Ֆրանսուա Մորիս Ադրիան Մարի Միտերան (ֆր.՝ François Maurice Adrien Marie Mitterrand, հոկտեմբերի 26, 1916(1916-10-26)[1][2][3][…], Ժարնակ[4][5] - հունվարի 8, 1996(1996-01-08)[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, սոցիալիստական շարժման առաջնորդներից մեկը, 1981 թվականից մինչև 1995 թվականը Ֆրանսիայի նախագահ։ Նրա 14-ամյա նախագահությունը (երկժամկետ յոթ տարի) - ամենատևականն է Ֆրանսիայի պատմության մեջ։ Նախագահական ժամկետի սկզբում Միտերանը ցրում էր խորհրդարանը և հայտարարում էր վաղաժամկետ ընտրություններ, որպեսզի առաջին հինգ տարվա նախագահական ընտրություններում ունենա խորհրդարանական մեծամասնություն և դրանից հետո երկու անգամն էլ նրա կուսակցությունը պարտվեց հաջորդ ընտրություններում, որի պատճառով նախագահական վերջին երկու ժամկետներում Միտերանը ստիպված էր հաշտվել պահպանողական վարչապետների հետ։ == Միտերանը 20-րդ դարի Ֆրանսիայի ամենածեր նախագահն էր (78 տարեկան, 7 ամսական էր, երբ լքեց նախագահական պաշտոնը) և բոլոր նախագահներից ամենաքիչն ապրեց պաշտոնից հեռանալուց հետո (236 օր)։ Մահից քիչ առաջ, 1995 թվականի մայիսին Միտերանը ժամանեց Մոսկվա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի 50-ամյակը նշելու համար։

Ֆրանսուա Միտտերան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1916(1916-10-26)[1][2][3][…]
ԾննդավայրԺարնակ[4][5]
Մահացել էհունվարի 8, 1996(1996-01-08)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5]
ԳերեզմանԺարնակ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնագնոստիցիզմ և կաթոլիկություն
ԿրթությունՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ
ԵրկերGrand Louvre? և Լուվրի բուրգ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, փաստաբան և լրագրող
ԱմուսինԴանիել Միտտերան
Ծնողներհայր՝ Ժոզեֆ Միտտերան, մայր՝ Իվոն Լորեն
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի Հանրապետության նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Mayor of Château-Chinon (Ville)?, Ֆրանսիայի սենատի անդամ, French co-prince of Andorra?, First Secretary of the French Socialist Party?, senator of the Community?, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, député de la Nièvre?, député de la Nièvre?, conseiller général de la Nièvre?, president of the general council?, député de la Nièvre?, député de la Nièvre?, député de la Nièvre?, արդարադատության նախարար, Minister of Veterans Affairs?, Minister for Overseas France?, Minister for Overseas France?, Minister of European Affairs of France?, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար և Ֆրանսիայի արդարադատության նախարար
ԿուսակցությունDemocratic and Socialist Union of the Resistance?, Սոցիալիստական կուսակցություն, Federation of the Democratic and Socialist Left? և Convention of Republican Institutions?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademy of Morvan?
ԵրեխաներԺան-Քրիստոֆ Միտտերան, Ժիլբեր Միտտերան, Mazarine Pingeot? և Hravn Forsne?
Ստորագրություն
Изображение автографа
 François Mitterrand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանսուա Միտերանը ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 26-ին Ժարնակ քաղաքում (Շարանտ դեպարտամենտ)։ Նրա հայրը սկզբում երկաթուղային ընկերության գործակալ էր, իսկ հետո զբաղվում էր քացախի արտադրությամբ։ Ֆրանսուան ուներ 3 եղբայր և 4 քույր։

Երիտասարդ տարիներին Միտերանը հետամուտ էր պահպանողական հայացքների և ջերմեռանդ կաթոլիկ էր։ Անգուլեմի Սուրբ Պողոսի քոլեջում սովորելու տարիներին Միտերանը միացավ «Կաթոլիկական ազդեցության»-ը, միաժամանակ պահպանեց կապերը Մարկ Սանիեի «Սիոն» ձախ կաթոլիների շարժման և «Ազգային կամավորականներ»-ի ուլտրաաջերի հետ։

Ստացել է իրավաբանական կրթություն։ Կռվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, 1940 թվականին վիրավորվել և գերի է ընկել։ Նա փախուստի երկու փորձ է արել, որոնցից երկրորդը՝ 1941 թվականին, ավարտվել է հաջողությամբ։ Մասնակցել է ֆրանսիական դիմադրությանը։ Զուգահեռաբար մտել է վիշիական ռեժիմի ղեկավարության մեջ՝ զբաղվելով ռազմագերիների ճակատագրով և անգամ ստացել է «Ֆրանցիսկի շքանշան»` Վիշի ռեժիմի պետական մրցանակ։

1944 թվականին նրա կինը դարձավ Դանիել Միտերանը, որը տարբերվում էր հաստատուն ձախակողմյան հայացքներով։

Պատերազմից հետո Միտերանը շուտով վերադարձավ քաղաքականություն։ Նա մտավ «Դիմադրության սոցիալիստական և դեմոկրատական միության» ցենտրիստական խմբի մեջ, որը գտնվում էր դե-ֆակտո «Ձախ հանրապետականների միության» աջցենտրիստական ընտրական դաշնության մեջ։ 1946 թվականին ընտրվել է Նեվր դեպարտամենտի պատգամավոր և 1947 թվականին մտավ նախարարների խորհուրդ։ Հետագայում Չորրորդ հանրապետության տարիներին նա զբաղեցնում էր տարբեր պաշտոններ, այդ թվում՝ նախկին ճակատային զինվորների հարցերով նախարարի, անդրծովյան տարածքների հարցերով նախարարի, Եվրոպական Խորհուրդի հարցերի նախարարի, ներքին գործերի և արդարադատության նախարարի՝ ընդամենը 11 տարբեր պաշտոններ։

