Հաղթանակի մեդալ (անգլ.՝ Victory Medal Հաղթանակի միջդաշնակցային մեդալ), հուշամեդալներ ի պատիվ առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի, որոնք թողարկվել են գրեթե բոլոր դաշնակից երկրներում[1]։

Հաղթանակի մեդալ
Изображение орденской планки
Տեսակservice medal? և ռազմական պարգև
ՊարգևատրողԱնտանտ
Վիճակագրություն
Հերթականություն
 Interallied Victory Medal of WWI Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակի կապակցությամբ դաշնակից հաղթող երկրներում (Բելգիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իտալիա, Կուբա, Պորտուգալիա, Ռումինիա, Սիամ, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Հարավաֆրիկյան Միություն, Ճապոնիա) թողարկվել են նույն դիզայնով և ժապավեններով հուշամեդալներ։ Հաղթանակի հուշամեդալի թողարկման նախաձեռնողը Ֆրանսիայի մարշալ Ֆերդինանդ Ֆոչն էր, որը 1918 թվականի ապրիլից Անտանտի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն էր և Խորհրդային Ռուսաստանի զինված ինտերվենցիայի կազմակերպիչներից մեկը։ Նրա առաջարկով, Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում, այն երկրներին, որոնք ռազմական գործողություններին մասնակցում էին Անտատի կողմից, խորհուրդ էր տրվում թողարկել պարգևներ՝ «Հաղթանակի հուշամեդալ» անվամբ։ Դրանք պետք է պատրաստվեին բրոնզից և ունենային 36 մմ տրամագիծ։ Մեդալի երեսին պետք է դրոշմված լիներ Հաղթանակի կերպարի այլաբանական պատկերը՝ մեջքին թևեր, իսկ մյուս երեսին՝ դաշնակից երկրների անունը կամ նրանց գերբը, ինչպես նաև տվյալ երկրի լեզվով «Մեծ պատերազմ քաղաքակրթության համար» կարգախոսը։ Ժապավենը բոլոր երկրների համար միատեսակ էր և իրենից ներկայացնում էր երկու փոխկապակցված ծիածան, որոնց կենտրոնում պետք է լինեին կարմիր, իսկ եզրերին մանուշակագույն գծեր։

Շքանշաններ

խմբագրել
Երկիր Մեդալի երես Մեդալի հակառակ երես Պարգև Նկարագրություն Հակառակ կողմի նկարագրություն Ժապավեն
  Բելգիա
 
 
Պարգևատրվել են 1914 թվականի օգոստոսի 1-ից մինրև 1918 թվականի նոյեմբերի 11-ը Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցություն ունեցած մասնակիցները։

Ավելի ուշ, մինչև 1951 թվականի օգոստոսի 17-ը, բազմաթիվ հրամանագրերով, այս մեդալով պարգևատրված անձանց շրջանակը ընդլայնվեց. այն շնորհվեց Աֆրիկայում ծառայող սպիտակամորթ և բնիկզորքերին, Բելգիայի առևտրային և ձկնորսական նավատորմի անձնակազմին, ինչպես նաև այն քաղաքացիական անձանց, ովքեր պարգևատրվել էին «Խաչակրաց խաչ»։

Երեսի կողմ․Հաղթանակի աստվածուհու կերպարն՝ աջ ձեռքում սուրը, կանգնած երկրագնդի վրա։

36 մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն․ «Երկակի ծիածան» — մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

Հակառակ կողմ․ Դրոշի կենտրոնում գտնվում է Բելգիայի զինանշանը, շրջապատված 9 վահանով և դաշնակից երկրների խորհրդանիշներով՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Չինաստան, Ռումինիա, Բրազիլիա, Սերբիա, Պորտուգալիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա։ Վահանները ծածկված են կաղնու ճյուղերով։ Շրջանի վրա կա երկու լեզուներով գրություն՝ ֆրանսերեն և ֆլամանդերեն․ «Մեծ պատերազմ՝ քաղաքակրթության համար»։
  Բրազիլիա
 
 
  Միացյալ Թագավորություն
 
 
Բրոնզե այս մեդալով պարգևատրվել են նրանք, ովքեր 1914 կամ 1914-1915 թվականների պարգևատրվել էն Աստղերով, նաև նրանք, ովքեր քիչ բացառությամբ պարգևատրվել են Բրիտանական զինվորական մեդալով։ Երեսի կողմ․ Հաղթանակի աստվածուհու կերպարն՝ առաջ հենված, ձախ ձեռքը՝ վեր, աջ ձեռքում՝ արմավենու ճյուղ։ Հակառակ կողմ: Արձանագրությամբ «THE GREAT WAR FOR CIVILIZATION 1914—1919», շրջապատված դափնետերևով։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն: «Երկակի ծիածան» — մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Հունաստան
 
