Նորմանդիա-Նեման, Մարտնչող Ֆրանսիա, 1-ին առանձին կործանիչ ավիացիոն գունդ, որը կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիա-Իտալիա-Ճապոնիա առանցքի ուժերի դեմ խորհրդա-գերմանական ճակատում՝ 1943-1945 թվականներին[2]։

Նորմանդիա-Նեման
Ընդհանուր տեղեկություն
ՏեսակԷսկադրիլիա
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մտնում էՖրանսիայի ռամաօդային ուժեր
ՇրաբMont-de-Marsan Air Base, Մոն դե Մարսան
Անվանված էՆորմանդիա և Նեման
Պատմություն
Ստեղծվեց1942
Ճակատամարտեր

Պատմություն խմբագրել

Կազմավորվել է սովետա-ֆրանսիական համաձայնագրով (1942 թվականի նոյեմբերի 25) Իվանովոյի ավիացիոն բազայում ֆրանսիացի 14 կամավոր օդաչուներից և 58 մեխանիկներից[2]։ 1943 թվականի հուլիսից որպես գունդ (ֆրանսիական մարտական դրոշով) մտել է 1-ին օդային բանակի (հրամանատար՝ Ս․ Խուդյակով, Մ․ Գրոմով, Տ․ Խրյուկին) 303-րդ ավիադիվիզիայի (հրամանատար՝ գեներալ Գ․ Զախարով) մեջ[3]։ Նորմանդիա-Նեմանի հրամանատարներ են եղել՝ մայոր ժան Լուի Տյուլյանը (1942-1943), փոխգնդապետ Պիեռ Պույադը (1943-1944), փոխգնդապետ Լուի Դելֆինոն (1945)։ Գնդի տեխնիկական անձնակազմը (230 մարդ) խորհրդային էր (ղեկավար՝ գվարդիայի ինժեներ-մայոր Ս․ Աղավեչյան)։ 303-րդ ավիադիվիզիայի հրամանատար, ավիացիայի գեներալ-մայոր Գ․ Զախարովը հանձնարարություն է տալիս Նորմանդիա-Նեման-ի հրամանատար, փոխգնդապետ Լուի Դելֆինոյին (Արևելյան Պրուսիա, 1945 թվականի հունվար) Գունդը մարտնչել է Արևմտյան և 3-րդ Բելառուսական ռազմաճակատներում[3]։ Մասնակցել է Օրյոլ, Սմոլենսկ, Վիտեբսկ, Օրշա, Մինսկ, Վիլնյուս, Կաունաս քաղաքների ազատագրմանը և Քյոնիգսբերգ, Պիլլաու քաղաքների (Արևելյան Պրուսիա) գրավմանը։ Ֆրանսիացի օդաչուները 1943 թվականի մարտի 22-ից 1945 թվականի մայիսի 9-ը՝ Յակ-1, յակ-9, յակ-3 կործանիչներով կատարել են 5240 մարտական թռիչք, մղել 869 օդային մարտ, խփել թշնամու 273 ինքնաթիռ[4]։ Նեմանի գետանցմանը մասնակցելու համար արժանացել է «Նեմանյան» անվանմանը[4]։ Գնդից զոհվել է 42 մարդ։ Չորս օդաչուի (Մարսել Լեֆեր (ետմահու), Մարսել Ալբեր, ժակ Անդրե, Ռոլանդըլա Պուապ) շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Նորմանդիա-Նեմանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, Ալեքսանդր Նևսկու, ֆրանսիական Պատվո լեգեոնի և այլ շքանշաններով։ Ֆրանսիական ռազմաօդային ուժերում ներկայումս գոյություն ունի Նորմանդիա-Նեման ավիազորամաս (Ռեյմսի ավիաբազայում)[5]։ Նորմանդիա-Նեման գնդի ֆրանսիացի օդաչու-վետերանները միավորված են Նորմանդիա-Նեման գնդի վետերանների միության, իսկ խորհրդային տեխնիկ-վետերանները՝ Նորմանդիա-Նեման գնդի վետերանների խորհրդի մեջ[6]։

