Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն (գերմ.՝ Bundesrepublik Deutschland), գերմանական երկու պետություններից մեկը, որոնք 20-րդ դարում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում էին ժամանակակից Գերմանիայի տարածքում։ Տարածված ոչ պաշտոնական անվանումը՝ Արևմտյան Գերմանիա էր։

Bundesrepublik Deutschland
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
 Միացյալ-Օկուպացված Գերմանիա
 Սաար (պրոտեկտորատ)
1949 - 1990 Գերմանիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Արևմտյան Բեռլին
Մակերես 248577 կմ²
Բնակչություն 50 958 000 (1950)
Բնակչություն 61 001 000 (1970)
Բնակչություն 63 254 000 (1990)
Արժույթ Գերմանական մարկ
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն
Պատմություն

Գոյություն է ունեցել 1949 թվականի մայիսի 23-ից մինչև 1990 թվականի հոկտեմբերի 3-ը՝ երբ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը և Արևմտյան Բեռլինը մտան ԳՖՀ-ի կազմի մեջ։

Պատմություն

խմբագրել

Ստեղծում

խմբագրել

ԳՖՀ ստեղծվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացումից (1945) հետո, նրա տերիտորիայում կազմավորված ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի օկուպացիոն գոտիների սահմաններում։ Դա արդյունքն էր գերմանական ազգը պառակտելու, Պոտսդամի համաձայնագիրը ձախողելու և արևմտյան գոտիներն անջատելու քաղաքականության, որ վարում էին արևմտյան երեք տերությունները' հենվելով Արևմտյան Գերմանիայի մոնոպոլիստական շրջանների վրա։ ԳՖՀ ստեղծելու որոշումն ընդունվեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Լոնդոնյան խորհրդակցություններում (1948 թվականի մարտ-հունիս)։ 1948 թվականի հունիսի 20-ին անջատ դրամական ռեֆորմ անցկացվեց Արևմտյան Գերմանիայում։

Սահմանադրություն

խմբագրել

1949 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ մտավ սահմանադրությունը, իսկ սեպտեմբերի 7-ին Բոննում գումարվեց առաջին Բունդեստագը, որն ընտրեց կոալիցիոն կառավարություն Կ․Ադենաուերի' 1945 թվականին։ Սեպտեմբերի 12-ին երկրի պրեզիդենտ ընտրվեց Թ․Տոյսը (1948 թվականին կազմավորված Ազատ դեմոկրատական կուսակցության՝ ԱԴԿ հիմնադիրներից մեկը)։ ԳՖՀ-ում սկսեց արագորեն վերածնվել գերմանական մոնոպոլիաների իշխանությունը։ 1950 թվականի վերջին տնտեսությունը հասավ նախապատերազմյան մակարդակին։ Իսկ 1965 թվականին արդ․ արտադրանքի ծավալը հասավ Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արդյունաբերական արտադրանքի ծավալին՝ միասին վերցրած։ ԳՖՏ վարում Էր ռևանշի, 1937 թվականի սահմաններում Գերմանիայի վերածնման, ԳՖՀ-ի բռնի կլանման քաղաքականություն։ 1950-ին ոստիկանական կազմավորումների անվան տակ ԳՖՀ-ին թույլատրվեց սեփական բանակ ստեղծել։ 1950-ին ԳՖՀ դարձավ Եվրոպական խորհրդի, 1951 թվականին՝ Ածխի ու պողպատի եվրոպական միավորման (ԱՊԵՄ) անդամ։ 1955 թվականի մայիսի 5-֊ին ուժի մեջ մտան փարիզյան համաձայնագրերը, որոնք հռչակեցին ԳՖՀ-ի սուվերենությունը։ Սակայն արևմտյան տերություններն իրենց վերապահեցին նրա քաղաքականությանը վերահսկելու առանձնաշնորհը, ներառյալ «արտակարգ դրություն» հայտարարելու իրավունքը, որի դեպքում իշխանությունն ամբողջովին անցնում է իրենց ձեռքը։

