Հակաֆաշիզմ
Հակաֆաշիզմ, քաղաքական գաղափարախոսությունների ամբողջություն, որոնք հակադրում են կազմում ֆաշիստական գաղափարախոսություններին, կազմակերպություններին և կառավարություններին։
Հիմնական տեղեկություններ
խմբագրելՏարբերություն կա հակաֆաշիզմի մեջ որպես քաղաքական շարժում և որպես առանձին մարդու անձնական ընտրություն։ Լայն իմաստով, հակաֆաշիստը յուրաքանչյուր մարդ է, ով համաձայն չէ ֆաշիզմի գաղափարախոսության հետ կամ մասնակցում է հակաֆաշիստական գործողություններում։ Հակաֆաշիզմը կարելի է պայմանականորեն բաժանել․ ձախ հակաֆաշիզմ, որը հանդես է գալիս ֆաշիզմի դեմ ձախ գաղափարախոսությունների դրոշի տակ (կոմունիզմ և սոցիալիզմ); լիբերալ հակաֆաշիզմ, որը հանդես է գալիս դասական լիբերալիզմի, անարխիզմի և հակատոտալիտարիզմի տեսակետից, քրիստոնեական հակաֆաշիզմ, որը ֆաշիզմն ընդունում է որպես ավանդական քրիստոնեական արժեքների թշնամի։ Պետք է տարբերել քաղաքականացված հակաֆաշիստներին և մարդկանց, ովքեր հակառասիստական և մարդկային դավանանքներ ունեն։ Նրանց չի կարելի հակաֆաշիստներ անվանել նրանց մոտ որոշ քաղաքական հայացքների բացակայության պատճառով։
Ներկա պահին հակաֆաշիզմը դարձել է մի շարք մշակութային և քաղաքական ուղղությունների անբաժան մաս, մասնավորապես անարխիզմի[2]։
Փետրվարի 8-ին նշվում է երիտասարդ հակաֆաշիստի օրը։ Այդ օրը նշվում է 1964 թվականից հակաֆաշիստական ցուցադրությունների ժամանակ մահացած ֆրանսիացի դպրոցական Դանիել Ֆերիի, իրաքցի դպրոցական Ֆադիլ Ջամալի, Օլեգ Կոշեվոյի, Լյուբով Շևցովայի, Դմիտրի Օգուրցովի, Վիկտոր Սուբբոտինի, Սեմյոն Օստապենկոյի պատվին, ովքեր այդ օրը գնդակահարվել են նացիստների կողմից[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Website des Bündnis Dresden-Nazifrei
- ↑ «Само слово, само понятие „антифа“ — это выдуманная конструкция»
- ↑ «В Москве пионеры, комсомольцы и коммунисты провели митинг в День юного героя-антифашиста». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակաֆաշիզմ» հոդվածին։ |