 
Նորմանդիա-Նեման գնդի անձնակազմը

Նորմանդիա-Նեման ավիացիոն գնդի անձնակազմը խմբագրել

Անուն Պատկանելիությունը Կյանքի տարիներ Նորմանդիա-Նեման կազմի մեջ Նշումներ
Մարսել Օլիվիե Ալբեր   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 25 նոյեմբերի 1917 - 23 օգոստոսի 2010 28 նոյեմբերի 1942 - 12 դեկտեմբերի 1944
Ժան Տյուլյան   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 27 նոյեմբերի 1912 - 17 հուլիսի 1943 28 նոյեմբերի 1942 - 28 հուլիսի 1943 անհետ կորած
Լեոն Ուգլոֆֆ   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 4 հոկտեմբերի 1919 - 24 հուլիսի 1947 17 հոկտեմբերի 1944 - 08 մայիսի 1945 խփված 3 փետրվարի 1945, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
Բրունո դե Ֆալետան   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 12 հունիսի 1917 - 30 հունիսի 1944 7 հունվարի 1944 - 30 հունիսի 1944 մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
Կոնստատին Ֆելդցեր   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 12 հոկտեմբերի 1909 - 29 դեկտեմբերի 1988 22 դեկտեմբերի 1943 - 1 օգոստոսի 1944 ընկել է գերի, փախել է
Պոլ դե Ֆորժ   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 28 հունիսի 1912 - 31 օգոստոսի 1943 9 հունիսի 1943 - 31 օգոստոսի 1943 խփված 15 հուլիսի 1943, անհետ կորած
Իվ Ֆոռու   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 11 նոյեմբերի 1918 - հոկտեմբերի 1978 3 օգոստոսի 1943 - 12 դեկտեմբերի 1944 վիրավորվել է 31 օգոստոսի 1943
Անրի Ֆուկո   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 17 դեկտեմբերի 1908 - 21 ապրիլի 1944 3 օգոստոսի 1943 - 21 ապրիլի 1944 խփված 27 օգոստոսի 1943, վիրավորվել է 22 սեպտեմբերի 1943, մահացել է դժբախտ պատահարի հետևանքով
Մորիս Շալ   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 18 հունիսի 1911 - 27 մարտի 1945 18 մարտի 1944 - 27 մարտի 1945 անհետ կորած
Ռենե Շալ   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 6 հունիսի 1913 - 4 ապրիլի 2006 18 մարտի 1944 - 18 հունվարի 1945 վիրավորվել է
Մարկ Շարաս   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 24 մայիսի 1916 - 30 հուլիսի 1949 24 փետրվարի 1944 - 8 մայիսի 1945 խփված 28 հուլիսի 1944, խփված 17 հունվարի 1945
Ժոզեֆ Շենդորֆ   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 18 սեպտեմբերի 1919 - 21 նոյեմբերի 1970 24 փետրվարի 1944 - 8 մայիսի 1945
Ժան Էմոնե   Ֆրանսիայի ռազմաօդային ուժեր 31 հոկտեմբերի 1914 - 20 հոկտեմբերի 1949 18 մարտի 1944 - 17 հոկտեմբերի 1944 մահացել է դժբախտ պատահարի հետևանքով

Հիշողություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://normandieniemen.free.fr/Les_decorations_collectives_du_Normandie_Niemen.htm
  2. 2,0 2,1 Все ордена полка. Фото знамён и орденов полка Արխիվացված 2008-10-25 Wayback Machine на normandieniemen.free.fr
  3. 3,0 3,1 Robert Delin. Regards D’un Ancien De «Normandie Niemen» Sur Toussus-Le-Noble. Le Groupe Historique de Toussus-le-Noble. Bulletin #5, année 2000. (ֆր.)
  4. 4,0 4,1 М. М. Козлов. Великая Отечественная война. 1941—1945. Энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1985.
  5. «История авиаполка «Нормандия — Неман»». Сайт Ассоциации ветеранов 18-го гвардейского Витебского дважды Краснознамённого орденов Суворова II-й степени и Почётного Легиона авиационного полка «Нормандия — Неман». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  6. Сайт музея соединения «Нормандия — Неман» (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 382