Դուեյն Դուգլաս Ջոնսոն (անգլ.՝ Dwayne Douglas Johnson, մայիսի 2, 1972(1972-05-02)[2][3][4][…], Հեյվորդ, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)՝ առավել հայտնի «Ժայռ» (The Rock) այցեքարտային մականվամբ[5][6]։

Դուեյն Ջոնսոն
անգլ.՝ Dwayne Douglas Johnson
Հասակը194 սմ
Ծնվել էմայիսի 2, 1972 (52 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Հեյվորդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՄայամիի համալսարան (1995), Ուիլյամ Մակքինլիի անվան ավագ դպրոց, Ֆրիդոմ ավագ դպրոց և McGavock Comprehensive High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ և Կանադա Կանադա
Ազգությունամերիկացի
Կրոնքրիստոնեություն[1]
ՄասնագիտությունԴերասան, պրոդյուսեր, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
Ակտիվ շրջան1984–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Ֆանտաստիկ
Ընտրանի"Կարիճների արքան",
"Ամազոնիայի գանձերը",
"Ֆորսաժ 5"
Ծնողներհայր՝ Ռոքի Ջոնսոն, մայր՝ Աթա Ջոնսոն
Ամուսին(ներ)Դենի Գարսիա (1997–2007)
Լորեն Հաշյան (2019-)
Երեխա(ներ)3
Պարգևներ և մրցանակներ
facebook.com/DwayneJohnson?fref=ts

Դպրոցն ավարտելուց հետո Ջոնսոնն հանդես է եկել Մայամիի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի համալսարանային հավաքականում, որի կազմում 1991 թվականին դարձել է համալսարանային առաջնության չեմպիոն։ Համալսարանային կարիերայից հետո հանդես է եկել Կանադական ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբում[7]։ Ֆուտբոլիստի կարիերայից հեռանալով 1995 թվականին, Ջոնսոնը որոշում է շարունակել հոր՝ Ռոքի Ջոնսոնի և մայրական պապի՝ Պիտեր Մաիվիայի ուղին և մուտք է գործում պրոֆեսիոնալ ըմբշամարտի արդյունաբերություն։ Սկզբնապես հանդես գալով Ռոքի Մաիվիա ռինգային անվամբ, Ջոնսոն առավել զանգվածային ճանաչման է հասնում «Ռոքի» կերպարում՝ 1996-ից 2004 թվականներին հանդես գալով «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպությունում։ 2011-2013 թվականներին Ջոնսոնը կրկին վերադառնում է ըմբշամարտի ասպարեզ։

Համարվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը՝ աչքի ընկնելով թե՛ ռինգային և թե՛ բեմական հմտություններով։ «WWE»-ում անցկացրած տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 17 չեմպիոնական տիտղոս, որոնցից տասը՝ ծանրքաշային (8 անգամ WWF/E չեմպիոն, 2 անգամ WCW չեմպիոն)։ Հաղթել է նաև 2000 թվականի «Թագավորական մենամարտը»։

Նկարահանվել է «Կարիճների արքան, «Մեծ քայլերով», «Մումիան վերադառնում է», «Ֆորսաժ 5», «Ֆորսաժ 6» և այլ ֆիլմերում։

Վաղ կյանքը

խմբագրել
 
Ջոնսոնի հուշաիրերը

Ջոնսոնը ծնվել է Կալիֆորնիայի Հեյվորդ բնակավայրում՝ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ռոքի Ջոնսոնի և Աթա Ջոնսոնի (օրիորդական ազգանունը՝ Մաիվիա) ընտանիքում։ Հայրը սերում է Նոր Շոտլանդիա գաղթած աֆրոամերիկյան ցեղերից, իսկ մայրը բնիկ սամոացի է[8]։ Ջոնսոնի մայրական պապը նույնպես ընդգրկված է եղել պրոֆեսիոնալ ըմբշամարտի ոլորտում՝ հանդես գալով «Բարձրագույն առաջնորդ» Պիտեր Մաիվիա ռինգային անվամբ, իսկ վերջինիս կինը՝ Լիա Մաիվիան, 1982 թվականին ամուսնու մահվանից հետո մինչև 1988 թվականը զբաղվել է «Polynesian Pacific Pro Wrestling» կազմակերպության շրջանակներում անցկացվող մենամարտերի կազմակերպմամբ[9][10]։ Կարճ ժամանակով Ջոնսոնն իր մոր ընտանիքի հետ բնակվել է Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, որից հետո ծնողների հետ վերադարձել Միացյալ Նահանգներ։

Տասներորդ դասարանը Ջոնսոնն հաճախել է Հոնոլուլուի (Հավայան կղզիներ) Ուիլյամ Մակքինլիի անվան ավագ դպրոցում, սակայն հաջորդ ուսումնական տարում ընտանյոք հանդերձ տեղափոխվել է Բեթլեհեմ քաղաք (Փենսիլվանիա նահանգ)՝ հոր աշխատանքի պատճառով։ Ջոնսոնն սկսում է հաճախել «Ֆրիդոմ» ավագ դպրոցը և ընդգրկվում է ամերիկյան ֆուտբոլի դպրոցական հավաքականում։ Բացի ֆուտբոլից, Ջոնսոնը հանդես է գալիս նաև վազքի և ըմբշամարտի հավաքականներում։

Ունենալով բավականին խոստումնալից դպրոցական կարիերա ամերիկյան ֆուտբոլում, բազմաթիվ համալսարաններ սկսում են հետաքրքրվել Ջոնսոնով, ով ի վերջո որոշում է ընդունել Մայամիի համալսարանի սպորտային կրթաթոշակի ծրագիրը։ 1991 թվականին Ջոնսոնի համալսարանային թիմը կարողանում է դառնալ համալսարանային առաջնության չեմպիոն[11]։ Վնասվածք ձեռք բերելուց հետո Ջոնսոնին փոխարինում են Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) ապագա մարզիկ Ուորեն Սեփի հետ։ Մայամիի համալսարանում անցկացրած տարիներին Ջոնսոնը ծանոթանում է ապագա կնոջ՝ Դենի Գարսիայի հետ, ով 1992 թվականին համալսարանն ավարտելուց հետո դառնում է դրա հոգաբարձուների խորհուրդի անդամ։ Ջոնսոնը համալսարանն ավարտում է 1995 թվականին՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան քրեագիտության և հոգեբանության ոլորտում[12]։ Նույն թվականին Ջոնսոնը պայմանագիր է կնքում Կանադական Ֆուտբոլի լիգայի (CFL) «Կալգարի Սթեմփիդերս» ակումբի հետ, սակայն ընդամենը մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ստանում մեջքի վնասվածք և ստիպված հեռանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայից։

Կարիերան պրոֆեսիոնալ ըմբշամարտում

խմբագրել

Մարզումներ (1995–1996)

խմբագրել

Բացի Ջոնսոնի հորից և պապից, պրոֆեսիոնալ ըմշամարտում են ներգրաված նաև նրա բազմաթիվ այլ ազգականներ, ներառյալ քեռիներ Աֆան ու Սիկան (հայտնի որպես «Վայրի սամոացիներ») և նրա զարմիկներ Աֆա կրտսերը (Մանու), Ռոդնին (Յոկոզունա), Սոլոֆան (Ռիկիշի), Մեթը (Ռոուզի) և Էդդին (Ումագա)։ Երբ Ջոնսոնն հայտարարում է ըմբիշ դառնալու մտադրության մասին, հայրը սկզբնապես դեմ է արտահայտվում այդ որոշմանը, սակայն հետագայում որոշում է անձամբ մարզել որդուն՝ նախապես տեղեկացնելով, որ չափազանց խիստ մարզիչ կլինի։ 1996 թվականին վետերան ըմբշամարտիկ Փեթ Փատերսոնը Ջոնսոնի համար կազմակերպում է մի քանի փորձնական մենամարտեր «World Wrestling Federation» (WWF) կազմակերպությունում, որոնցից առավել նշանավոր է լինում նրա հաղթանակը Բրուքլինյան կռվարարի (Սթիվ Լոմբարդի) նկատմամբ, ինչպես նաև պարտությունները Քրիս Կանդիդոյին և Օուեն Հարթին։ Փորձնական մենամարտերում Ջոնսոնն հանդես է գալիս իրական անվամբ։ Դրանից հետո Ջոնսոնը ելույթ է ունենում Ջերի Լոուլերի «United States Wrestling Association» կազմակերպությունում՝ Ֆլեքս Կավանա ռինգային անվամբ, և 1996 թվականի ամռանը նվաճում USWA աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսը (ոմն ըմբիշ Բարտ Սոյերի հետ)։ Կարճ ժամանակ անց «WWF»-ը պայմանագիր է կնքում Ջոնսոնի հետ։ Մինչև մասնագիտական նորամուտ կատարելը, Ջոնսոնն հաճախում է լրացուցիչ մարզումների։

World Wrestling Federation/Entertainment

խմբագրել

Ռոքի Մաիվիա (1996–1997)

խմբագրել

Նորամուտը «WWF»-ում Ջոնսոնը կատարում է Ռոքի Մաիվիա բեմական անվամբ, ինչը նրա հոր և պապի ռինգային անունների համադրությունն էր։ Սկզբնապես Ջոնսոնը դժկամությամբ էր ընդունում իր նոր անվանումը, սակայն կազմակերպության պրոմոտեր Վինս Մաքմահոնին և մեկնաբան Ջիմ Ռոսին հաջողվում է ի վերջո նրան համոզել այդ հարցում։ Ռոքի Մաիվիայի մասնակցությամբ մենամարտերը ցուցադրելիս մեկնաբանները նրան ներկայացնում էին որպես «WWF»-ի առաջին երրորդ սերնդի ըմբշամարտիկը։ Ռոքի Մաիվիան ելույթ էր ունենում որպես դրական կերպար, ու չնայած ռինգային փորձի պակասին, սցենարիստները նրան չափազանց մեծածավալ ուշադրություն էին հատկացնում։ «WWF»-ում անցկացրած առաջին մարտը Մաիվիան անցակցնում է «Survivor Series» փեյ-փեր-վյու իրադարձության ժամանակ՝ հաղթելով 8-հոգանոց էլիմինացիոն մարտը։ 1997 թվականի փետրվարի 13-ին Մաիվիան պարտության է մատնում Հանթեր Հիրստ Հելմսլիին և նվաճում WWF միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսը։ Մաիվիային հաջողվում է տարբեր առիթներով պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ Չնայած Ջոնսոնը ներկայացվում էր որպես դրական կերպար, սակայն հանդիսատեսը նրան չէր համակրում, և նրա մասնակցությամբ մարտերի ժամանակ արդեն սովորական էին դառնում դահլիճից հնչող բացասական սուլոցները։

