«Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Վաղարշապատ քաղաքից։ Հիմնադրվել է 1967 թվականին։

Վաղարշապատ
Ամբողջական անուն «Վաղարշապատ» ֆուտբոլային ակումբ
Հիմնադրում 1967
Երկիր  Հայաստան
Քաղաք Վաղարշապատ
Մարզադաշտ Վաղարշապատ
Տարողունակություն 3000
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Նախկին անվանումներ խմբագրել

  • 1967-1988՝ «Արաքս» Էջմիածին
  • 1988-1992՝ «Զվարթնոց» Էջմիածին
  • 1992-1993՝ «Զվարթնոց» Վաղարշապատ
  • 1993-1997՝ ԲՄԱ-«Արայի» Վաղարշապատ
  • 2003-2005՝ «Վաղարշապատ»[1]

Պատմություն խմբագրել

Նախքան Հայաստանի անկախ առաջնության անցկացումն ակումբը ոչ մի առանձին հաջողության չի հասել։ Միայն 1990 թվականին են սկսել պրոֆեսիոնալ մակարդակում նրա ելույթները ԽՍՀՄ երկրորդ լիգայում, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։

1992 թվականից թիմը հանդես է եկել Հայաստանի բարձրագույն լիգայում՝ նորամուտային մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնելով 10-րդ տեղը և պահպանելով իր տեղն էլիտայում հաջորդ տարի։

Հայաստանի գավաթի խաղարկությունում ակումբը հասել է մինչև 1/4 եզրափակիչ և զիջել Երևանի «Վան» ակումբին 0:2 հաշվով։ Այդ արդյունքը մնացել է լավագույնն անկախ Հայաստանի մրցաշարերում ակումբի ելույթների շարքում։

Հետագայում զբաղեցնելով 13-րդ, ապա 14-րդ տեղերը՝ ակումբն անցել է Առաջին լիգա, որտեղ շարունակել է իր ելույթները։ 1995 թվականի ոչ պաշտոնական առաջնությունում թիմն զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել փոքր բրոնզե մեդալների։ Սակայն երկու տարի անց թիմը հրաժարվել է մասնակցել մրցաշարերին։

Ակումբի վերածնունդը տեղի է ունեցել վեց տարի անց՝ «Վաղարշապատ» նոր անվանումով, ինչը դարձել է նշանակալի դեպք Առաջին լիգայում։ Մրցաշրջանի արդյունքում ակումբն արժանացել է փոքր արծաթե մեդալների, սակայն այդ ժամանակվա կանոնակարգը երկրորդ տեղն զբաղեցրած թիմին թույլ չի տվել անցնել Պրեմիեր լիգա։

2014 թվականի մրցաշրջանում ակումբն զբաղեցրել է 4-րդ, 2005 մրցաշրջանում՝ 8-րդ տեղը։ 2005 թվականի մրցաշրջանի ավարտից հետո ակումբը դադարեցրել է իր գոյությունը։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   Առաջին լիգայի արծաթե մեդալակիր (1) – 2003
  •   Առաջին լիգայի բրոնզե մեդալակիր (1) – 1995

Ակումբի գլխավոր մարզիչներ խմբագրել

  •   Վ. Եղիազարյան (1990)[2]
  •   Սամվել Այվազյան (1991)
  •   Արկադի Անդրեասյան (1992-1993)
  •   Աշոտ Մարտիրոսյան (1993)
  •   Ռուդիկ Ավանեսյան (1993)
  •   Ղևոնդ Պողոսյան (1994)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenia. First league». RSSSF. RSSSF. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  2. Состав команды на 1990 год(չաշխատող հղում) (ռուս.)

Արտաքին հղումեր խմբագրել