 
Երեսի կողմ:Հաղթանակի աստվածուհու կերպարն՝ աջ ձեռքին դափնու ծաղկեպսակ և ձիթապտղի ճյուղ, իսկ ձախ ձեռքին՝ լորենու ծաղկեպսակ։ Հակառակ կողմ: Ուղղանկյուն պատվանդանի վրա նորածին Հերակլես, օձերի դեմ պայքարում, ներքևում ամսաթվերը 1914-1918․ շրջապատում գրություն՝ Ο ΜΕΓΑΣ ΥΠΕΡ ΤΟΥ ΠΟΛΙΤΙΣΜΟΥ ΠΟΛΕΜΟΣ (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար), պատվանդանի վրա՝ ΣΥΜΜΑΧΟΙ ΚΑΙ ΕΤΑΙΡΟΙ (Դաշնակիցներ և գործընկերներ), ապա երկու սյունակում՝ 1) ΑΓΓΛΙΑ | ΑΜΕΡΙΚΗΣ ΗΝΩ ΜΕΝΑΙ ΓΟΛΙΤΕΑΙ | ΒΕΛΓΙΟΝ | ΓΑΛΛΙΑ | ΕΛΛΑΣ | ΙΤΑΛΙΑ | ΙΑΠΩΝΙΑ (Անգծլիա | Ամերիկայի միացյալ Նահանգներ | Բելգիա | Ֆրանսիա | Հունաստան | Իտալիա | Ճապոնիա), 2) ΜΑΥΡΟΒΟΥΝΙΟΝ | ΠΟΡΤΟΓΑΛΙΑ | ΡΩΣΣΙΑ | ΡΟΥΜΑΝΙΑ | ΣΕΡΒΙΑ | ΣΙΑΜ | Κ.Τ.Λ. (Չեռնոգորիա | Պորտուգալիա | Ռուսաստան | Ռումինիա | Սերբիա | Սիամ | և այլն).

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան» — մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Իտալիա
 
 
Ստեղծվել 1922 թվականին իտալացի զիվորների համար, ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի։ Երեսի կողմ: Հաղթանակի այլաբանական կերպարն՝ լծված չորս առյուծներով, նկարչի մակագրությամբ Orsolini MOD., արտադրողները S. JOHNSON. MILANO. Հակառակ կողմ: Խաղաղության խորհրդանիշը, GRANDE GUERRA PER LA CIVILITA (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար),

(1914-1918 թվականներ.), AL COMBATIENTI DELLA NAZIONE ALLEATE ED ASSOCIATE (դաշնակից և միասնական երկրների զինյալների համար),

Ժապավեն Կրկնակի ծիածանի գույներ, որոնք խորհրդանշում են փոթորիկի հանգստությունը։
  Կուբա
 
 
  Պորտուգալիա
 
 
  Ռումինիա
 
 
Ստեղծվել է 20 հուլիսի 1921 թվականին։

Պարգևատրվել են բոլոր այն զինծառայողները, որոնք 1916 թվականի օգոստոսի 26֊ից 1921 թվականի մարտի 31֊ը մասնակցել են մարտերին։

Երեսի կողմ: Հաղթանակի աստվածուհու կերպարն է։ Հակառակ կողմ: Կենտրոնում դափնու տերևի ֆոնին հետևյալ մակագրությունը՝ MARELE RAZBOI PENTRU CIVILIZATIE (Համաշխարհային պատերազմ քաղաքակրթության համար), շրջապատված տվյալ մակագրություներով՝ ANGLIA, BELGIA, GRECIA, JAPONIA, SERBIA, RICA, CHINA, ROMANIA, ITALIA, FRANTA.

36մմ տրամագիծ.

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան»՝ մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Սիամ
 
 
Ստեղծվել է 1921 թվականին։

1917-1918 թվականներին պարգևատրվեցին Եվրոպայի ռազմական արշավախմբի զինծառայողները։

Երեսի կողմ: Կենտրոնում չեխ Ռամի նկարը։


Հակառակ կողմ: Չորս տողանի մակագրությամբ։ "Մեծ պատերազմ քաղաքակրթության համար, շրջապատված երկակի զարդարված օղակով։"

36մմ տրամագիծ

Բրոնզ.