Դե Գոլի կողմից հինգերորդ հանրապետության հռչակումից հետո Միտերանը ելույթ ունեցավ 1958 թվականի Սահմանադրության և նոր ռեժիմի նախագահի անձնական իշխանության քննադատությամբ։ 1958 թվականի խորհրդարանական ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանեցին կոմունիստները, բայց ոչ «Ֆրանսիական ինտերնացիոնալ բանվորական սեկցիան» (ֆրանս. Section Française de l'Internationale Ouvrière — SFIO)։ Միացյալ սոցիալիստական կուսակցության մեջ նրան չընդունեցին։ 1965 թվականին հիմնեց դեմոկրատական և սոցիալիստական ձախ ուժերի ֆեդերացիան։

Չնայած բոլոր ձախակողմյան ուժերի կողմից աջակցությանը Ռադիկալ-սոցիալիստներից մինչև ֆրանսիական կոմունիստական կուսակցություն, նա 1965 թվականին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պարտվեց 1965 թվականին (44,8% ձայներ) և 1974 թվականին (49,2% ձայներ)՝ զիջելով իր տեղը համապատասխանաբար դը Գոլին և Ժիսկար դ'Էստենին։

1971 թվականից մինչև 1981 թվականը գլխավորեց Սոցիալիստական կուսակցությունը որպես առաջին քարտուղար։ Այդ ժամանակամիջոցում սոցիալիստներին առաջին անգամ հաջողվեց Երկրորդ աշխարհարամարտից հետո երկրորդ պլան մղել ձախ թևի հզոր կոմունիստական կուսակցությանը։

Հաղթել է նախագահական երկրորդ ընտրություններում՝ 1981 թվականին (51,75% ձայներ) և 1988 թվականին (54% ձայներ)՝ առաջ անցնելով համապատասխանաբար Ժիսկար դ'Էստենին և Շիրակին։ Միտերանի հաղթանակն ամրապնդվեց սոցիալիստների կողմից Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում, որը կայացել էր 1981 թվականի հունիսին։ Միտերանի օրոք Պիեռ Մորուայի սոցիալիստական առաջին կառավարության կազմավորումը կոմունիստ-նախարարների մասնակցությամբ փորձեց իրագործել մասշտաբային ձախակողմյա ծրագիր, իրականացնելով ազգայնացում, պետական իշխանության ապակենտրոնացում, աշխատանքային շաբաթի կրճատում, թոշակային տարիքի իջեցում, մահապատժի վերացում և ԶԼՄ-ների ազատականացում։ Սակայն կապիտալի հոսքի պատճառով Մորուային 1984 թվականին փոխարինած վարչապետ Լորան Ֆաբիուսը կանգնեցրեց ձախակողմյա (ըստ էության) բարեփոխումները, անցավ «կոշտ խնայողության» ռեժիմին։

1986 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ աջակողմյա ընդդիմությունը, և Միտերանը ստիպված էր վարչապետ նշանակել Ժակ Շիրակին, որը նշանակում էր Ֆրանսիայի պատմության մեջ առաջին ` «համագոյակցության» ժամանակաշրջանը՝ «ձախակողմյան» նախագահն աշխատում է «աջակողմյան» վարչապետի հետ։

Միտերանը եղել է եվրոպական ինտեգրացիայի ակտիվ կողմնակից, պաշտպանում էր Եվրոպական միության երկրների ընդհանուր տնտեսա-արժութային և քաղաքական ստեղծման գաղափարը, աշխատում էր Ֆրանսիայի՝ ԱՄՆ-ի և ԳՖՀ-ի հետ հարաբերությունների մերձեցման ուղղութամբ։ Դրանով հանդերձ հենց Միտերանի օրոք ԽՍՀՄ-ի և Ֆրանսիայի միջև ձևավորվեցին վստահելի հարաբերություններ՝ հիմնված նացիզմի ժխտման վրա։ Աֆրիկյան մայրցամաքում Միտերանի կառավարության քաղաքականությունը, որը վարում էր նրա որդի Ժան-Կրիստոֆը, հաճախ նեոգաղութատիրական էր, աջակցում էր ռազմական հեղաշրջումներին և զենք տրամադրում կառավարություններին ու ռազմականացված կառույցներին՝ մարդու իրավունքների զգալի խախտմամբ։

Միտերանը մահացել է 1996 թվականի հունվարի 8-ին շագանակագեղձի քաղցկեղից։ Նախագահելու տարիներին նա թաքցրել էր իր հիվանդությունը։ Նրա մահվանից հետո հայտնի դարձավ, որ նա իր տասնչորսամյա նախագահության տարիներին հիվանդ էր քաղցկեղով և վերջին ամիսներին ըստ էության անգործունակ էր[12]։ Թաղված է Ժարնակի գերեզմանոցում, Շարանտ դեպարտամենտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur/mitterrand_francois000379.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.senat.fr/senateur-communaute/mitterrand_francois000379.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Миттеран Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://personnes-decedees.matchid.io/?q=Francois%20Mitterrand%2026%2F10%2F1916&size=n_20_n
  6. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  7. https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
  8. Die Karlspreisträger 1988 François Mitterrand und Helmut Kohl (գերմ.)
  9. 9,0 9,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  10. https://www.legiondhonneur.fr/fr/actualites/les-insignes-de-lordre-de-lelephant-demmanuel-macron-deposes-au-musee/1774/2
  11. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
  12. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Միտտերան» հոդվածին։