Գերակայության ազգ (1997–1998)

խմբագրել
Ռոք
The Rock
 
Իրական անունԴուեյն Ջոնսոն
Dwayne Johnson
Ռինգային անուն(ներ)Ֆլեքս Կավանա
Ռոքի Մաիվիա
Ռոք
Պիդլաոան Ռոք
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ120 կգ
Հայտարարվող հասակ1,96 մ
Ծննդյան թվականմայիսի 2, 1972 (52 տարեկան)
Ծննդավայր  Հեյվորդ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ապրելավայր  Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչՌոքի Ջոնսոն
Փեթ Փատերսոն
Թոմ Փրիչարդ
Դեբյուտ1995

1997 թվականի ապրիլի 28«Raw is War» հաղորդման ժամանակ Մաիվիան կորցնում է միջմայրցամաքային տիտղոսը Օուեն Հարթի հետ մրցապայքարում և մի քանի օր անց ստանում ծնկի վնասվածք Մենքայնդի հետ մենամարտելիս։ Ապաքինվելուց հետո Մաիվիան արդեն վերադառնում է որպես բացասական կերպար՝ ըմբիշներ Ֆարուքի, Դի Լո Բրաունի և Կամայի հետ ձևավորելով «Գերակայության ազգ» (Nation of Domination) խմբավորումը։ Այդ ընթացքում Ջոնսոնն հրաժարվում է իրեն կոչել «Ռոքի Մաիվիա», դրա փոխարեն իր մասին խոսում երրորդ դեմքով՝ ինքն իրեն անվանելով «Ռոք» (The Rock, թարգմանաբար՝ Ժայռ)։ Ռինգային պրոմոների ժամանակ Ջոնսոնի կերպարն հաճախ վիրավորում է հանդիսատեսին, իսկ կուլիսային հարցազրույցների ժամանակ՝ զրուցավարներին (քեյֆեբ

«In Your House: D-Generation X» իրադարձության ժամանակ Ռոքին չի հաջողվում նվաճել միջմայրցամաքային տիտղոսը «Սառցե բեկոր» Սթիվ Օսթինի հետ մրցապայքարում, սակայն դրան հաջորդող «Raw is War» հաղորդման ժամանակ Պարոն Մաքմահոնի հրահանգով տեղի է ունենում ռևանշ մարտ։ Օսթինը հրաժարվում է մարտից և որոշում է զիջել տիտղոսը, սակայն դրանից հետո անսպասելիորեն հարվածում է Ռոքին իր ստաներ կոչվող ավարտական հնարքով։ 1997 թվականից մինչև վաղ 1998 թվականը Ռոքն հակամարտության մեջ է մտնում Սթիվ Օսթինի, Քեն Շեմռոքի, ինչպես նաև խմբակից Ֆարուքի հետ։

 
Ռոքը որպես WWF միջմայրցամաքային չեմպիոն

Ավելի ուշ Ռոքը և «Գերակայության ազգը» սկսում են հակամարտել «D-Generation X» խմբավորման անդամների հետ։ Խմբավորումների առաջնորդների մասնակցությամբ առաջին մենամարտը տեղի է ունենում «Fully Loaded» իրադարձության ժամանակ, որը վիճահարույց կերպով հաղթում է Ռոքը ու իր մոտ պահում միջմայրցամաքային տիտղոսը[13]։ Հակամարտությունը շարունակվում է «Սամրսլեմ» իրադարձության ժամանակ, երբ սանդուղքային մարտում հաղթում է Թրիփլ Էյչը և տիրում չեմպիոնական տիտղոսին։ «Breakdown» իրադարձության ժամանակ եռակողմանի մարտում Ռոքը պարտության է մատնում Քեն Շեմռոքին և Մենքայնդին ու դառնում WWF չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։ Այդ ընթացքում Ռոքը տարձայնություններ է ունենում խմբակից Մարկ Հենրիի հետ, ինչի պատճառուվ «Գերակայության ազգը» դադարում է գոյություն ունենալուց[14][15]։

Կորպորացիա (1998–1999)

խմբագրել

Զվարճացնող պրոմոների և դրանցից բխող ժողովրդականության աճի շնորհիվ Ռոքը դառնում է դրական կերպար և սկսում ինքն իրեն որակել որպես «ժողովրդական չեմպիոն»։ «Մահացու խաղ» կոչվող մրցաշարի եզրափակչում Ռոքը պարտության է մատնում Մենքայնդին և տիրում թափուր WWF չեմպիոնական տիտղոսին։ Որոշ ժամանակ անց Ռոքը դաշնակցում է Վինս և Շեյն Մաքմահոնների հետ և ձևավորում «Կորպորացիա» կոչվող խմբավորումը՝ Մաքմահոնին նշանակելով որպես խմբապետ։

1998-99 թվականների ընթացքում Ռոքը և Մենքայնդը նոր հակամարտության մեջ են մտնում, ինչի արդյունքում տարբեր առիթներով WWF տիտղոսը անցնում է մեկից մյուսին։

Ի վերջո Ռոքը կորցնում է տիտղոսը «Ռեսլմանիա XV»-ի շրջանակներում՝ պարտվելով Սթիվ Օսթինին։ Պարտվում է նաև «In Your House» իրադարձության ռևանշ մենամարտում։ Չնայած այդ ժամանակահատվածում Ջոնսոնի կերպարը կրկին բասացական էր, սակայն վերջինիս ազդեցիկ խոսքի և զվարճացնող պրոմոների շնորհիվ հանդիսատեսների մեծամասնությունը սկսում է աջակցել նրան։ Ռոքը կրկին դառնում է դրական կերպար, երբ նրան է դավաճանում Շեյն Մաքմահոնը։ Հետագայում Ռոքն ունենում է մի քանի տևական մենամարտեր Թրիփլ Էյչի և Անդերթեյքերի հետ։

Ռոք'ն'սոք քընեքշըն և WWF չեմպիոնական տիտղոսի հետապնդումները (1999–2001)

խմբագրել

1999 թվականի ընթացքում Ռոքն ընդգրկվում է բազմաթիվ թիմային մրցապայքարներում։ Միանալով նախկին ախոյան Մենքայնդին, Ռոքը ձևավորում է «The Rock 'n' Sock Connection» թիմը՝ մարտահրավեր նետելով WWF թիմային չեմպիոններ Անդերթեյքերին և Բիգ Շոուին։ Ռոքի և Մենքայնդի թիմին հաջողվում է առաջին իսկ մենամարտում նվաճել թիմային տիտղոսը։ Բացի ռինգային մենամարտերից Ռոքը և Մենքայնդը միասին կատարում էին բազմաթիվ կոմիկական պրեսներ, որոնցից առավել նշանակալին «Raw is War» հաղորդաշարի «Սա քո կյանքն է» էպիզոդն էր (համանուն հեռուստաշոուի անվամբ), որի ժամանակ Մենքայնդը ռինգ է հրավիրում անձաց, ովքեր ինչ-որ կապ են ունեցել Ռոքի անցյալի հետ, մասնավորապես նրա դպրոցական ընկերուհուն, ամերիկյան ֆուտբոլի մարզչին և այլոց։ Էպիզոդը վաստակում է 8,4 գործակից ըստ Նիլսենի վարկանիշային համակարգի և մինչ օրս համարվում է «Raw» հաղորդման ամենադիտված էպիզոդներից մեկը[16]։ Ռոքի ժողովրդականությունն աճում էր ոչ միայն ռինգային հմտության, այլև նրա խարիզմատիկ բեմական խոսքի և այցեքարտային բազմաթիվ արտահայտությունների շնորհիվ։

2000 թվականի հունվարի 23-ին Ռոքին հաջողվում է հաղթել «Թագավորական մենամարտը», ինչը նրան հնարավորություն է տալիս «Ռեսլմանիայի» ժամանակ պայքարել ծանրքաշային տիտղոսի համար[17]։ Բիգ Շոուն, սակայն, չի համաձայնում մրցավարների որոշման հետ և պնդում է որ ինքն է հաղթել մենամարտը, ուստի որուշում է կայացվում «No Way Out» իրադարձության ժամանակ անցկացնել մենամարտ Շոուի և Ռոքի միջև՝ որոշելու տիտղոսի # 1 հավակնորդին։ Մենամարտը հաղթում է Բիգ Շուն այն բանից, երբ ռինգ է ներխուժում Շեյն Մաքմահոնը և Ռոքին հարվածում պողպատե աթոռով։ Այնուամենայնիվ Ռոքին հաջողվում է ետ ստանալ հավակնորդի իր իրավունքը «Raw is War» հաղորդման մարտի 13-ի թողարկման ժամանակ։ «Ռեսլմանիա 2000»-ի գլխավոր իրադարձության ժամանակ անցկացվում է քառակողմանի մենամարտ՝ գործող չեմպիոն Թրիփլ Էյչի, Միք Ֆուոլիի, Բիգ Շոուի և Ռոքի միջև։ Յուրաքանչյուր ըմբշամարտիկ իր անկյունում ուներ Մաքմահոնների ընտանիքի ներկայացուցիչ. Թրիփլ Էյչի կողքին Ստեֆանին էր, Ֆոուլիի կողքին Լինդան, Բիգ Շոուի կողքին Շեյնը, իսկ Ռոքի կողքին՝ Վինսը։ Թրիփլ Էյչին հաջողվում է իր մոտ պահել տիտղոսը, երբ Վինսը դավաճանում է Ռոքին և պողպատե աթոռակով հարվածում նրան[18]։

Հաջորդ ամիսներին WWF չեմպիոնական տիտղոսի համար Ռոքն հակամարտության մեջ է մտնում Թրիփլ Էյչի հետ և «Backlash» իրադարձության ժամանակ պարտության մատնում նրան՝ չորրորդ անգամ դառնալով WWF չեմպիոն։ «Judgement Day» իրադարձության ժամանակ Ռոքը փորձում է պաշտպանել տիղոսը Սթիվ Օսթինի հետ մենամարտում, սակայն պարտվում է։ Ռոքին այնուամենայնիվ հաջողվում է հետ վերցնել տիտղոսը «King of the Ring» իրադարձության շրջանակներում։ Հաջորդ ամիսներին Ռոքին հաջողվում է պաշտպանել չեմպիոնական գոտին՝ Քրիս Բենուայի, Քուրտ Էնգլի, Թրիփլ Էյչի, Անդերթեյքերի և Քեյնի հետ մրցապայքարներում[19]։

