Վոլգոգրադ
Վոլգոգրադ (նախկին Ցարիցին՝ 1589-1925 թվականներին, և Ստալինգրադ՝ 1925-1961 թվականներին), կարևոր արդյունաբերական քաղաք և Ռուսաստանի Վոլգոգրադի շրջանի վարչական կենտրոն[7]: Այն տեղակայված է Վոլգա գետի արևմտյան ափին հյուսիսից հարավ։ Քաղաքը հայտնի դարձավ երկրորդ համաշխարհային պատերազմում Ստալինգրադի ճակատամարտում իր դիմակայությամբ, մեծ կորստով և զոհերի մեծ քանակով։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վոլգոգրադ | |||||
Волгоград | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Traktorozavodsky District, Volgograd?, Krasnooktyabrsky District, Volgograd?, Կենտրոնական շրջան, Dzerzhinskiy District, Volgograd?, Voroshilovskiy District, Volgograd?, Sovetsky District?, Kirovsky District, Volgograd? և Krasnoarmeysky District? | ||||
Հիմնադրված է | 1589 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1579 | ||||
Մակերես | 859 կմ² | ||||
ԲԾՄ | 80 մետր | ||||
Բնակչություն | ▼1 013 533 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 8442 | ||||
Փոստային ինդեքսներ | 400001–400138 | ||||
Պաշտոնական կայք | volgadmin.ru(ռուս.) | ||||
| |||||
Մինչռուսական ժամանակաշրջանԽմբագրել
Քաղաքի հիմնադրման պատմությունը կապված է Վոլգա գետը` առևտրային ճանապարհի, վոլգադոնյան ջրանցքի և Վոլգայի վրայով ապրանքների առաքման հետ, որն ավելի զարգացավ 900-ական թվականներին, իսկ դրա համար առաջնային մասնակցություն ունեցան ռուսները` Վոլգայի վերին ակունքներում, Բուլղարիան` Վոլգայի միջին տարածքներում և Խազարիան`Միջին և հարավային Վոլգայում: Առևտրային խոշոր գործընթաց էին իրականացնում վիկինգներն ու արաբ առևտրականները. Առաջին հազարամյակի ավարտին մեծ առևտուրը խաթարվեց արաբների զավթողական արշավանքների պատճառով, որին հաջորդեցին վիկինգների տեղահանումներն ու վերաբնակեցումները ( 950-ական թ.), պոլովցիներինը` ( 1100-ական թ.): Հյուսիսից հարավ ձգվում էին երեք միջգետային առևտրային ուղիներ` Դոն, Վոլգա և Ախտուբա, ուղիներ` արևելքից արևմուտք- ամենահյուսիսային ճանապարհը` Մետաքսի մեծ ճանապարհ[8]: Ժամանակակից հնագետները հնարավորություն չունեցան ուսումնասիրելու նրա աղյուսե հնագույն տները, քանի-որ դրանք քանդվել էին Ցարիցինի հիմնադրման տարիներին[9], հնագիտական պրոֆեսիոնալ արշավախմբի`ղեկավար Բալլադ, աշխատանքներն էլ ընդհատվեցին քաղաքացիական կռիվների պատճառով, ու հնագիտական գրեթե բոլոր նմուշները վերջնականապես վերացան 1930-ական թվականներին [10]: Ցարիցինի գետաբերանը ևս բնակեցված է եղել, որի մասին վկայում են պատմագիրները [9][11]:
1942-1943 թվականներ: Ստալինգրադի ճակատամարտըԽմբագրել