Ժապավեն։ «Երկակի ծիածան»՝ մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  ԱՄՆ
 
 
Ստեղծվել է 1919 թվականի ապրիլի 9-ին Զինվորական ծառայության թիվ 48 նախարարության հրամանով՝ ԱՄՆ-ի բանակի համար։

1917 թվականի ապրիլի 6-ից մինչև 1920 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում Զինված ուժերում կատարվեց անթերի աշխատանք։ 1917 թվականի ապրիլի 6-ից մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը Զինված ուժերի զինծառայողները եղել են ակտիվ ծառայության մեջ, ինչպես նաև 1918 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 1919 թվականի օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի եվրոպական մասում ամերիկյան արշավախմբի մի մասը։

Երեսի կողմ Կենտրոնում հաղթանակած աստվածուհու կերպարն է, աջ ձեռքին՝ սուր, իսկ ձախին՝ վահան։ Հակառակ կողմ: Կենտրոնում ԱՄՆ-ի խորհրդանիշը։

Վերևում շրջապատված գրությամբ՝ GREAT WAR FOR CIVILIZATION (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար), ձախում՝ GREAT BRITAIN (Մեծ Բրիտանիա), BELGIUM (Բելգիա), BRAZIL (Բրազիլիա), PORTUGAL (Պորտուգալիա), RUMANIA (Ռումինիա), CHINA (Չինաստան), աջում՝ FRANCE (Ֆրանսիա), ITALY (Իտալիա), SERBIA (Սերբիա), JAPAN (Ճապոնիա), MONTENEGRO (Չեռնագորիա), RUSSIA (Ռուսաստան), GREECE (Հունաստան), ներքևում կա հինգ աստղ։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան»՝ մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։ Ժապավենին կարելի է ամրացնել ամերիկյան աստղեր։

  Ֆրանսիա
 
 
Հիմնադրվել է 1922 թվականին ֆրանսիացի զինծառայողների համար, ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի։ Երեսի կողմ: Հաղթանակի այլաբանական պատկեր՝ մագիստրոսական մեդալակիր A. MORLON (Ալեքսանդր Մոռլոն)։ Հակառակ կողմ: Ֆրանսերեն գրվածքով LA/GRANDE CUERRE/ POUR LA/ CIVILISATION/ 1914-1919 (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար 1914-1918 թվականներ), փրուգյական նկար և հապավում R.F. (Ֆրանսիայի Հանրապետություն), նշում BR (բրոնզ). Ժապավեն։ Երկակի ծիածանի գույներ, որոնք խորհրդանշում են փոթորիկի հանգստությունը։
  Չեխոսլովակիա
 
 
Մեդալը ստեղծվել է 1920 թվականի հուլիսի 27-ին։ Երեսի կողմ։ Հաղթանակի աստվածուհու կերպարը՝ աջ ձեռքին դափնու ճյուղ, ձախ ձեռքին՝ ուղղահայաց պահված սուր և ոտքերի տակ տերևների կույտ, ստորագրված «O • Спаниель» (չեխ նկարիչ Отакаром Спаниеля, 1881-1955)


Հակառակ կողմ։ Բոհեմայի առյուծը կենտրոնական վահանով, Սլովակիայի խորհրդանշով՝ կրծքին տերև, ամսաթվեր «1914» և «1919» ժապավենի վրա երկու կողմից, շուրջը չեխերեն մակագրությունով «SVETOVA VALKA ZA CIVILISACI» (Մեծ պատերազմ քաղաքակրթության համար)։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն։ «Երկակի ծիածան» մուգ կապույտ ծայրերից հարթ անցումով դեպի կապույտ, երկնագույն, կանաչ, դեղին և նարնջագույն՝ կարմիր կենտրոնով։

  Հարավաֆրիկյան Միություն
 
 
  Ճապոնիա
 
 
Ստեղծվել է 1920 թվականի սեպտեմբերի 17-ին կայսերության հրամանով։ Դրանով պարգևատրվում էին այն զինծառայողները, ովքեր 1914 թվականի օգոստոսի 23-ից մինչև 1920 թվականի հունվարի 9-ը ցուցաբերել էին արիություն։ Երեսի կողմ։ Երեսի կողմում հնագույն աստվածության՝ Օկունինուսի կերպարն է՝ ձեռքին սուր, այն Ճապոնիայում հանդիսանում է տղամարդկության խորհրդանիշը։


Հակառակ կողմ։ Հետնամասում ծաղիկներրի ուրվագիծն է, կենտրոնում աշխարհը՝ շրջապատված Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի և Ֆրանսիայի դրոշներով։ ՅուրաքանչյոՐւ երկրի անունը նշված է մեհենագրությամբ։ Բացի այդ, կա գրություն՝ «և՛ դաշնակիցներ, և՛ միավորված ազգեր», իսկ եզրերին՝ մեհենագրություն «Մեծ պատերազմ քաղաքակրթության համար»։

36մմ տրամագիծ

Բրոնզ

Ժապավեն: 37մմ լայնությամբ ժապավենը երկու կողմից զարդարված է ծիածանի գույներով, կենտրոնում կա կարմիր շերտ, իսկ եզրերին բարակ սպիտակ շերտեր։ Ժապավենի դեղին շերտը՝ պատրաստված Ճապոնիայում, որպես կանոն մի քիչ գորշ է, քան մյուս երկրների մեդալների ժապավենները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Eccetto Russia, Cina e Serbia-Montenegro.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղթանակի մեդալ» հոդվածին։