Ռոքը կորցնում է տիտղոսը «No Mercy» իրադարձության ժամանակ՝ պարտվելով Քուրտ Էնգլին։ Միաժամանակ հակամարտության մեջ է մտնում Ռիկիշիի հետ, ում պարտության է մատնում «Survivor Series»-ի ժամանակ։ «Raw» հաղորդման դեկտեմբերի 18-ի թողարկման ժամանակ թիմակցելով Անդերթեյքերի հետ, Ռոքին հաջողվում է դառնալ WWF թիմային չեմպիոն՝ պարտության մատնելով Էդջին և Քրիստիանին, սակայն տանուլ տալիս ռևանշ մենամարտը «SmackDown!»-ի հերթական թողարկման ժամանակ։ Թիմային տիտղոսը կորցնելուց հետո Ռոքը կրկին կրկին կենտրոնացնում է ուժերը WWF տիտղոսի շուրջ՝ «No Way Out» իրադարձության ժամանակ պարտության մատնելով Քուրտ Էնգլին և արդեն վեցերորդ անգամ դառնալով WWF չեմպիոն[20][21]։

Շուտով Սթիվ Օսթինը հաղթում է «Թագավորական կռիվը» և «Ռեսլմանիա 17»-ի ժամանակ պարտության մատնում Ռոքին։ Օսթինի հաղթանակի մեջ մեծ ներդրում է ունենում Վինս Մաքմահոնը։ Հաջորդ «Raw is War» թողարկման ժամանակ անցկացվում է վանդակային ռևանշ մենամարտ, որի ընթացքում ռինգ է ներխուժում Թրիփլ Էյչը՝ ձեռքին ծանր մուրճ, որով հարվածում է Ռոքին և օգնում Օսթինին հաղթելու մարտը։ Ավելի ուշ Օսթինը և Թրիփլ էյչը ձևավորում են նոր թիմ՝ այն անվանելով «Հզորության ուղի»[22]։

Ջոնսոնը կարճ ժամանակով հեռանում է ըմբշամարտից և նկարահանվում «Մումիան վերադառնում է» կինոնկարում։

Չեմպիոնական մարտերը և «Ներխուժումը» (2001–2002)

խմբագրել
 
Ռոքը «Ռեսլմանիա X8»-ի ժամանակ

Ռոքը վերադառնում է «WWF» 2001 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ Վինս Մաքմահոնն արդեն ձեռք էր բերել «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպությունները (իրական կյանքում), որոնց ըմբիշներն ըստ սցենարի կատարել էին ներխուժում դեպի «WWF» և ձևավորել այպսպես կոչված «Դաշինք» (անգլ.՝ "The Alliance") ապրանքանիշը։ Ռոքը պետք է որոշում կայացներ՝ կամ միանալու «Դաշինքին», կամ էլ մնալու «WWF»-ի կազմում։ Ի վերջո, Ռոքը ցանկություն է հայտնում մնալու «WWF»-ում։ «Սամրսլեմի» ժամանակ Ռոքը պարտության է մատնում Բուքեր Թիին և տիրում WCW աշխարհի ծանրքաշային տիտղոսին։ Չեմպիոնական գոտուց Ռոքը զրկվում է «No Mercy»-ի ժամանակ՝ պարտվելով Քրիս Ջերիքոյին։ Հաջորդ «Raw» հաղորդման ժամանակ Ռոքը և Ջերիքոն միավորում են ջանքերը և պարտության մատնելով Դադլիներին (Դիվոն և Բաբա Դադլի) դառնում WWF թիմային չեմպիոններ։

«Raw»-ի նոյեմբերի 5-ի թողարկաման ժամանակ Ռոքին հաջողվում է ետ նվաճել WCW տիտղոսը։ «Survivor Series» իրադարձության ժամանակ՝ «WWF»-ի և «Դաշինքի» հակամարտության շրջանակներում անցկացվող 10-հոգանոց էլիմինացիոն մենամարտում Ռոքը պարտության է մատնում «Դաշինքի» կազմը համալրած Սթիվ Օսթինին, ինչի արդյունքում «Դաշինքը» լուծարվում է։

2001 թվականի ավարտին Ռոքը կորցնում է WCW տիտղոսը WWF չեմպիոն Քրիս Ջերիքոյին, ով այդ կերպ միավորում է երկու կազմակերպությունների տիտղոսները և անվանվում «WWF անվիճարկելի չեմպիոն»։ Ռոքի հաջորդ հակամարտությունը տեղի է ունենում Իննսունականերին մեծ աղմուկ բարձրացրած «Նոր համաշխարհային կարգուկանուն» (nWo) խմբավորման անդամների հետ։ Ի վերջո, «Ռեսլմանիա 18»-ի շրջանակներում Ռոքը մենամարտում է խմբավորման առաջնորդ Հոլիվուդ Հոգանի հետ և պարտության մատնում վերջինիս։ Մրցույթից հետո Ջոնսոնն անցնում է կարճ ստեղծագործական դադարի։

Վերջին սյուժեներ (2002–2004)

խմբագրել

Վերադառնալով ռինգ, Ռոքը նվաճում է իր ռեկորդային յոթերորդ WWF չեմպիոնատը՝ «Vengeance» իրադարձության ժամանակ եռակողմանի մարտում պարտության մատնելով Քուրտ Էնգլին և Անդերթեյքերին։ Նմանատիպ եռակողմանի մարտում, «Global Warning» իրադարձության ժամանակ Ռոքը պաշտպանում է տիտղոսը Թրիփլ Էյչի և Բրոք Լեզնարի հետ մրցապայքարում։ Մարտից հետո Լեզնարն անսպասելիորեն հարձակվում է Ռոքի վրա, սակայն նրան փրկում է Թրիփլ Էյչը։ Ռոքին չի հաջողվում իր մոտ պահել չեմպիոնական գոտին «Սամրսլեմի» ժամանակ (2002), երբ տանուլ է տալիս մարտը Լեզնարի հետ մրցապայքարում։ Բացի գոտուց զրկվելուց, Ռոքը զրկվում է նաև ամենաերիտասարդ WWE չեմպիոնի ռեկորդից, որն ամրագրել էր 1998 թվականին։ Պարտությունից հետո Ռոքն հրապարակայնորեն հայտարարում է, որ միշտ կլինի ժողովրդի սիրելի չեմպիոնը։

Ռոքի հաջորդ հեռուստատեսային ելույթը տեղի է ունենում 2003 թվականի հունվարի 30-ին՝ «Smackdown»-ի հերթական թողարկման ժամանակ։ Ելույթի ընթացքում Ռոքն սկսում է անհիմն կերպով վատաբանել Հալք Հոգանին և հայտարարում է, որ հաջող հոլիվուդյան կարիերա ունենալու շնորհիվ «WWE»-ն այլևս չի կարող իրեն կառավարել։ Այս ելույթով Ռոքը կրկին դառնում է բացասական կերպար (հիլ)։ «No Way Out» իրադարձության ժամանակ պարտության մատնելով Հոգանին, Ռոքը դրաֆթ-վիճակահանության արդյունքում տեղ է գտնում «Raw» ապրանքանիշում։ Այդ ընթացքում Ռոքն հաճախ ռինգում կատարում էր այսպես կոչված «Ռոք համերգներ», որոնց ժամանակ կիթառով նվագում էր հորինված երգեր և ծաղրում մարզապալատի հանդիսատեսներին։ Չկարողանալով դառնալ WWE չեմպիոնական տիտղոսի հավակնորդ, Ռոքն ուժերը կենտրոնացնում է Սթիվ Օսթինի վրա, ում հետ մենամարտում է «Ռեսլմանիա XIX»-ի ժամանակ։ Օսթինի վրա կատարելով միանգամից երեք «ռոք բոթոմ» կոչվող այցեքարտային հնարքներ, Ռոքը կարողանում պարտության մատնել նրան և վերջ դնել երկարատև ռինգային հակամարտությանը։ Մարտը նաև լինում է վերջինը Օսթինի ռինգային կարիերայում։ Հաջորդ «Raw» հաղորդման ժամանակ Ռոքը կազմակերպում է այսպես կոչված «գնահատման երեկո»՝ նշելու իր հաղթանակը։ Հանկարծակի Ռոքի վրա է հարձակվում իր նորամուտը կատարած Գոլդբերգը, ում հետ մի քանի շաբաթ անց Ռոքը մենամարտում է «Backlash» իրադարձության ժամանակ և պարտվում։ Պարտությունից հետո Ռոքը կրկին հեռանում է ըմբշամարտի ասպարեզից։

Հեռանալուց հետո Ռոքը ժամանակ առ ժամանակ վերադառնում է «WWE»՝ կատարելով ոչ-ռինգային դերեր։

Հեռացումը կարիերայից և սակավադեպ ելույթները (2004–2009)

խմբագրել

«Ռեսլմանիա 20»-ից հետո Ջոնսոնը Ռոքի կերպարում ժամանակ առ ժամանակ վերադառնում էր «WWE»: Մի առիթով Ռոքը կամեո ձևաչափով վերադառնում է ռինգ և օգնում նախկին թիմակից Միք Ֆոուլիին ետ շպրտել «Լա ռեզիստանս» թիմի անդամներին։ 2004 թվականին՝ «WWE Diva Search» իրական հեռուստաշոուի ժամանակ Ռոքը վարում է կարկանդակ ուտելու մրցույթ, որն ավարտում է Ջոնաթան Քոուչմանի վրա կատարելով մեջքկոտրուկ և ժողովրդական արմունկ հնարքները։ Դրանից հետո Ջոնսոնը մի շարք հարցազրույցներում մատնանշում է, որ «WWE»-ի հետ չի գտնվում որևէ տեսակի պայմանագրային պարտավորության մեջ։ Երեք տարվա բացակայությունից հետո «Raw»2007 թվականի մարտի 12-ի թողարկման ժամանակ մեծ էկրանին ցուցադրվում է Ռոքի մասնակցությամբ տեսանյութ, որում նա ճշգրտորեն կանխատեսում է Բոբի Լեշլիի հաղթանակը Ումագայի նկատմամբ, որը պետք է անցկացվեր «Ռեսլմանիա 23»-ին՝ Վինս Մաքմահոնի և գործարար Դոնալդ Թրամփի «Միլիարդատերերի մենամարտ» կոչվող մրցույթի շրջանակներում։

