարհային ճանաչում ստացած արվեստագետների հետ (Մայոլ, Դեսպիո, Պիկասո, Գաբո, Լիպշից), արժանացել է տասնյակ մրցանակների։ Տեր-Հարությանի աշխատանքները պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ «Փոքր Մհեր», «Գյուտարար» մոնումենտալ գործերը տեղադրված են Ֆիլադելֆիայի «Ֆեյրմաունթ Փարք»-ում, «Կուղբ» աշխատանքը՝ Նյու Յորքի Բերնարդ Բարուքի անվան քաղաքային քոլեջի նախասրահում, իսկ Երևանի Օղակաձև զբոսայգում վեր է խոյանում «Վերածնված Հայաստան» կոթողը։
ՀասցեԽմբագրել
Թանգարանը գտնվում է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, Կոմիտասի հրապարակում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարևանությամբ։
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորեն Տեր-Հարությանի թանգարան կատեգորիայում։ |