Ֆրեդ Ցինեման (գերմ.՝ Fred Zinnemann, ապրիլի 29, 1907(1907-04-29)[1][2][3][…], Ժեշուվ, Q11825736?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 14, 1997(1997-03-14)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ավստրիական ծագումով ամերիկացի ռեժիսոր։

Ֆրեդ Ցինեման
Fred Zinnemann
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1907(1907-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրԺեշուվ, Q11825736?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմարտի 14, 1997(1997-03-14)[1][2][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
ԵրկերՋուլիա, The Day of the Jackal?, A Man for All Seasons?, The Nun's Story?, A Hatful of Rain?, From Here to Eternity?, Ուղիղ կեսօրին, The Search?, The Seventh Cross? և People on Sunday?
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, լուսանկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր
ԱմուսինՌենե Բարտլետ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներTim Zinnemann?
ԿայքIMDb-ում էջ
 Fred Zinnemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրեդ Ցինեմանը ծնվել է Վիեննայում, հրեայի ընտանիքում, նրա հայրը բժիշկ էր։ Ցինեմանը սկզբում որոշել էր դառնալ երաժիշտ, սակայն հետո ընդունվում է Վիեննայի համալսարան՝ սովորելու իրավաբանի մասնագիտություն։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ցինեմանը աշխատում է իր ընկերոջ՝ մեկ այլ ավստրացի ներգաղթյալ, ռեժիսոր և գրող Բերտոլդ Ֆիրտելի հետ՝ որպես թարգմանիչ և օգնական։ Ֆիրտելի միջոցով նա ծանոթանում է կինոաշխարհի հայտնի մի քանի անձանց հետ՝ դերասանուհի Գրետա Գարբո, ռեժիսորներ Սերգեյ Էյզենշտեյն, Ֆրիդրիխ Մուռնաու, Ռոբերտ Ֆլաերտի և այլոց հետ։

Հենց Ֆլաերտիի հետ համատեղ կատարված մի փաստագրական նախագիծ, իր իսկ Ցինեմանի խոսքերով դառնում է «ամենակարևոր իրադարձությունը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում»։ Ցինեմանը 1930 թ. նկարահանվում է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմի զանգվածային տեսարաններում։

1936 թ. ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն և ամուսնանում Ռենե Բարտլետի հետ, ում հետ ապրում է մինչև իր կյանքի վերջ։ Նրանց ամուսնությունից 4 տարի անց ունենում են մեկ որդի՝ Թիմ, ով հետագայում դառնում է կինոպրոդյուսեր։

Ցինեմանը իր վերջին ֆիլմը նկարահանեց 1982 թ., որից հետո թողեց կինոկարիերան։ 1992 թ. հրատարակել է ինքնակենսագրական «Ֆրեդ Ցինեմանը կինոյի մասին» գիրքը։

Մահացել է 1997 թ. սրտի նոպայից։

Կարիերա խմբագրել

Կինոյում սկզբում աշխատել է որպես օպերատոր, իսկ 1930 թվականին հոլիվուդյան ռեժիսորներ Բիլլի Ուայլդերի և Ռոբերտ Սիոդմակի հետ համատեղ նկարահանում է «Կիրակնօրյա մարդիկ» ֆիլմը։ Սկզբում նա նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։

Ցինեմանի առաջին լիամետրաժ աշխատանքը 1933 թ. Մեքսիկայում նկարահանված ձկնորսների մասին պատմող «Ալիք» փաստագրական ֆիլմն էր, որը նա նկարահանել էր գյուղատնտեսության նախարարության պատվերով։

Մեքսիկայից վերադառնալուց հետո նկարահանում է 18 կարճամետրաժ ֆիլմեր Metro-Goldwyn-Mayer կինոընկերության համար։ Դրանցից մեկի՝ «Այս մայրերը կարող էին ապրել» (1938) ֆիլմի համար նա ստանում է «Օսկար» 1942 թ. նկարահանում է 2 լիամետրաժ ֆիլմ դետեկտիվ ժանրում՝ «Աչքերը գիշերվա մեջ» և «Ձեռնոցներով մարդասպանը», որոնք սակայն մեծ հաջողություն չեն ունենում.