2008 թվականի մարտի 29-ին Ռոքը հորը և պապին առաջադրում է «WWE փառքի սրահ»։ Արարողության ժամանակ Ռոքը բազմապիսի կատակներ է հնչեցնում դահլիճում ներկա ըմբշամարտիկներ Ջոն Սինայի, Սանտինո Մարելայի, Քրիս Ջերիքոյի, Միք Ֆոուլիի, Շոն Մայքլզի և Սթիվ Օսթինի հասցեին։ 2009 թվականի սեպտեմբերին Ռոքը ելույթ է ունենում «World Xtreme Wrestling» կոչվող կազմակերպության շոուներից մեկում և ներկայացնում իր առաջնաելույթը կատարող Սարոնա Սնուկային, ով Ջոնսոնի վաղեմի ընկեր և ուսուցիչ Ջիմի Սնուկայի դուստրն էր։ 2009 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «SmackDown»-ի տասնամյակին նվիրված թողարկման ժամանակ դահլիճում ցուցադրվում է Ռոքի մասնակցությամբ կարճ հոլովակ։

Վերադարձը WWE (2011–այժմ)

խմբագրել

Հակամարտությունը Ջոն Սինայի հետ (2011–2013)

խմբագրել

«Raw» հաղորդման 2011 թվականի փետրվարի 14-ի թողարկման ժամանակ հայտարարվում է, որ Ռոքը կլինի «Ռեսլմանիա XXVII»-ի հանդիսավարը, քիչ անց, մոտ 7 տարվա բացակայությունից հետո Ռոքը մուտք է գործում ռինգ։ Բավականին երկարատև պրոմոյի ժամանակ Ռոքն սկսում է վիրավորանքներ հնչեցնել Ջոն Սինայի հասցեին՝ վերջինիս կոչելով «մրգային կոնֆետներով լցված մեծ ճարպագունդ»[23]։ Բազմաթիվ շոուների ընթացքում արբանյակային կապով, ինչպես նաև սոցիալական ցանցով Սինայի հետ հակամարտության մեջ մտնելուց հետո Ռոքը ելույթ է ունենում «Ռեսլմանիա XXVII»-ին նախորդող «Raw»-ում, որի ժամանակ Սինայի հետ փոխանակվում է վիրավորանքներով, ինչից հետո էլ ռինգ են մտնում Միզը և Ալեքս Ռայլին՝ փորձելով հարձակվել նրա վրա, սակայն Ռոքն հաջող կերպով դիմադրում է։ Հանկարծակիորեն Սինան Ռոքի վրա կատարում է «վերաբերմունքի փոփոխություն» կոչվող ավարտական հնարքը[24]։

 
Ռոքը և Ջոն Սինան համաձայնում են մենամարտել «Ռեսլմանիա XXVIII»-ում

Ապրիլի 3-ին Ռոքն ստանձնում է «Ռեսլմանիա XXVII»-ի հանդիսավարի իր պարտականությունը՝ ելույթ ունենալով շոուի սկզբնամասում, ինչպես նաև ընթացքում ունենալով կուլիսային հոլովակներ։ Շոուի գլխավոր իրադարձության ժամանակ WWE չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում են Միզը և Ջոն Սինան։ Ռոքը ներխուժում է ռինգ և հայտարարում, որ մարտը պետք է վերսկսվի արդեն առանց որակազրկման ձևաչափով։ Երկրորդ մարտն ավարտվում է ոչ ոքի արդյունքով, սակայն Ռոքը, ի պատասխան «Raw»-ի ժամանակ ստացած հարվածի, Սինայի վրա կատարում է «ռոք բոթոմ» հնարքը, ինչն հնարավորություն է տալիս Միզին ծածկել Սինային և պահպանել WWE տիտղոսը[25]։ Միզը չի հասցնում տոնել իր հաղթանակը, երբ Ռոքը նրան հարվածում է «ժողովրդական արմունկ» կոչվող այցեքարտային հնարքով։ «Ռեսլմանիային» հաջորդող «Raw»-ի թողարկման ժամանակ Ռոքը և Սինան համաձայնում են մենամարտել մեկ տարի անց՝ «Ռեսլմանիա XXVIII»-ում։ Հանկարծակիորեն ռինգ է ներխուժում «Կորիզ» խմբավորումը՝ բաղկացած Ուեյդ Բերեթից, Հիթ Սլեյտերից, Ջասթին Գեբրիելից և Իզիկիել Ջեքսոնից[26]։ Սինան և Ռոքը միացյալ ուժերով ետ են շպրտում մրցակիցներին։ Մայիսի 2-ին Մայամիում անցկացվող «Raw»-ի ժամանակ Ռոքը տոնում է ծննդյան 39-րդ տարեդարձը[27]։

Սեպտեմբերի 16-ին «WWE»-ն հայտարում է, որ Սինան և Ռոքը կթիմակցեն նոյեմբերին անցկացվելիք «Survivor Series» իրադարձության ժամանակ և կմասնակցեն ավանդական 5-ն ընդդեմ 5-ի մարտում[28]։ Մինչ այդ, Ռոքը և Սինան թիմակցում են նոյեմբերի 14-ի «Raw»-ի թողարկման ժամանակ և ստանդարտ թիմային մրցապայքարում պարտության մատնում Միզին և Ար-Թրութին։ Հաղթանակը կրկնվում է «Survivor Series»-ի ժամանակ։

Մինչև «Ռեսլմանիան», Ռոքի և Սինայի միջև տեղի են ունենում բազմաթիվ բանավոր առճակատումներ։ «Raw»-ի 2012 թվականի մարտի 12-ի թողարկման ժամանակ Ռոքը ռինգում կատարում է այցեքարտային «Ռոք համերգը» և իր երգերում ծաղրում Ջոն Սինային։ Նա նշում է, որ նախորդ ռեսլմանիաներում հաթել է Հալք Հոգանին և Սթիվ Օսթինին, ուստի Սինային պարտության մատնելը իրեն կդարձնի բոլոր ժամանակների մեծագույն ռեստլերը։

«Ռեսլմանիա XXVIII»-ն անցկացվում է ապրիլի 1-ին։ Ռոքի և Սինայի մենամարտը գովազդելիս, ընկերությունն օգտագործում էր «մեկ անգամ կյանքում» լոզունգը։ Մենամարտն ավարտվում է Ռոքի հաղթանակով։ Հաջորդ «Raw» հաղորդման ժամանակ Ռոքը ջերմ խոսքեր է հնչեցնում Սինայի հասցեին և ավելացնում, որ մեծ պատիվ էր Սինայի նման մարզիկի հետ մենամարտելը։ Քիչ անց Ռոքն հայտարարում է, որ կրկին կցանկանար դառնալ WWE չեմպիոն[29]։

WWE չեմպիոն (2012–2013)

խմբագրել
 
Ռոքը նվաճում է 8-րդ WWE տիտղոսը

Հուլիսի 23-ի «Raw»-ի հոբելյանական 1000-րդ թողարկման («Raw 1000») ժամանակ Ռոքն հայտարարում է, որ «Royal Rumble» իրադարձության ժամանակ կմենամարտի գործող WWE չեմպիոնի հետ, որից հետո ռինգ են մտնում գործող չեմպիոն Սի Էմ Փանքը, Դենիել Բրայանը և Ջոն Սինան, որոնք բոլորով ցանկություն են հայտնում մենամարտելու նրա հետ։ Նույն երեկոյի ընթացքում Ռոքն հնարավորություն է ունենում փրկելու Ջոն Սինային Բիգ Շոուի հարձակումից, որից հետո նրան գետնին է տապալում Սի Էմ Փանքը[30]։

2013 թվականի հունվարի 7-ի «Raw» հաղորդման ժամանակ Ռոքը վերադառնում է «WWE», որպեսզի դեմառդեմ հանդիպի Սի Էմ Փանքին։ Հաջորդ թողարկման ժամանակ Ռոքն ամփոփում է հաղորդումն իր հայտնի «Ռոք համերգով», որի ժամանակ կռվի է բռնվում Փանքի հետ[31]։ «Royal Rumble»-ի ժամանակ Փանքին հաջողվում է պարտության մատնել Ռոքին, երբ վերջինիս վրա են հարձակվում «Շիլդ» խմբավորման անդամներ Սեթ Ռոլինսը, Դին Էմբրոուզը և Ռոման Ռեյնսը։ Վինս Մաքմահոնը որոշում է զրկել Փանքին տիտղոսից, սակայն Ռոքը խնդրում է, որ դրա փոխարեն մարտը վերսկսվի։ Այս անգամ արդեն մարտն հաղթում է Ռոքը և 8-րդ անգամ դառնում WWE չեմպիոն՝ վերջ դնելով Փանքի 434 օրվա չեմպիոնական հաղթարշավին։

 
Հոգանը, Օսթինը և Ռոքը «Ռեսլմանիա 30»-ի բացման ժամանակ

Փանքին տրվում է ռևանշի հնարավորություն «Elimination Chamber» իրադարձության ժամանակ։ Մարտի համար դրված էր նախապայման, որ եթե Ռոքը որակազրկվի կամ դուրս մղվի ռինգից, ապա կզրկվի տիտղոսից։ Այնուամենայնիվ, Ռոքին հաջողվում է հաղթանակած դուրս գալ։ Հաջորդ «Raw»-ի ժամանակ Ռոքը ներկայացնում է WWE չեմպիոնական գոտու նոր արտաքին տեսքը։ Այնուհետև Ռոքը շարունակում է հակամարտել Ջոն Սինայի հետ։ Սինան և Ռոքը երկրորդ տարին անընդմեջ ընդհարվում են «Ռեսլմանիա 29»-ում։ Այս անգամ մենամարտը հաղթում է Սինան և դառնում WWE չեմպիոն[32]։

Չնայած «Smackdown» հաղորդման ժամանակ հայտարարվում է, որ Ռոքն ունի ռևանշի հնարավորություն, Ռոքը չի կարողանում ելույթ ունենալ հեռուստաշոուում, քանի որ մարտի ժամանակ որովայնի շրջանում ստացել էր իրական վնասվածքներ, ինչպես նաև ազդրային մկանը որոշակի չափով հեռացել էր կոնքերից[33]։ Ապրիլի 23-ին Ռոքը վիրահատվում է։

Հազվադեպ ելույթներ (2013-այժմ)

խմբագրել
 
Ռոքը և UFC կանանց նախկին գերթեթևքաշային չեմպիոն Ռոնդա Ռոուզին «Ռեսլմանիա 31»-ի ժամանակ