Բանակ ու տնտեսություն

խմբագրել

Փարիզի համաձայնագրերի հիման վրա ԳՖՀ ընդգրկվեց ՆԱՏՕ-ի մեջ և 12 դիվիզիա կազմավորելու պարտավորություն ստանձնեց։ 1966 թվականին Բունդեսվերն արդեն 468 հազար զինվոր ուներ և արևմտագերմանական արդյունաբերությունը 65% ֊ով ապահովում Էր նրա սպառազինման պահանջները։ Երկրում կառուցվում և գործում Էր 34 ատոմային ռեակտոր։ ԳՖՀ առաջատար դիրք գրավեց Եվրոպական տնտեսական համագործակցության (ԵՏՀ, հիմնվել է 1957-1958 թվականների) մեջ։

Քաղաքականություն

խմբագրել

ԳՖՀ-ի կառավարող վերնախավի քաղաքականությունը հանդիպում Էր երկրի դեմոկրատական ուժերի դիմադրությանը։ 1951-1958 թվականներին արգելվեց 200-ից ավելի դեմոկրատական կազմակերպությունների և միությունների գործունեությունը։ 1956 թվականին արգելվեց Գերմանիայի կոմկուսը (ԳԿԿ)։ Ամբողջ երկրում տեղի Էին ունենում գործադուլներ և ցույցեր, որոնք ավարտվում Էին ոստիկանության հետ արյունալի ընդհարումներով։ 1955 թվականին ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին։ Սակայն շեշտը դնելով սպառազինման և «ուժի քաղաքականության» իրագործման վրա՝ ԳՖՀ-ի կառավարությունը մերժում Էր գերմանական հարցի դեմոկրատական լուծման վերաբերյալ ԳԴՀ-ի և Սովետական Միության առաջարկները։ Լ․Էրհարդի (1963) և Կ․ Գ․ Կիզինգերի (1966) կառավարությունները շարունակեցին նախկին քաղաքականությունը՝ նրա էությունը քողարկելով «խաղաղասիրական» հայտարարություններով։ 1964 թվականին ԳՖՀ-ում սկսեց լեգալ գործել նեոֆաշիստական Նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը, որի ներկայացուցիչները շուտով թափանցեցին արևմտագերմանական որոշ լանդտագներ։ Միաժամանակ ուժեղանում էին երկրի իսկական շահերը հաշվի առնող ռեալիստական քաղաքականություն վարելու միտումները։ 1969 թվականին ԳՖՀ-ում հիմնադրվեց և իր գործունեությունն սկսեց գերմանական կոմունիստական կուսակցությունը։ Բունդեստագի 1969 թվականի ընտրություններից հետո ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիան հեռացվեց իշխանությունից։ ԳՍԴԿ (որպես արևմտագերմանական կուսակցություն հիմնադրվել է 1946 թվականի մայիսին) և ԱԴԿ-ի ղեկավարության միջև կնքված համաձայնագրի հետևանքով կազմվեց Վ․Բրանդի (ԳՍԴԿ) կոալիցիոն կառավարությունը։ Դրանից առաջ ԳՖՀ-ի պրեզիդենտ էր ընտրվել սոցիալդեմոկրատ Գ․Տայնեմանը՝ հրաժարական տված ՔԴՄ անդամ Գ․ Լյուբկեի փոխարեն (պրեզիդենտն էր 1959 թվականից)։ ԳՖՀ-ում որոշակի տեղաշարժեր կատարվեցին ուժերի տեղաբաշխման մեջ։ 1969-ին ԳՖՀ ստորագրեց միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը։ ԳՖՏ-ի կառավարությունը ուժի գործադրումից հրաժարվելու հարցերի շուրջը բանակցությունների մեջ մտավ ԽՍՀՄ-ի և ԼԺՏ-ի հետ։ 1970 թվականի օգոստոսի 12-ին, Մոսկվայում, ՍՍՏՄ-ի և ԳՖՏ-ի միջև կնքվեց պայմանագիր, որով կողմերը պարտավորվեցին անշեղորեն պահպանել Եվրոպայի բոլոր պետությունների տերիտորիալ ամբողջությունը, այժմ և ապագայում անխախտելի համարել սահմանները Եվրոպայում՝ ներառյալ Օդեր Նայսե և ԳԴՏ-ի ու ԳՖՏ-ի սահմանները։