Քանի որ ճակատամարտը մոտենում էր Վոլգայի ափերին, ահագնանում էր երկաթուղային ճանապարհի փակման վտանգը, որի պատճառով Գերագույն գլխավոր հրամանատարությունը որոշեց շտաբ ստեղծել Վոլգա գետի ափին: Այդ պատճառով հանվեցին երկաթգծերը, որ կառուցվել էին մինչև պատերազմը և կազմում էին ԲԱՄ-ի առաջին հատվածը. մոբիլիզացվեցին տեղի բնակչության ուժերը, ներգրավեցին բանտարկյալներին և ռազմագերիներին [12] և ռեկորդային արագությամբ կառուցվեց ճանապարհը:
Ճանապարհի հարավային հատվածը (Ստալինգրադ-Վերին Բասկանչակը Աստրախան-Ուրբախ գծի հետ կապող ուղին) մոտավորապես 250 կիլոմետր երկարությամբ, կառուցվել է 1941 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին , Իռլլյա-Սարատով-Սվիյաջսկի հյուսիսային հատվածը՝ 1942 թվականի մարտ-հոկտեմբերին Իլովլյա-Սարատով-Սվիյաջսկ երկարությունը 992 կմ, 1942 թվականի մարտից հոկտեմբեր[13].:
Հուշարձաններ և քանդակներԽմբագրել
Պահպանվածներից հնագույնը՝ Գոգոլի արձանը 1910 թվական Կոմսոմոլի այգում ՆԷՏ թատրոն-ի կողքին: Պահպանվում է, որովհետև Գոգոլը ոչ մի մասնակցություն չի ունեցել քաղաքական գործերին, մյուս բոլոր հուշարձանները, որ պատկանել են ցարական շրջանի գործիչներին, ոչնչացվել են 1920-ական թվականներին: Մեր օրերում մնացել են ևս երեք նախապատերազմյան հուշարձաններ՝ Երմանի 1925, Ձեռժինսկու 1935 և Խոլզունովի 1940: Պատերազմից վնասված պահպանվեց և հետագայում վերանորոգվեց Բերլամի շատրվանը, սակայն 1951 թվականին կորցրեց իր գեղարվեստական արժեքը և քանդվեց: Հետագայում, շնորհիվ Եվզերիխինի հայտնի նկարների, որոնք արտացոլում էին պատերազմի արհավիրքները, այրվող քաղաքի ֆոնի վրա մանկական երկչախմբի ելույթը և հետագայում , դառնալով Ստալինգրադի ճակատամարտի խորհրդանիշը, շատրվանի տեղում կառուցվեց նույնատիպ շատրվան՝ Կայարանի հուշարձան:
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Ինչպես Վոլգոգրադը, այնպես էլ ամբողջ Վոլգոգրադի մարզը գտնվում է Մոսկվայի ժամային գոտում: Միջին արևային կեսօրը Վոլգոգրադում սկսվում է ժամը 12:02-ից: Վոլգոգրադ քաղաքի հարավային մասը հարում է Վոլգա լեռան հյուսիսային հատվածը, քաղաքի արեւելյան հատվածը զբաղեցնում է Սարպինսկայի հովիտը: Քաղաքի սկզբնամասը սահմանափակված է Սարպինսկա-Դավան գետի եւ Սարպինսկի հովիտի միջև` Կրասնոպոլսկի «Զակալալյան» շրջանի արևելյան մասով: Կրասնարմեյսկի շրջանով անցնում են Էրգենեի հատվածներ, որոնք մուտք են գործում արևմուտքից դեպի Վոլգայի ստորին հատվածներ` Արևելյան Եվրոպայի հարթավայրի Վոլգոգրադ քաղաքային շրջանի ծայրամասում: Քաղաքի հյուսիսային եզրին, Վոլգոգրադի ջրամբարի ափին տեղակայված է ՀԷԿ, որ մի կողմը կազմավորվել է Վոլգայի հիդրոէլեկտրակայանի պատնեշով և եզրավորված է ծովի մակարդակից 15 մետր բարձրություն ունեցող ջրային եզրով: Դեպի ներքև ձգվող քաղաքի մնացած հատվածը ծովի մակարդակից ցածր է 13 մետրով, իսկ Վոլգայից 1-3 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 0-40 մ բարձր, 50-140 մ բարձրությամբ ձգվում է նուրբ լեռնաշղթան, Մամաև Կուրգանը (102 մետր), Լիսայա լեռը և այլն: Քաղաքի ներսում Վոլգայի հոսքի մեջ են թափվում «Սուխայա Մեչետկա», «Մորսկայա Մեչեթկա», «Ցարիցա», «Էլշանկա» փոքր գետակները:
