Բրետան (ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh), երկրամաս և պատմական մարզ Ֆրանսիայի ծայր հյուսիս-արևմուտքում։

Բրետան
ֆր.՝ Bretagne, բրետոներեն՝ Breizh
flag of Brittany? Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մասն էԲրետան
ԿարգավիճակՖրանսիայի երկրամասեր
Մտնում էՖրանսիայի մետրոպոլիս և Q88521114?
ՎարչկենտրոնՌեն
Ամենաբարձր կետRoc'h Ruz?
Օրենսդրական մարմինRegional Council of Brittany?
Խորհրդի նախագահԺան Իվ Լե Դրիան
ՊրեֆեկտՄիշել Կադո
Բնակչություն (1999)
2 906 197 (7 տեղ)
Խտություն115
Տարածք27 208 կմ²
Հիմնադրված է1941 թ.
Սահմանակցում էԼուարայի երկիր, Ներքին Նորմանդիա և Նորմանդիա
ISO 3166-2 կոդFR-BRE
Ինտերնետ-դոմեն.bzh?
Անվանված էԲրետան
bretagne.bzh(ֆր.)

Գտնվում է Բրետան թերակղզում, որը կազմում է համանուն պատմական շրջանի մեծամասնությունը։ Տարածությունը 35, 3 հազար կմ2 է, բնակչությունը՝ 3, 3 միլիոն (1968), գլխավոր քաղաքը՝ Ռեն։ Բրետանի տարածքը մտնում է Իլ և Վիլեն, Կոտ դյու Նոր, Ֆինիստեր, Մորբիան, Ատլանտյան Լուար դեպարտամենտների կազմի մեջ։ Առաջին 4 դեպարտամենտները կազմում են Բրետանի պաշտոնական տնտեսության շրջանը։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, խոտաբույսերի մշակությամբ, այգեգործությամբ, ձկնորսությամբ։ Արդյունաբերությունը (նավաշինություն, ձկնամթերքի, գյուղատնտեսության մթերքների վերամշակում) կենտրոնացած է ծովափնյա քաղաքների նավահանգիստներում, Ռենում՝ ավտոմոբիլաշինություն։ Բրետանն իր անունն ստացել է 5-6-րդ դարերում այդտեղ բնակություն հաստատած բրիտների անունից։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 564