Արտաքին կապեր

խմբագրել

1970 թվականի դեկտեմբերի 7-ին Վարշավայում ԼԺՀ-ի և ԳՖՏ-ի միջև պայմանագիր ստորագրվեց նրանց փոխադարձ հարաբերությունների կանոնավորման հիմունքների մասին։ Երկու պայմանագրերն էլ կարևոր ավանդ են Եվրոպայում իրադրության առողջացման գործում։ 1971 թվականի սեպտեմբերի 3-ին ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիր ստորագրվեց Արևմտյան Բեռլինի դրությունը կանոնավորելու հետ կապված հարցերի շուրջը։ Համաձայնագիրը փաստեց, որ այդ քաղաքը ԳՖՏ-ի բաղկացուցիչ մասը չէ և այսուհետ չի կառավարվելու նրա կողմից։ Միաժամանակ փոխադարձաբար ընդունելի ձևով կարգավորվեցին Արևմտյան Բեռլինի կողմից արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու հարցերը։ Դրա վերաբերյալ 1971 թվականի դեկտեմբերին համապատասխան համաձայնագրեր կնքվեցին ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միջև, ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի սենատի միջև։ 1971 թվականի սեպտեմբերի 16-18-ը Ղրիմում տեղի ունեցավ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ․ Ի․ Բրեժնևի հանդիպումը ԳՖՀ-ի ֆեդերալ կանցլեր Վ․ Բրանդի հետ։ Հանդիպման ընթացքում փոխըմբռնում ձեռք բերվեց սովետաարևմտագերմանական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացման շուրջը։ 1972 թվականի մայիսի 18-ին ԳՖՀ-ի բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Սովետական Միության և Լեհաստանի հետ ԳՖՀ-ի կնքած պայմանագրերին։ 1972 թվականի հունիսի 3-ին պայմանագրերը ուժի մեջ մտան։ 1972 թվականի դեկտեմբերի 21-ին Բեռլինում ստորագրվեց ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի հարաբերությունների հիմունքների վերաբերյալ պայմանագիրը, որը նշանավորում է արմատակաև շրջադարձ գերմանական երկու պետությունների փոխհարաբերություններում և ամուր հիմք է ստեղծում եվրոպական խաղաղության ու անվտանգության համար։ 1973 թվականի մայիսի 18-23-ը այցով ԳՖՀ-ում եղավ Լ․Ի․ Բրեժնևը։ ԽՍՀՄ-ի և ԳՖՀ-ի միջև ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ամրապնդեցին կարևոր ոլորտներում սովետաարևմտագերմանական հարաբերությունները և երկարաժամկետ հիմք հանդիսացան բազմակողմանի համագործակցության զարգացման համար։ 1973 թվականի սեպտեմբերի 18-ին ԳՖՀ ընդունվեց ՄԱԿ։ 1974 թվականի մայիսի 6-ին Վ․ Բրանդը հեռացավ ֆեդերալ կանցլերի պաշտոնից։ Մայիսի 16-ին կազմվեց նոր կառավարություն՝ ԳՍԴԿ֊-ի նախագահի տեղակալ և ֆինանսների նախկիև մինիստր Տելմուտ Շմիդի գլխավորությամբ։ Հանդես գալով կառավարական հայտարարությամբ, Տ․Շմիդը ընդգծեց, որ կառավարական ներկա կոալիցիայի քաղաքականության մեջ փոփոխություններ չեն լինի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 55