Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դորդոն (այլ կիրառումներ)

Դորդոն (ֆր.՝ Dordogne), դեպարտամենտ Ֆրանսիայի կենտրոնական մասում։

Դորդոն
Dordogne
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՆոր Ակվիտանիա
ՎարչկենտրոնՊերիգյո
Ամենաբարձր կետQ26898492?
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն413 730 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն45
Տարածք9 060
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՇարանտ, Ծովափնյա Շարանտ, Կորեզ, Ժիրոնդ, Լո և Գարոն, Լո և Օտ-Վյեն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-24
Անվանված էԴորդոն
dordogne.fr

Պատմություն

խմբագրել
 
Լասկո քարանձավի ժայռապատկերներից մեկը։

Դորդոնը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։

  • Դորդոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 24։ Դորդոն դեպարտամենտի տարածքում են գտնվում նախամարդու թողած բազմաթիվ մշակութային արժեքներ։ Դրանցից ամենահայտնիներից մեկը Լասկո քարանձավում արված նկարներն են։

Աշխարհագրական տվյալներ

խմբագրել

Իր անունն ստացել է Դորդոն գետից։ Գտնվում է Լուար հարթավայրի և Պիրենեյների միջև։ Տարածքը 9 060 կմ² է։ Այս ցուցանիշով դեպարտամենտների շարքում գրավում է երրորդ տեղը։ Իր կազմում ունի 4 օկրուգ, 50 կանտոն և 557 համայնք։

Բնակչություն

խմբագրել

Ամենամեծաթիվ բնակչությունն ունեցել է 1851 թվականին՝ 505 789։ Հարյուր հիսուն տարվա կայուն անկումից հետո այդ թիվը 2000 թվականին դարձել է 400 հազար։ Դա պայմանավորված է տարածաշրջանի տնտեսության գյուղատնտեսական ուղղվածության և դեպի երկրի արդյունաբերական զարգացած շրջաններ բնակչության արտահոսքի հետ։ Այնուամենայնիվ, քսանմեկերորդ դարի առաջին տասնամյակում բնակչության նվազման տեմպերը դանդաղել են։ 2007 թ. տվյալներով բնակչությունը կազմել է 406 793 մարդ, որը դեպարտամենտների շարքում 58-րդ ցուցանիշն է։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Մշակութային ժառանգություն

խմբագրել
 
Կաստելնո և Բեյնակ դղյակները Դորդոն գետի հովտում։

«Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքները» ցանկի մեջ մտնող 157 քաղաքներից տասը գտնվում են Դորդոն դեպարտամենտի տարածքում։ Դրանք են՝

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորդոն (դեպարտամենտ)» հոդվածին։