Ջոնսոնը Ռոքի կերպարում վերադառնում է հոբելյանական «Ռեսլմանիա XXX»-ի բացման արարողության ժամանակ՝ Հալք Հոգանի և Սթիվ Օսթինի հետ մասնակիցներին մաղթելով հաջողություն[34]։ «Raw»հոկտեմբերի 6-ին Ռոքը անակնկալ կերպով ընդհատում է Ռուսևի և Լանայի ռինգային պրոմոն։ Երկար բանավեճից հետո Ռոքը և Ռուսևը մենամարտի են բռնվում։

Ռոքը կրկին անակնկալ վերադարձ է կատարում 2015 թվականի «Թագավորական կռվի» ժամանակ՝ օգնելով զարմիկ Ռոման Ռեյնսին ետ շպրտել Բիգ Շոուի և Քեյնի հարձակումները։

Դերասանական կարիերան

խմբագրել

Ռինգային կերպարի հաջողության շնորհիվ Ջոնսոնը կարողանում է ներթափանցել ամերիկյան զանգվածային մշակույթ։ 2000 թվականին Ջոնսոնը նկարահանվում է երգիչ Վայքլեֆ Ջինի «It Doesn't Matter» երգի տեսահոլովակում[35][36]։ Բացի այդ, Ջոնսոնը Սլիք Ռիքի հետ ձայնագրում է «Pie» կոչվող կատարումը, որը տեղ է գտնում «WWF The Music, Vol. 5» ալբոմում։ Նույն տարի Ջոնսոնը կոլեգաներ Թրիփլ Էյչի, Միք Ֆոուլիի և Բիգ Շոուի հետ վարում է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հումորային հաղորդաշարը[37]։

Մի առիթով Ջոնսոնը նշում է, որ այդ թողարկման հաջողության շնորհիվ էր, որ նրանով սկսեցին հետաքրքրվել հոլիվուդյան կինոստուդիաները։ Ջոնսոնն ունենում է էպիզոդիկ դերակատարումներ «Աստղային չվերթ. ճանապարհորդը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով այլմոլորակային ըմբշամարտիկի, ով օգտագործում էր Ռոքի հայտնի ռինգային հնարքները, ինչպես նաև «70-ականների շոու» հեռուստասիթքոմում՝ մարմնավորելով հորը՝ Ռոքի Ջոնսոնին։

 
«Ֆորսաժ» ֆիլմի դերասանական կազմի մի մասը

Ջոնսոնի կինոդեբյուտը տեղի է ունենում «Մումիան վերադառնում է» գեղարվեստական ֆիլմի սկզբնամասում, որտեղ մարմնավորում է Կարիճների արքային։ Կարիճների արքայի կերպարը երևում է նաև ֆիլմի վերջնամասում, սակայն արդեն CGI գրաֆիկական լուծմամբ։ Ֆիլմի արձանագրած կոմերցիոն հաջողությունը հնարավորություն է տալիս Ջոնսոնին նկարահանվելու դրա շարունակությունում՝ «Կարիճների արքան» ֆիլմում։ 2007 թվականին Ջոնսոնի անունը գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես առաջին գլխավոր դերի համար ամենաբարձր վարձատրված դերասան։ Ջոնսոնի հոնորարը կազմում էր 5,5 միլիոն ԱՄՆ դոլար[38]։

Ջոնսոնը շարունակում է դերեր ստանալ հեռուստատեսությունում։ Ջոնսոնի բացակայության տարիներին «WWE»-ն շարունակում է վաճառել Ռոքի անվանական շապիկներ, խաղալիքներ և այլ ապրանքատեսակներ։ Մինչ օրս Ռոքի պատկերը տեսանելի է «WWE» հեռուստաշոուների նախահոլովակներում։ «Խաղի պլանը» ընտանեկան կատակերգությունում Ջոնսոնը մարմնավորում է ամերիկյան ֆուտբոլի աստղ Ջո Քինգմանին, իսկ «Լարիր գալարներդ» մարտական կատակերգությունում (գլխավոր դերերում՝ Սթիվ Կարել և Էն Հեթուեյ)՝ ոմն Գործակալ 23-ի։ 2008 թվականի փետրվարի 24-ին՝ Ակադեմիայի 80-րդ մրցանակաբաշխությունում, Ջոնսոնը ներկայացնում է «Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար» անվանակարգի թեկնածուներին։ Նույն տարի Ջոնսոնն առաջադրվում է «Նիքելոդեոնի» «Kids' Choice Awards»-ի «լավագույն դերասան» անվանակարգում՝ «Խաղի պլանը» ֆիլմի դերակատարման համար, սակայն պարտվում է Ջոնի Դեփին («Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» ֆիլմի դերակատարման համար)[39][40]։

 
Ջոնսոնը «Հերկուլես» ֆիլմի պրեմիերայի ժամանակ (Սիդնեյ, Ավստրալիա)

2009 թվականի մարտի 28-ին Ջոնսոնը վարում է «Kids' Choice Awards» մրցանակաբաշխությունը։ «Ուոլտ Դիսնեյ» ընկերության հետ ունեցած համագործակցության շրջանակներում Ջոնսոնը նկարահանվում է «Վեյվերլի փլեյսի կախարդները» հեռուստաշոուի «Կերպարվեստի ուսուցիչը» կոչվող էպիզոդում։ Ջոնսոնն ունենում է դերակատարումներ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» երգիծական հաղորդաշարի մի քանի էպիզոդներում, մարմնավորելով ոմն «Ռոք Օբամայի», ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հալք կոմիկսային հերոսի խառնուրդն էր[41]։ Նույն տարի Ջոնսոնը նկարահանվում է «Ուղևորություն դեպի Ուիթչ լեռը» կինոնկարում, ինչպես նաև կատարում հնչյունավորում «Մոլորակ № 51» անիմացիոն ֆիլմում։ 2010 թվականին Ջոնսոնը նկարահանվում է «Ատամի փերին» ընտանեկան ֆիլմում։ Ջոնսոնն ունենում է նաև կամեո դերակատարում «Ինչու՞ ես էլ ամուսնացա» ֆիլմում, որպես այրիացած Պատրիսիա Էգնուի (Ջանեթ Ջեքսոն) հոգեբան։ Մարկ Ուոլբերգի և Ուիլ Ֆերրելի մասնակցությամբ «Խորը պահեստային ոստիկանները» ֆիլմի սկզբնամասում Ջոնսոնը և Սեմյուել Ջեքսոնը մարմնավորում են խուզարկու կոլեգաների։ 2010 թվականին նկարահանված «Փամփուշտից արագ» ֆիլմով Ջոնսոնը վերադառնում է էքշըն կինոնկարների ժանր։

 
Ջոնսոնը Դիսնեյլենդում (փետրվարի 19, 2009)

2011 թվականին Ջոնսոնը նկարահանվում է «Ֆորսաժ 5» մարտաֆիլմում՝ մարմնավորելով անվտանգության ծառայության գործակալ Լյուկ Հոբսին, ում հրահանգված է ձերբակալել ֆիլմի հերոսներին։ Ջոնսոնն համաձայնում է նկարահանվել ֆիլմում այն բանից հետո, երբ Վին Դիզելը համացանցում կարդալով «Ֆորսաժ» ֆիլմաշարի երկրպագուների մեկնաբանությունները, նկատում է, որ նրանցից մեկը ցանկություն էր հայտնել տեսնել Դիզելին և Ջոնսոնին մեկ ֆիլմում։ Պրեմիերայից ընդամենը մեկ շաբաթ անց «Ֆորսաժ 5»-ը կինովարձույթում հավաքում է 86 միլիոն ԱՄՆ դոլար[42]։

2012 թվականին Ջոնսոնը նկարահանվում է «Ուղևորություն 2. Առեղծվածային կղզին» արկածային կինոնակարում։ 2013 թվականին նկարահանված «Ծախուն» ֆիլմը կինոքննադատների կողմից արժանանում է խառը գնահատականների, բայց դրա փոխարեն դրական է գնահատվում Ջոնսոնի դերակատարումը։ Նույն տարի նկարահանվում է «Ջի Այ Ջո. Փոխհատուցում» ֆիլմում և շարունակում մարմնավորել Լյուկ Հոբսին «Ֆորսաժ» ֆիլմի վեցերորդ մասում, որն համաշխարհային կինովարձույթում ունենում է 789 միլիոն դոլարի եկամուտ։ Նույն թվականին Ջոնսոնը նկարահանվում է «Էմփայր սթեյթ» և «Ցավ և ձեռքբերում» ֆիլմերում։ Միևնույն ժամանակ Ջոնսոնը դառնում է «TNT» հեռուստաալիքով ցուցադրվող «Հերոսը» մրցութային հաղորդաշարի հաղորդավարը և պրոդյուսերը։

2014 թվականին Ջոնսոնը նկարահանվում է «Հերկուլես» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոս Հերկուլեսին։

2013 թվականի դեկտեմբերի 16-ին «Ֆորբս» հանդեսը Ջոնսոնին անվանակոչում է որպես տարվա ամենաեկամտաբեր հոլիվուդյան դերասան, ում մասնակցությամբ ֆիլմերն այդ տարի բերել էին 1,3 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ[43]։

Անձնական կյանք

խմբագրել
 
Ջոնսոնը նախկին կնոջ՝ Դենի Գարսիայի հետ (2009)

1997 թվականի մայիսի 3-ին Ջոնսոնն ամուսնանում է ուսանողական ընկերուհի Դենի Գարսիայի հետ[44] 2001 թվականի օգոստոսի 14-ին ծնվում է ամուսինների դուստր՝ Սիմոնե Ալեքսանդրան։ 2007 թվականի հունիսի 1-ին Ջոնսոնը և Գարսիան հայտարարում են ամուսնալուծության մասին[44] և ավելացնում, որ ցանկանում են մնալ լավ ընկերներ[44]։ Ջո Լեյդենի օգնությամբ Ջոնսոնը 2000 թվականին հրատարակել է «Ռոքն ասում է...» (The Rock Says...) ինքնակենսագրական գիրքը, որը շաբաթներ շարունակ մնում է «Նյու Յորք Թայմս» ամսագրի բեստսելլերների ցուցակի առաջին հորիզոնականում։

