Լևոն Թոքմաջյան
հայ քանդակագործ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոքմաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Հրաչի Թոքմաջյան (հունիսի 16, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ։
Լևոն Թոքմաջյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1957), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963)[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1975) |
Ստեղծագործություն(ներ) | «Անուշ և Սարո» քանդակ, Մարտիրոս Սարյանի հուշարձան, Վահան Թեքեյանի հուշարձան, Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձան, Կարա Բալա, Նոյի հուշարձան, Տիգրան Մեծի հուշարձան, Արգիշտի արքայի արձան, Տիգրան Մեծի հուշարձան, Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրի և Տագնապ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Երեխաներ | Հայկ Թոքմաջյան |
Լևոն Թոքմաջյան Վիքիդարանում | |
Levon Tokmajyan Վիքիպահեստում |
Քանդակագործ Հայկ Թոքմաջյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել- 1952-1957 թվականներին սովորել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։
- 1957-1963 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։
- 1963-1975 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Երգել է Հայաստանի պետական երգչախմբում։
- 1969 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (1998, Բիշքեկ), 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում դասախոս, պրոֆեսոր։
Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է։
Արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը։
2010 թվականին Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008 թվականին, 2009 թվականին և 2010 թվականին Պենզայում՝ Քանդակի միջազգային սիմպոզիումի։
2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Թեքեյան» ամենամյա մրցանակի։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Անուշ և Սարո» (1973, բազալտ, Երևան, Աջափնյակ)
- «Թռչող կռունկներ» (1976, մարմար, Պրիլեպ, Հարավսլավիա, «Մարմար-76» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ),
- «Դանթե և Վերգիլիոս» (1982, մարմար, Ռավեննա, Դանթեի թանգարան, ոսկե մեդալ),
- «Մաշտոց և Կորյուն» (1983, բազալտ, էջմիածին),
- «Հյուսող կինը» (1984, մարմար, Թբիլիսի, Անդրկովկասյան կերպարվեստագետների 1-ին բիենալեի Մեծ մրցանակ),
- «Մարտիրոս Սարյան» (1985, բրոնզ, Դոնի Ռոստով),
- «Մարտիրոս Սարյան» (1986, մարմար, Երևան),
- «Արամ Խաչատրյան» (1986, բրոնզ, կիսանդրի, Մարսելի կոնսերվատորիայի դահլիճ, 1989, բրոնզ, Մոսկվա),
- «Կռունկներ» (1988, մարմար, Բուենոս Այրես),
- «Վահան Թեքեյան» (1990, գրողի անվան դպրոցի մոտ)
- «Ավո» («Մոնթե Մելքոնյան», 1994, ք. Մարտունի, ԼՂՀ),
- «Լեոնիդ Ենգիբարյան» (1995, բրոնզ, Երևան),
- «Ծաղկավաճառ ծերունի» քանդակ (Երևան) (1995, բրոնզ, Երևան),
- «Նոյ նահապետ» (2000, մարմար, Երևան),
- «Տիգրան Մեծ» (2000, մարմար, Երևան),
- «Արգիշտի արքայի արձան» (2002, տուֆ, բազալտ, Երևան),
- «Տիգրան Մեծ» (2004, վարդագույն մարմար, գրանիտ, Երևան),
- «Հարություն Շմավոնյան» (2005, մարմար, Կալկաթա),
- Ժուբրան Խալիլ Ժուբրանի կիսանդրի (2005, վարդագույն մարմար, Երևան)
- «Տագնապ», 1915 թ. Հայոց եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձան (2011, Էջմիածին)[2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում
-
Տիգրան Մեծի հուշարձանը Երևանում
-
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը Երևանում
-
Արգիշտի արքայի արձանը Երևանում
-
Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշի քաղաքում, այժմ ոչնչացված
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 215)։ |