Բացել գլխավոր ցանկը

Ռենե Ժյուլ Գյուստավ Կոտի (ֆր.՝ René Jules Gustave Coty, մարտի 20, 1882(1882-03-20)[1][2][3][4][5], Հավր և Փարիզ, Ֆրանսիա - նոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][5], Հավր), Ֆրանսիայի 17-րդ նախագահ 1954 - 1959 թթ.։

Ռենե Կոտի
ֆր.՝ Jules Gustave René Coty
René Coty-1929.jpg
Ծնվել էմարտի 20, 1882(1882-03-20)[1][2][3][4][5]
ԾննդավայրՀավր կամ Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էնոյեմբերի 22, 1962(1962-11-22)[1][5] (80 տարեկանում)
Մահվան վայրՀավր
ՔաղաքացիությունՖրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՍտորին Նորմանդիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինԺերմեն Կոտի
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Անդորրայի իշխան, Ֆրանսիայի երրորդ հանրապետության սենատոր, Պատվո լեգեոն շքանշանի մեծ վարպետ, Ֆրանսիայի սենատի անդամ, Minister of Reconstruction and Urban Development? և Substitute of the Parliamentary Assembly of the Council of Europe?[6]
Քաղաքական կուսակցությունNational Centre of Independents and Peasants?, Հանրապետական, ռադիկալև ռադիկալ-սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական ալյանս
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ[7] Փղի շքանշան Քրիստոսի գերագույն շքանշան Անժուանի աստղի շքանշան Ordre du Nichan El-Anouar? Քրիստոսի շքանշան և Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով
ԱնդամությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
René Coty Վիքիպահեստում

Ծնվել է Հավրում (հյուսիսարևմտյան Ֆրանսիա)։ Ստացել է կրթություն իրավաբանության և փիլիսոփայության բնագավառներում, քաղաքական գործունեությունն սկսել է 1923-ից։ Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին բավականին պասսիվ էր քաղաքական հարցերում, նորից ակտիվացավ այդ ասպարեզում միայն պատերազմից հետո՝ 1945-ին։ 1946 թ. Ռ. Կոտին միացավ Ռոբեր Շումանի կառավարությանը, ծառայելով այնտեղ որպես վերակառուցման և քաղաքային գործերի նախարար։ Հետո վերադարձավ Սենատ և ընտրվեց Սենատի փոխ-նախագահ։ Այդ պաշտոնում մնաց մինչև Ֆրանսիայի նախագահ ընտրվելը՝ 1953 թ. դեկտեմբերի 23-ի ընտրություններում։

Ռենե Կոտին իր պաշտոնավարությունը վարեց բարեխղճորեն, բայց շատ ավելի թույլ էր քաղաքականության վրա ազդելու իր ունակություններում, քան նրա նախորդը՝ Նախագահ Վենսան Օրիոլը։ 1958-ի քաղաքական ճգնաժամի ժամանակ Կոտիի՝ պաշտոնից հրաժարվելու սպառնալիքների ազդեցության ներքո Ազգային Ժողովն առաջ քաշեց գեներալ Շառլ դը Գոլին՝ որպես երկրի վարչապետ։ Ռ. Կոտին պաշտոնից հրաժարվեց 1959 թ. հունվարի 8-ին, այդպիսով վերջ դնելով Ֆրանսիայի Չորրորդ հանրապետությանը։ Կոտիի հրաժարականի արդյունքում դը Գոլն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, սկիզբ դնելով արդի Հինգերորդ հանրապետությանը։

ԱղբյուրներԽմբագրել

  • Encyclopaedia Britannica, Micropaedia, 15-th edition, Vol. III, Page 186
Նախորդող
Վենսան Օրիոլ
Ֆրանսիայի նախագահ
Ռենե Կոտի

1954 - 1959
Հաջորդող
Շարլ դը Գոլ

ԾանոթագրություններԽմբագրել