2007 թվականին Ջոնսոնը սկսեց հանդիպել Լորեն Հաշյանի հետ՝ բոստոնյան թմբկահար Սիբ Հաշյանի դստեր հետ[45]։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 2006 թվականին, երբ Ջոնսոնը նկարահանում էր Խաղի պլանը ֆիլմը[46]։ Նրանք ամուսնացել են 2019 թվականի օգոստոսի 18-ին Հավայան կղզիներում[47][48][49]։ Նրանք ունեն երկու դուստր՝ Ժասմին (ծնված 2015 թվականի դեկտեմբերի 17-ին)[50] և Տիանա (ծնված 2018 թվականի ապրիլի 17-ին)[51]։ Ջոնսոնը և Հաշյանը ապրում են Լոս Անջելեսում, ֆերմա ունեն Վիրջինիայում և տուն Ֆլորիդայի հարավ-արևմտյան ռանչեսում[52][53][54]։

Ջոնսոնը մտերիմ հարաբերությունների մեջ է Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ[55]։ Ջոնսոնի զարմիկներ Կալուկա և Կայ Մաիվիաները զբաղվում են ամերիկյան ֆուտբոլով. Կալուկան ուսանողական առաջնությունում ներկայացրել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը, որից հետո պայմանագիր կնքել Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Կլիվլենդ Բրաունս» ակումբի հետ, իսկ Կայը ներկա պահին հանդես է գալիս Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի ամերիկյան ֆուտբոլի հավաքականում։

Քանի որ Ջոնսոնի մայր Աթա Ֆիթիսեմանու Մաիվիան սերում է սամոական առաջնորդների տոհմից, ինչպես նաև Սամոայի ժողովրդին մատուցած ծառայությունների համար, երկրի առաջնորդ Մալիեոտա Թանումաֆիլի II-ի կողմից 2014 թվականին Ջոնսոնն արժանացել է «սեյուլի» ազնվական տիտղոսին[56]։

2006 թվականին Ջոնսոնն հիմնել է «Դույեն Ջոնսոն Ռոք» հիմնադրամը, որն զբաղվում է լուրջ առողջական խնդիրներ ունեցող և անբուժեելի հիվանդ երեխաներին օգնության տրամադրելու հարցերով։ 2007 թվականի հոկտեմբերի 2-ին Ջոնսոնը նախկին կնոջ հետ 1 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերում Մայամիի համալսարանի ֆուտբոլային կառույցների վերանորգման աշխատանքների համար[57]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերակատարումներ

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1995 – 2001 Աստղային ճանապարհ։ Վոյաջեր Star Trek: Voyager Չեմպիոն (Տիտրերում՝ Ժայռ) Սերիալ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Դևիդ Լիվինգսթոն
Ուինրիխ Կոլբե
Ալեն Կրոկեր
Քեյթ Մալգրյու,
Ռոբերտ Բելտրան,
Ռոքսան Դոուսոն,
Ռոբերտ Դանկան ՄակՆիլ,
Իտեն Ֆիլիպս
1998 – 1999 Ցանց The Net Brody, (Տիտրերում՝ Դուեյն 'Ժայռ' Ջոնսոն) Սերիալ,
Թրիլեր
Փիթեր ԴեԼուիս
Սքոթ Պոլին
Ջիմ Չարլսթոն
Բրուկ Լենգտոն,
Ջոզեֆ Բոթոմս,
Էրիկ Շմանդա,
ՄակՔենզի Գրեյ,
Ջիմ Բերնս
1998 – 2006 70-ականների շոուն That '70s Show Ռոկի Ջոնսոն (Տիտրերում՝ Ժայռ) Սերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դևիդ Տրեյներ Միլա Կունիս,
Դեննի Մասթերսոն,
Լաուրա Պրեպոն,
Ուիլմեր Վալդերամա,
Դեբրա Ջո Ռափ
1999 – Գրիֆինների ընտանիքը Family Guy Դուեյն Ջոնսոն Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն
Փիթեր Շին
Փիթ Միշելս
Ջեյմս Պուրդում
Սեթ ՄակՖարլեյն,
Ալեքս Բորշտեյն,
Սեթ Գրին,
Միլա Կունիս,
Մայք Հենրի
2001 Մումիան վերադառնում է The Mummy Returns Կարիճների արքա Մաթայաս Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Սթիվեն Սոմերս Բրենդեն Ֆրեյզեր
Ռեյչել Ուայզ,
Ջոն Հաննա,
Առնոլդ Վոսլու,
Օդեդ Ֆեր
2001 Ճակատագրի բերումով Longshot Մագեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Լայոնել Ս. Մարտին Թոնի ԴեԿամիլիս,
Հանթեր Թայլո,
Ջոեյ Շուլթորպ,
Պոլ Սորվինո,
Անտոնիո Սաբատո կրտ.
2002 Կարիճների արքան The Scorpion King Մաթայաս Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Չակ Ռասել Սթիվեն Բրենդ,
Մայքլ Կլարկ Դունկան,
Քելլի Հու,
Բերնարդ Հիլ
2002 Ժայռ։ Պարզապես հասիր դրան The Rock: Just Bring It Իր դերում / Ժայռ Միք Ֆոուլի,
Վինս Մաքմահոն
2003 Ամազոնիայի գանձերը The Rundown Բեք (Տիտրերում՝ Ժայռ) Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Փիթեր Բերգ Շոն Ուիլյամ Սքոթ,
Ռոզարիո Դոուսոն,
Քրիստոֆեր Ուոկեն,
Յուեն Բրեմներ
2004 Մեծ քայլերով Walking Tall Քրիս Վոն (Տիտրերում՝ Ժայռ) Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Կենսագրական
Քևին Բրեյ Մայքլ Բոուեն,
Ջոնի Նոքսվիլ,
Նիլ ՄակԴոնաֆ,
Էշլի Սքոթ
2005 Եղիր զիլ Be Cool Էլիոթ Վիլհելմ (Տիտրերում՝ Ժայռ) Կատակերգություն,
Քրեական
Ֆ. Գերի Գրեյ Ջոն Տրավոլտա,
Ումա Տուրման,
Վինս Վոն,
Սեդրիկ «Զվարճացնող»
2005 Դում Doom Աշեր «Սերժ» Մահոնին (Տիտրերում՝ Ժայռ) Սարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Անջեյ Բարտկովյակ Կարլ Ուրբան,
Դոբի Օպարեյ,
Ռոզամունդ Փայկ,
Ռազաակ Ադոտի,
Ռիչարդ Բրեյկ
2006 Հարավի հեքիաթները Southland Tales Բռնցքամարտիկ Սանտարոս / Ջերիկո Քեյն Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Ռիչարդ Կելի Սարա Միշել Գելար,
Ջանին Գարոֆալո,
Քրիստոֆեր Լամբեր,
Ջասթին Թիմբերլեյք
2006 Երկրորդ հնարավորություն Gridiron Gang Շոն Պորտեր Դրամա,
Քրեական,
Սպորտային
Ֆիլ Ջոանու Իքսզիբիտ,
Լ. Սքոթ Կոլդուել,
Լեոն Ռիփի,
Քևին Դան
2006 – 2011 Հաննա Մոնտանա Hannah Montana Դուեյն Ջոնսոն Կատակերգություն,
Ընտանեկան,
Երաժշտական
Ռոջեր Քրիստիանսեն
Ռիչարդ Կորել
Շեննոն Ֆլինն,
Մայլի Սայրուս,
Էմիլի Օսմենթ,
Ջեյսոն Էրլզ,
Բիլի Ռեյ Սայրուս,
Միտչել Մուսո
2007 Խաղի պլանը The Game Plan Ջո Քինգման (Տիտրերում՝ Դուեյն 'Ժայռ' Ջոնսոն) Կատակերգություն,
Ընտանեկան,
Սպորտային
Էնդի Ֆիկմեն Մեդիսոն Պեթիս,
Քիրա Սեջվիկ,
Ռոզելին Սանչեզ,
Մորիս Չեսթնատ
2007 – 2008 Կորին տանը Cory in the House Դուեյն Ջոնսոն Սերիալ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ռիչարդ Կորել
Էրիկ Դին Սիտոն
Ռոնդել Շերիդան,
Կայլ Մեսի,
Ջեյսոն Դոլի,
Մայրա Ուոլշ,
Մեդիսոն Պեթիս,
Ջոն Դ’Ակինո
2008 Լարիր գալարներդ Get Smart Գործակալ 23 Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Փիթեր Սիգալ Սթիվ Կարել,
Էն Հեթեուեյ,
Ալան Արկին,
Թերենս Ստեմպ
2009 Վհուկի լեռը Race to Witch Mountain Ջեք Բրունո Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Էնդի Ֆիկմեն Աննասոֆիա Ռոբ,
Ալեքսանդր Լյուդվիգ,
Կարլա Գուջինո,
Քիարան Հինդս
2009 – Խորանարդի մեջ Cubed Դուեյն Ջոնսոն Սերիալ,
Կատակերգություն,
Սպորտային
Բերնի Կիմ,
Միշել Նյունս,
Քրիս Պիցցի,
Նիքի Բենց,
Տանայա Նիկոլ
2009 Մոլորակ 51 Planet 51 կապիտան Չառլզ Տ. Բեյքեր (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Հորխե Բլանկո
Հավեր Աբադ
Մարկոս Մարտինեզ
Ջեսիկա Բիլ,
Ջոն քլիզ,
Գարի Օլդման,
Ջասթին Լոնգ
2010 Ատամի փերին Tooth Fairy Դերեկ Թոմսոն/Ատամի փերի (Տիտրերում՝ Դուեյն 'Ժայռ' Ջոնսոն) Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Մայքլ Լեմբեկ Էշլի Ջադ,
Սթիվեն Մերչանտ,
Ռայան Շեկլեր,
Սետ ՄակՖարլեյն
2010 Ինչու՞ ես էլ ամուսնացա Why Did I Get Married Too? Դենիել Ֆրենկլին Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Տայլեր Պերի Տայլեր Պերի,
Ջանետ Ջեքսոն,
Ջիլ Սքոթ,
Շերոն Լիլ,
Մելիկ Յոբա
2010 Խորը պահեստային ոստիկանները The Other Guys Խուզարկու Քրիստոֆեր Բենսոն Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Ադամ ՄակԿեյ Ուիլ Ֆերել,
Մարկ Ուոլբերգ,
Եվա Մենդես,
Մայքլ Կիտոն,
Ռոբ Ռիգլ
2010 Կրկին դու You Again Օդային մարշալ (Տիտրերում նշված չէ) Կատակերգություն,
Մելոդրամա
Էնդի Ֆիքմեն Ջեմի Լի Կերտիս,
Սիգուրնի Ուիվեր,
Օդեթ Էննեբեյլ (Յուստման),
Վիկտոր Գարբեր,
Բեթի Ուայթ,
Քրիստեն Բել
2010 Փամփուշտից արագ Faster Վարորդ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջորջ Տիլման կրտ. Բիլի Բոբ Տորնտոն,
Օլիվեր Ջեքսոն-Կոեն,
Կարլա Գուջինո,
Մեգգի Գրեյս
2010 – Տրանսֆորմերները։ Փրայմ Transformers: Prime Կլիֆջամփեր (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Դևիդ Հարտման
Տոդ Վատերման
Շանթ Նիկողոսյան
Փիթեր Կալեն,
Սումալի Մոնտանո,
Ջեֆրի Կոմբս,
Քևին Մայքլ Ռիչարդսոն,
Ֆրենկ Ուելկեր
2011 – Բախման ժամանակն է Clash Time Ժայռ Սերիալ,
Սպորտային
Ջոել Կարվալո
Սիլվայն Բարեա
Քերոլայն Դե Մորաես,
Շեյմաս Օ’Շենեսի,
Նատալի Նեյդհարտ,
Ջեյսոն Ռեսո,
Ստյու Բենեթ
2011 Ֆորսաժ 5 Fast Five Լյուկ Հոբս Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Ջորդանա Բրյուսթեր,
Թայրիզ Գիբսոն
2012 Ուղևորություն 2։ Խորհրդավոր կղզին Journey 2: The Mysterious Island Հենք Փարսոնս Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրեդ Պեյթոն Ջոշ Հատչերսոն,
Վանեսա Էն Հաջենս,
Մայքլ Քեյն,
Լուիս Գուզման
2013 Ծախուն Snitch Ջոն Մեթյուզ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Ռիկ Ռոման Վո Ջոն Բերնտալ,
Նադին Վելասկես,
Սյուզեն Սարանդոն,
Խերոլդ Պերինո
2013 Ջի Այ Ջո։ Փոխհատուցում G.I. Joe: Retaliation Ռոդբլոք Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ջոն Մ. Չու Չեննինգ Տատում,
Բրյուս Ուիլիս,
Ռեյ Սթիվենսոն,
Էդրիանն Պալիկի
2013 Ցավ և Ձեռքբերում Pain & Gain Պոլ Դովլ Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Մայքլ Բեյ Մարկ Ուոլբերգ,
Ռեբել Ուիլսոն,
Էնթոնի Մակի,
Էդ Հարիս
2013 Ֆորսաժ 6 The Fast and the Furious 6 Լյուկ Հոբս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոկեր,
Միշել Ռոդրիգես,
Լյուկ Էվանս
2013 Էմփայր սթեյթ Empire State Խուզարկու Ջեյմս Ռենսոմ Դրամա Դիտո Մոնտիել Լիամ Հեմսվորթ,
Նիքի Ռիդ,
Էմմա Ռոբերթս,
Մայքլ Անգարանո
2014 Հերակլես Hercules Հերկուլես Արկածային
2015 Սան Անդրեաս San Andreas Թոմ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Բրեդ Պեյթոն Կառլա Գուջինո,
Ալեքսանդրա Դադարիո,
Յոհան Գրիֆիթ,
Արչի Պանջաբի,
Պոլ Ջամատի
2015 Ֆորսաժ 7 Furious Seven Լյուկ Հոբս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջասթին Լին Վին Դիզել,
Պոլ Ուոքեր,
Միշել Ռոդրիգես,
Ջեյսոն Սթեթհեմ,
Կուրտ Ռասել
Ջոննի Կվեստ Jonny Quest Ռեյս Բաննոն Արկածային Էնդի Ֆիկմեն Զակ Էֆրոն
Ճանապարհորդոթյուն 3։ Երկրից դեպի Լուսին Journey 3: From the Earth to the Moon Հենկ (ասեկոսեներ) Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Բրեդ Պեյթոն Ջոշ Հաթչերսոն
Սյուդադ Ciudad Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Էնտոնի Ռուսո
Ջո Ռուսո