Նրա առաջին ամենահայտնի ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Յոթերորդ խաչը» ռազմական դրաման էր, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Սփենսեր Թրեյսին։ Ցինեմանի 2 ֆիլմ նորամուտային դարձան ապագայում հայտնի 2 հոլիվուդյան դերասանների համար, Մոնտգոմերի Կլիֆթ «Որոնում» (1948) և Մառլոն Բրանդո «Տղամարդիկ» (1950)։

1951 թ. Ցինեմանը իր վերջին կարճամետրաժի՝ «Բենջի» ֆիլմի համար կրկին ստանում է Օսկար։ Դրանից հետո էկրան են բարձրանում Ցինեմանի ամենահայտնի ֆիլմերից երկուսը՝ 1952 թ. «Ուղիղ կեսօրին» վեստեռնը (ներառված է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում վեստեռներ ֆիլմերի 2-րդ պատվավոր տեղում) և «Այսուհետ և դարեդար» դրաման (1953)։ Այս ֆիլմերում հանդես են գալիս այդ ժամանակի հոլիվուդյան շատ աստղեր։

«Ուղիղ կեսօրին» վեստեռնը չնայած իր դրամարկղային հաջողությանը միանշանակ չի ընդունվում Հոլիվուդի կողմից և այդ ժամանակի երկու հայտնի հոլիվուդյան դեմքեր՝ Հովարդ Հոուքսը և Ջոն Ուեյնը քննադատում են ֆիլմը և նրանց համատեղ «Ռիո-Բրավո» վեստեռնը կարծես դառնում է Ֆրեդ Ցինեմանի ֆիլմի պատասխան։

Ջեյմս Ջոնսի վեպի հիման վրա նկարահանված «Այսուհետ և դարեդար» ֆիլմը ստանում է 8 Օսկար, որոնցից մեկը բաժին է հասնում Ցինեմանին լավագույն ռեժիսոր անվանակարգում, նաև ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը։

1963 թ. Հոլիվուդի հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով մեկնում է Մեծ Բրիտանիա, որտեղ նույնպես ստեղծագործում է և այնտեղ 1966 թ. նկարահանված «Մարդ բոլոր ժամանակների համար» ֆիլմը արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 4 Օսկարի, իսկ Ցինեմանը ստանում է Օսկար լավագույն ռեժիսոր անվանակարգում և Ոսկե Գլոբուս նույնպես լավագույն ռեժիսոր անվանակարգում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ընդհանուր թվով նկարահանել է մոտ 45 ֆիլմ, խաղացել 3 ֆիլմում որպես դերասան, 2 ֆիլմերի սցենարի հեղինակ է, 5 ֆիլմի պրոդյուսեր, 3 ֆիլմի օպերատոր։

Առավել նշանավոր ռեժիսորական գործերն են.

տարեթիվ անվանում բնօրինակ անվանում դերասաններ
1944 Յոթերորդ խաչը The Seventh Cross Սփենսեր Թրեյսի
1948 Որոնում The Search Մոնտգոմերի Կլիֆթ
1952 Ուղիղ կեսօրին High Noon Գերի Կուպեր
Գրեյս Քելլի
Լի Վան Կլիֆ
Թոմաս Միտչել
1953 Այսուհետ և դարեդար From Here to Eternity Ֆրենկ Սինատրա
Մոնտգոմերի Կլիֆթ
Բերտ Լանկաստեր
Դեբոր Քերր
Դոննա Ռիդ
Էռնեստ Բորգնայն
1955 Օկլահոմա Oklahoma Ռոդ Սթայգեր
1959 Միանձնուհու պատմությունը The Nun’s Story Օդրի Հեփբորն
Պիտեր Ֆինչ
1966 Մարդ բոլոր ժամանակների համար A Man for All Seasons Պոլ Սկոֆիլդ
Օրսոն Ուելս
Ջոն Հյորտ
Վանեսա Ռեդգրեյվ
1973 Շնագայլի օրը The Day of the Jackal
1974 Բենջի Benji
1977 Ջուլիա Վանեսա Ռեդգրեյվ
Ջեյն Ֆոնդա
Ջեյսոն Ռոբարդս
Մաքսիմիլլիան Շելլ
Մերիլ Սթրիփ
1982 Մի ամառվա հինգ օր Five Days One Summer Շոն Քոնների

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել