Ժակ Շիրակ
Ժակ Շիրակ (ֆր.՝ Jacques René Chirac, նոյեմբերի 29, 1932[1][2][3][…], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[4][5] և Փարիզ[6] - սեպտեմբերի 26, 2019[7][8][9][…], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[4][5] և Փարիզ[6]), ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահը 1995 թվականից մինչև 2007 թվականը։
Կրթություն և գործունեության սկիզբԽմբագրել
Ժակ Շիրակի ծնողներ Աբել Ֆրանսուա Շիրակն (1893-1968) ու Մարի-Լուիզա Վալետը (1902-1973) ծնունդով Ֆրանսիայի Կորեզ դեպարտամենտից էին։ Նրա երկու պապերն էլ եղել են ուսուցիչներ, իսկ նախնիները՝ գյուղացիներ, որ բնակվել են Լիմուզանում։ Ժակ Շիրակը եղել է ընտանիքի միակ երեխան (քույրը մահացել է վաղ տարիքում)։
Ժակ Շիրակը սովորել է Կառնո և Լյուդովիկոս Մեծի լիցեյներում, երեք ամիս աշխատել է փոխադրանավում։ Ծառայել է ֆրանսիական բանակում, 1956-1957 թվականներին մասնակցել է Ալժիրի պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում՝ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում և Վարչության ազգային դպրոցում (1957)։ Ուսումն ավարտելուց հետո դարձել է պետական ծառայող (Հաշվիչ պալատի հաշվեստուգիչ, 1959 թվական), ապա սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երիտասարդ տարիքում տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը։ 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ։ 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին։ Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել։
Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել 12 տարի։ Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées mirror
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Czech National Authority Database
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.20minutes.fr/politique/1749119-20190926-ancien-president-republique-jacques-chirac-decede
- ↑ 8,0 8,1 8,2 Jacques Chirac (86) er død(նորվ.) — Norge: Schibsted, 1945. — ISSN 0806-0894
- ↑ 9,0 9,1 9,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ L'inhumation de Jacques Chirac aura lieu lundi au cimetière du Montparnasse — LCI, 2019.
- ↑ Jacques Chirac sera inhumé au côté de sa fille à Paris (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Societe Editrice Du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 12,0 12,1 Fichier des personnes décédées