Հեռուստատեսություն

խմբագրել
 
Ջոնսոնը «Ջի Այ Ջո. Փոխհատուցում» ֆիլմի սիդնեյյան պրեմիերայի ժամանակ
Տարի Անվանում Դեր Նշումներ
1999 70-ականների Շոու Ռոքի Ջոնսոն Էպիզոդ՝ «Ռեստլինգ շոու»
1999 Ցանցը Բրոդի Էպիզոդ՝ «վերջին մարդը կանգնած»
2000 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Ինքը 3 էպիզոդների հաղորդավար
2000 Աստղային չվերթ. ճանապարհորդը Չեմպիոն Էպիզոդ՝«Ցունկացե»
2007 Ահա և Քորին Ինքը Էպիզոդ՝«Երբեք չհանդիպել Դուեյնին»
2007 Հաննա Մոնտանա Ինքը Էպիզոդ՝«Չդադարել մինչև հեռախոսը վերցնի»
2009 Ուեյվերլի փլեյսի կախարդները Ինքը Էպիզոդ՝ «Կերպարվեստի ուսուցիչը»
2010 Տրանսֆորմերներ. Փրայմ Քլիֆջամփեր Հնչյունավորում
Էպիզոդ՝ «Խավարի վերելք, մաս 1»
2010 Գրիֆինների ընտանիքը Ինքը Էպիզոդ՝ «Մեծ մարդը Հիպոկամպուսում»
2013 Հերոս Ինքը Հաղորդավար, պրոդյուսեր
2014 Զարթուցիչ Ինքը Հաղորդավար, պրոդյուսեր
2014 Բոլերս Սպենսեր Սթրեզմոր Պրոդյուսեր

Պրոդյուսեր

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2009 Մրցաշավորդի երազանքը Racing Dreams
2012 Ուղևորություն 2։ Առեղծվածային կղզին Journey 2: The Mysterious Island
2013 Ծախողը Snitch

Սկավառակագրություն

խմբագրել
 
Ջոնսոնը «Ռեսլմանիա 28»-ի ժամանակ
 
Ռոքի և Սինայի մենամարտը «Ռեսլմանիա 28»-ի գլխավոր իրադարձության շրջանակներում
 
Ռոքը վեր է պարզում WWE չեմպիոնական տիտղոսը
Տարի Կատարում Ալբոմ
2000 It Doesn't Matter The Ecleftic: 2 Sides II a Book
2001 Pie 'WWF The Music, Vol. 5
2005 You Ain't Woman Enough Սաունդթրեք, «Եղիր զիլ»
2010 Wind Beneath My Wings Սաունդթրեք, «Ատամի փերին»
2012 What a Wonderful World Սաունդթրեք, «Ուղևորություն 2. առեղծվածային կղզին»

Պրոֆեսիոնալ ըմբշամարտում

խմբագրել
 
Ռոքը 2012 թվականին
 
Ռոքի ռինգային մուտքը «Ռեսլմանիա 29»-ի ժամանակ
  • Ավարտող հնարքներ
  • Ժողովրդական արմունկ (1997–այժմ)
  • Ռոք բոթոմ (1997–այժմ)
  • Վազող ուսկոտրուկ (1996)
  • Այցեքարտային հնարքներ
  • Լողացող ԴԴՏ
  • Հոսքային ԴԴՏ
  • Ցատկային քլոթզլայն
  • Վազող վիզկոտրուկ
  • Վազող օղաթոկ
  • Սամոական դրոպ
  • Շարփշութեր
  • Սուպլեքս
  • Մեջքոտրուկ
  • Մենեջերներ
    • Դեբրա
    • Պարոն Մաքմահոն
    • Շեյն Մաքմահոն
  • Մականուններ
  • «Ժողովրդական չեմպիոն»
  • «Բրահմա ցուլ»
  • «Կորպորտիվ չեմպիոն»
  • «Մեծագույն»
  • «Ամենաէլեկտրականացնող մարդը սպորտային ժամանցում»
  • «Ամենաէլեկտրականացնող մարդը ողջ ժամանցում»
  • «Ռոքի»
  • Թեմատիկ երաժշտություն
    • World Wrestling Federation/Entertainment
      • «Destiny» - Ջիմ Ջոնսթոն (1996–1997)
      • «Power» - Ջիմ Ջոնսթոն (1997–1998)
      • «Do You Smell It?» - Ջիմ Ջոնսթոն (1998–1999)
      • «Know Your Role» - Ջիմ Ջոնսթոն (1999–2001, 2004, 2007, 2008, 2009)
      • «If You Smell» - Ջիմ Ջոնսթոն (2001–2003)
      • «Is Cookin» - Ջիմ Ջոնսթոն (2003–2004)
      • «Electrifying» - Ջիմ Ջոնսթոն (2011-այժմ)