Հեռավորությունը Վոլգոգրադից մինչեւ մոտակա խոշոր քաղաքներ (մայրուղիներով)[14] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սանկտ-Պետերբուրգ ~ 1668 կմ Մոսկվա ~ 964 կմ Վորոնեժ ~ 568 կմ |
Սամարա ~ 864 կմ Սարատով ~ 393 կմ Կամիշին ~ 198 կմ |
Կազան ~ 1087 կմ Ուրալսկ ~ 838 կմ |
|||||||
Դոնի Դակաչ ~ 81 կմ. Սուրովինկինո ~ 139 կմ |
Վոլժսկի ~ 27 կմ Ленинск ~ 69 կմ Ատիրաու ~ 791 կմ |
||||||||
Վոլգադոնսկ ~ 310 կմ Դոնի Ռոստով ~ 479 կմ Ստավրոպոլ ~ 584 կմм Սոչի ~ 1047 կմ |
Էլիստա ~ 302 կմ Պյատիգորսկ ~ 667 կմ |
Աստրախան ~ 434 կմ |
Վոլգոգրադի կլիմանԽմբագրել
Կլիման չափավոր մայրցամաքային է: Տեղումների միջին քանակը կազմում է տարեկան 347 մմ: Ձմեռը մեղմ է, հաճախակի տաքացումներով, ամառը շոգ է և երկար, սակայն տարվա բոլոր եղանակներին հնարավոր են լինում ջերմաստիճանի կտրուկ նվազումներ: 1940 թվականին գրանցվել են մինիմում ջերմաստիճան (−33 °C) և մաքսիմում ջերմաստիճան (+42,6 °C)[15]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года — Federal State Statistics Service.
- ↑ 2,0 2,1 2,2 Law #139-OD
- ↑ Official website of Volgograd
- ↑ 4,0 4,1 Law #1031-OD
- ↑ Կաղապար:Ru-pop-ref
- ↑ 6,0 6,1 6,2 Энциклопедия Города России։ Moscow: Большая Российская Энциклопедия։ 2003։ էջեր 81–83։ ISBN 5-7107-7399-9
- ↑ «В Волгограде строится самый длинный мост Европы»։ geo.1september.ru (Russian)։ 2009 [last update]։ Վերցված է հունվարի 4, 2012
- ↑ Բորիս Ակունին. Ռուսական պետության պատմությունը. Գլուխ 2 — Часть Азии
- ↑ 9,0 9,1 Баллад Ф. В. «Приволжские Помпеи» стр 98
- ↑ Пачкалов А. В. Мечетное городище: историографический обзор // Восток-Запад: Диалог культур Евразии. Проблемы средневековой истории и археологии. Вып. 4. Казань, 2004. С. 148—153.
- ↑ Пачкалов А. В. Предшественники Царицына // Золотоордынская цивилизация. Вып. 1. Казань, 2008. С. 137—141; Пачкалов А. В. Мечетное городище: историографический обзор // Восток-Запад: Диалог культур Евразии. Проблемы средневековой истории и археологии. Вып. 4. Казань, 2004. С. 148—153.
- ↑ Պետրով Վալ - քաղաք գետերի միջև
- ↑ Վոլգյան ռոկադա
- ↑ «Քաղաքների միջեւ հեռավորությունների հաշվարկը»։ Տրանսպորտային ընկերություն «ԿՍՎ 911»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-12-ին։ Վերցված է 2009-08-13
- ↑ «Վոլգոգրադի կլիման»։ Վերցված է 2014-04-29