Բացել գլխավոր ցանկը

Ֆրանսիայի Ազգային ժողով

Ազգային ժողով (ֆր.՝ Assemblée nationale), Ֆրանսիայի երկպալատանի պառլամենտի ստորին պալատն է։ Վերին պալատը կոչվում է Սենատ ("Sénat")։ Ֆրանսիայի ազգային ժողովի անդամներին կոչում են députés "պատգամավոր" կամ "ներկայացուցիչ" հայերենով։

Ազգային ժողով
Assemblée Nationale
Ղեկավարում
ՆախագահԿլոդ Բարտոլոն, Սոցիալիստական կուսակցություն
սկսած 26 Հունիս 2012
Կազմը
Նստատեղեր577
Քաղաքական խմբավորումներ     Սոցիալիստական կուսակցություն (աջ) (295)

     Ժողովրդական շարժման միություն (աջ) (196)
     Դեմոկրատների և անկախների մություն (կենտրոնամետ) (29)
     Բնապահպանների խումբ (18)
     Ձախ ճակատ (ձախ) (15)
     Ռադիկալ ձախակողմյան կուսակցություն (կենտրոն-ձախ) (15)
     անկուսակցական (9)
-      Աջակողմին հարող (2)
-      Ազգային ճակատ (2)
-      ոչ ծայրահեղ ձախ (1)
-      MoDem (կենտրոն) (1)
-      Հանրապետական (անկախ) (1)
-      Շարժում Ֆրանսիայի համար (կոնսերվատիվ) (1)

-      Ծայրահեղ աջ (1)
Հանդիպումների վայր

Պաշտոնական կայք էջ
Ֆրանսիայի ազգային ժողով

Կազմված է 577 պատգամավորից, որոնք ընտրվում են երկու փուլային համակարգով։ Մեծամասնության համար հարկավոր է 287 ձայն։ Ժողովը ղեկավարում է նախագահը, ով որպես կանոն մեծամասնական կուսակցությունից է։ Ազգային ժողովը ձևավորվում է 5 տարով։ Սակայն երկրի նախագահը կարող է ցրել ազգային ժողովը և նշանակել նոր ընտրություններ։ Նախագահը չի կարող ևս մեկ անգամ ցրել ազգային ժողովը, եթե նա դա արել է վերջին տասներկու ամիսների ընթացքում։

Հարաբերություններ գործադիրի հետԽմբագրել

 
Ժակ Շաբան-Դելմասը երեք անգամ եղել է Ազգային ժողովի նախագահ 1958-1988 թվականներին:

Ֆրանսիայի սահմանադրությամբ գործադիրի իշխանությունը մեծապես ընդարձակվեց խորհրդարանի հաշվին[1]:

Հանրապետության նախագահը կարող է վորոշում ընդունել լուծարել Ազգային ժողովը և նոր ընտրություններ նշանակել: Սա նշանակում է, որ Ազգային ժողովը չի կարող այլ քաղաքական ուղղություն որդեգրել: Վերջին անգամ Ազգային ժողովը լուծարել է Ժակ Շիրակը 1997 թվականին, որպեսզի մեծացնի վարչապետ Ալեն Ժյուպեի հեղինակությունը, այնուամենայնիվ րա պլանները ձախողվեցին և նոր ընտրված Ազգային ժողովը ընդդիմացավ Շիրակին:

Ազգային ժողովը կարող է պաշտոնանկ անել գործադիր կառավարությանը (վարչապետ և նախարներ) անվստահություն ներկայացնելու միջոցով (motion de censure): Այս պատճառով կառավարությունը պետք է կազմված լինի Ազգային ժողովի մեծամասնական կուսակցությունից կամ դաշինքից: Նախագահը և Ազգային ժողովը կարող են լինել տարբեր ընդդիմադիր կուսակցություններից: Այսպիսի իրավիճակը կոչվում է համաբնակություն: Այսպիսի իրավիճակ գրանցել է երեք անգամ (երկու անգամ Միտերանի ժամանակը, մեկ անգամ` Շիրակի), և ներկայումս հազվագյուտ երևույթ է, քանի որ նախագահը և Ազգային ժողովն ընտրվում են միևնույն ժամկետով:

Չնայած կառավարության անվստահության հարցը հաճախ բարձրացվում է ընդդիմության կողմից, այն չի ընդունվում, ավելի շատ հռետորաբանության համար է, և Ազգային ժողովի կողմից գրեթե կառավարությանը անվստահություն չի բարձրացվել[2]: Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության կազմավորումից հետո միայն մեկ անգամ է կառավարությանը անվստահություն հայտարարվել 1962 թվականին, որպես բողոք նախագահի ընտրությունների հանրաքվեով լուծման հարցի[3] և նախագահ Շառլ դը Գոլը լուծարեց Ազգային ժողովը մի քանի օր անց[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. William G. Andrews, "The Constitutional Prescription of Parliamentary Procedures in Gaullist France", Legislative Studies Quarterly, Vol. 3, No. 3 (August 1978), pp. 465–506.
  2. "La motion de censure: Véritable moyen de contrôle?"
  3. Proceedings of the National Assembly, 4 October 1962, second sitting; vote tally on p. 3268. p. 38 in the PDF file
  4. Decree of 9 October 1962