Տիտղոսներ և այլ նաճումներ

խմբագրել
  • «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ»
    • PWI վարկածով տարվա մենամարտ (1999)՝ ընդդեմ Մենքայնդի
    • PWI վարկածով տարվա մենամարտ (2002)՝ ընդդեմ Հալք Հոգանի, «Ռեսլմանիա X8»
    • PWI վարկածով տարվա ամենահայտնի ըմբշամարտիկ (1999, 2000)
    • PWI վարկածով տարվա պրոֆեսիոնալ ըմբիշ (2000)
    • PWI վարկածով 2000 թվականի 500 լավագույն ըմբշամարտիկների ցուցակում 2-րդ հորիզոնական
    • PWI rվարկածով 2003 թվականի 500 լավագույն ըմբշամարտիկների ցուցակում 76-րդ հորիզոնական
  • «Միացյալ Նահանգների ռետլինգ ասոցիացիա»
    • USWA աշխարհի թիմային չեմպիոն (2 անգամ, Բարտ Սոյերի հետ)
  • «World Wrestling Federation/World Wrestling Entertainment/WWE»
    • WCW չեմպիոն (2 անգամ)
    • WWF/E չեմպիոն (8 անգամ)
    • WWF/E միջմայրցամաքային չեմպիոն (2 անգամ)
    • WWF թիմային չեմպիոն (5 անգամ)՝ Մենքայնդի (3), Անդերթեյքերի (1) և Քրիս Ջերիքոյի (1) հետ
    • «Թագավորական կռվի» հաղթող (2000)[3]
    • Սլեմմի մրցանակ «նոր սենսացիա» անվանակարգում (1997)
    • Սլեմմի մրցանակ՝ «տարվա իրադարձությունների ընթացքը փոխող» անվանակարգում (2011)՝ Ջոն Սինայի հետ
    • Սլեմմի մրցանակ՝ «տարվա վերադարձ» անվանակարգում (2011)
    • Սլեմմի մրցանակ՝ «տարվա ԼՕԼ պահ» անվանակարգում (2012)
    • Սլեմմի մրցանակ՝ «տարվա ԼՕԼ պահ» անվանակարգում (2013)
    • Սլեմմի մրցանակ՝ «տարվա մենամարտ» անվանակարգում (2013)՝ ընդդեմ Ջոն Սինայի, «Ռեսլմանիա 29»
    • Վեցերորդ Եռակի թագի հաղթող
  • «Ռեստլինգ օբզեռվեր» տեղեկագիր
    • Լավագույն շահութաբեր (2000, 2011, 2012)
    • Լավագույն կերպար (1999)
    • Լավագույն Հարցազրույցի պատասխանող (1999, 2000)
    • Ամենախարիզմատիկ (1999, 2000, 2001, 2002, 2011, 2012)
    • Ամենակատարելագործված (1998)
    • «Ռեստլինգ օբզեռվեր» տեղեկագրի փառքի սրահ (2007)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://hollowverse.com/dwayne-johnson/
  2. Internet Movie Database — 1990.
  3. GeneaStar
  4. MAK (польск.)
  5. «Դուեյն «Ռոք» Ջոնսոնի կենսագրությունը». «Նշանակալի կենսագրություններ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  6. «Դուեյն Ջոնսոնի կենսագրությունը (1972–)». «Ֆիլմ ռեֆերենս». Վերցված է 2008 թ․ Ապրիլի 13-ին.
  7. Բեյնս, Թիմ. «Հավատարիմ մնալով խաղի պլանին». «Կալգարի սան». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ Սեպտեմբերի 27-ին.
  8. Յանգ, Գրեհեմ (2010 թ․ ապրիլի 10). «Ռոքը կառավարու է Հոլիվուդը». «Բիրմինգհեմ փոստ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ Նոյեմբերի 10-ին.
  9. Բրեքեր, Էլինոր Ջ. (2008 թ․ հոկտեմբերի 25). ««Ռոքի» տատը որպես պրոմոտեր». «Մայամի Հերալդ». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  10. Քրոու, Ջոնաթան (2008 թ․ մարտի 12). «Տարիների ընթացքում՝ Դուեյն «Ոչ միայն Ռոք» Ջոնսոն». «Յահու Մուվիս». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ Մարտի 13-ին.
  11. Մորգան, Կայա. «Մայամիի համալսարանի հանրահայտ շրջանավարտները». «NCAA թիքեթս նաու». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2006 թ․ Դեկտեմբերի 29-ին.
  12. ««Մայամիի համալսարանի ամսագիր», աշուն, 2011».
  13. ««In Your House 23: Fully Loaded 1998»-ի արդյուքներ». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ Մարտի 19-ին.
  14. ««In Your House 24: Breakdown 1998»-ի արդյունքներ». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ Մարտի 19-ին.
  15. ««In Your House 25: Judgment Day 1998»-ի արդյուքներ». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ Մարտի 19-ին.
  16. Քրիստոֆեր Ռոբին Զիմերման. ««Raw»-ի արդյունքները և վարկանիշը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ Հունվարի 13-ին.
  17. «Ռոքը (№ 24) Թագավորական մենամարտը». «World Wrestling Entertainment». Վերցված է 2008 թ․ Մարտի 20-ին.
  18. ««Ռեսլմանիա 2000», արդյունքներ». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ Մարտի 20-ին.
  19. «Ռոքի WWF աշխարհի ծանրքաշային տիտղոսի մենամարտերի պատմություն».
  20. «Քուրտ Էնգլն ընդդեմ Ռոքի, WWF չեմպիոնական տիտղոսի համար մղվող մենամարտ». «World Wrestling Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ Մարտի 21-ին.
  21. «Ռոքի վեցերորդ WWF տիտղոսը». «World Wrestling Entertainment». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ Մարտի 21-ին.
  22. ««Հզորության ուղու» էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2008 թ․ Ապրիլի 13-ին.
  23. «Ջոն Սինայի անփառունակ մականունները».
  24. Փլամեր, Դեյլ (2011 թ․ մարտի 28). ««RAW». Վերջին ջանքերը «Ռեսլմանիային» ընդառաջ». «Սլեմ սպորտս». «Կանադիան օնլայն էքսպլորեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  25. Բիշոպ, Մեթ (2011 թ․ ապրիլի 3). «Ռոքի պատճառով Սինան չի կարողանում վաստակել չեմպիոնական տիտղոսը». «Սլեմ սպորտս». «Կանադիան օնլայն էքսպլորեր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2011 թ․ Ապրիլի 4-ին.
  26. Կալդուել, Ջեյմս (2011 թ․ ապրիլի 4). ««WWE Raw»-ի ադրյունքներն ըստ Կալդուելի, 4/4». «Պրո ռեստլինգ թորչ». Վերցված է 2011 թ․ Ապրիլի 8-ին.
  27. Փլամեր, Դեյլ (2011 թ․ մայիսի 2). ««RAW». Ծնունդդ շնորհավոր, Ռո՛ք». «Սլեմ սպորտս». «Կանադիան օնլայն էքսպլորեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ Մայիսի 3-ին.
  28. «Ռոքը «Survivor Series»-ի շրջանակներում կմասնակցի թիմային մարտի». «WWE». 2011 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2011 թ․ Դեկտեմբերի 29-ին.
  29. Caldwell, James. ««WWE Raw»-ի ադրյունքներն ըստ Կալդուելի, 4/4». «Պրո ռեստլինգ թորչ». Վերցված է 2012 թ․ Ապրիլի 14-ին.
  30. Կալդուել, Ջեյմս. ««WWE RAW»-ի արդյունքներն ըստ Կալդուելի, 7/23». «Պրո ռեստլինգ թորչ». Վերցված է 2012 թ․ Հուլիսի 29-ին.
  31. ««WWE RAW»-ի արդյունքներն ըստ Փարքսի, 1/14».
  32. ««Ռեսլմանիա 29»-ի արդյուքներն ըստ Կալդուելի».
  33. «WWE նորություններ. Նոր տեղեկություններ Ռոքի ռեսլմանյան վնասվածքների վերաբերյալ». «Պրո ռեստլին թորչ». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 3-ին.
  34. Բուրդիկ, Մայքլ (2014 թ․ ապրիլի 6). «Հալք Հոգանը, Սթոուն Քոլդ Սթիվ Օսթինը և Ռոքը բացում են «Ռեսլմանիա 30»-ը». «WWE.com». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  35. Նազարեթ, Էրոլ (2000 թ․ հունիսի 7). «Վայքլեֆն ու Ռոքը նկարահանվելու են «It Doesn't Matter» երգի տեսահոլովակում». «MTV». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ Ապրիլի 22-ին.
  36. «Ռոք օն». «Ռեստլինգ ամփոփագիր». Հոկտեմբեր, 2000. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ Հուլիսի 17-ին.
  37. «Յոթ գերաստղերի պայծառ փայլատակումը». «Ռեստլինգ ամփոփագիր». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ Սեպտեմբերի 25-ին.
  38. «Հոլիվուդի Թոփ 25 եկամուտ բերողները». «Ազատ գրադարան». Վերցված է 2008 թ․ Ապրիլի 22-ին.
  39. «2008 թ. հանդիսավարների և թեկնածուների ցուցակ». «Նիքելոդեոն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2008 թ․ Ապրիլի 22-ին.
  40. «2008 թ. KCA հաղթողների ցուցակ». «Նիքելոդեոն». 2008 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ Մայիսի 28-ին.
  41. Գրեհեմ, Նիքոլաս (2009 թ․ մարտի 8). «Ռոք Օբամա. Մի՛ զայրացրեք Օբամային (ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ)». «Հաֆինգթոն պոստ». Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.
  42. Անդրեեվա, Նելլի. ««Ֆորսաժ 5», որոնման արդյունքներ». «Deadline.com». Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  43. Պոմերանց, Դորոթի. «Դուեյն Ջոնսոնը 2013-ի ամենաեկամտաբեր դերասանն է». «Ֆորբս». Վերցված է 2013 թ․ Դեկտեմբերի 17-ին.
  44. 44,0 44,1 44,2 Ջուլի Ջորդան (2007 թ․ հունիսի 1). «Դուեյն «Ռոք» Ջոնսոնը և Դենի Գարսիան ամուսնալուծվում են». People. Վերցված է 2007 թ․ հունիսի 4-ին.
  45. Hurtado, Alexandra. «Meet the Woman Who Got a Rock from Dwayne Johnson, Lauren Hashian». Parade: Entertainment, Recipes, Health, Life, Holidays (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  46. Brow, Jason (2015 թ․ սեպտեմբերի 17). «Lauren Hashian: 5 Things To Know About The Rock's Pregnant Girlfriend». Hollywood Life. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  47. : «@therock on Instagram: "We do. August 18th, 2019. Hawaii. Pōmaikaʻi (blessed) @laurenhashianofficial❤️ @hhgarcia41📸"». Instagram. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
  48. Jones, Rich (2019 թ․ օգոստոսի 19). «Dwayne "The Rock" Johnson announces marriage to Lauren Hashian». Mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  49. «Dwayne The Rock Johnson Marries Longtime Partner Laura Hashian in Secret Hawaiian Wedding, See Pics». News18. 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  50. Zauzmer, Emily (2018 թ․ դեկտեմբերի 17). «Dwayne 'The Rock' Johnson's Daughter Jasmine Turns 3 — See Her Parents' Birthday Tributes». People. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  51. «Dwayne Johnson's Daughter Tiana Turns 2! 'Sweetest Baby Girl in the Whole World,' Lauren Hashian Says». People.
  52. «One good thing Virginia has going for it this week? The Rock». The Washington Post (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.
  53. Wolton, Rebbekka (2018 թ․ հոկտեմբերի 10). «Taking a look inside The Rock's luxurious $5 million mansion». Sports Retriever (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  54. «The Rock Moves into Southwest Ranches, Orders Big Addition». Curbed Miami. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
  55. Հարթլոբ, Պիտեր (2006 թ․ սեպտեմբերի 14). «Այլևս ոչ մի Ռոք». «Սան Ֆրանսիսկո քրոնիքլ». Վերցված է 2007 թ․ Հոկտեմբերի 23-ին.
  56. «Ռոքի արքայական վերադարձն հայրենիք». «Փըսիֆիք մեգըզին». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ Մայիսի 13-ին.
  57. Շվարց, Նիք. «Մայամիի համալսարանի ֆուտբոլային հանդերձասենյակը կրելու է Ռոքի անունը». Վերցված է 2014 թ․ Սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուեյն Ջոնսոն» հոդվածին։