Անրի Ֆիլիպ Պետեն
Անրի Ֆիլիպ Պետեն (ապրիլի 24, 1856[1][2][3][…], Կոշի ա լա Տուր, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - հուլիսի 23, 1951[4][2][3][…], Պորտ Ժուանվիլ, L'Île-d'Yeu[5]), ֆրանսիացի ռազմական և պետական գործիչ, մարշալ (1918)։ 1917-1918 թվականներին (առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)՝ ֆրանսիական զորքերի գլխավոր հրամանատար։ 1925-1926 թվականներին գլխավորել է Մարոկկոյում ազգային-ազատագրական ապստամբությունը ճնշող ֆրանսիական զորքերը։ 1920-1931 թվականներին՝ Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1934 թվականին՝ ռազմական մինիստր։ 1930-ական թվականներին Պետենը սերտորեն կապված էր ֆրանսիական ֆաշիստների (կագոլլյարների) հետ։ 1939-1940 թվականներին Ֆրանսիայի դեսպանն էր ֆրանկոյական Իսպանիայում։ 1940 թվականի մայիսից՝ փոխպրեմիեր, հունիսից՝ պրեշմիեր մինիստր։ Վարել է պրոֆաշիստական պարտվողական գիծ, ստորագրել է զինադադար ֆաշիստական Գերմանիայի հետ։ 1940 թվականի հուլիսից մինչև 1944 թվականի օգոստոսին գլխավորել է «Վիշիի» պրոհիտլերյան վարչակարգը։ Ֆրանսիայի ազատագրումից հետո դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Петен Анри Филипп // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.lavie.fr/archives/1995/07/13/leur-foi-guidait-leur-combat-mgr-rodhain-l-evangile-par-la-charite,1808703.php
- ↑ https://www.francetvinfo.fr/societe/guerre-de-14-18/11-novembre/il-y-en-a-meme-qui-viennent-defequer-dessus-sur-l-ile-d-yeu-l-encombrante-tombe-du-marechal-petain_3431283.html
- ↑ Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ http://hemerotecadigital.bne.es/issue.vm?id=0001067117&search=&lang=es
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 251)։ |