Վազք, տեղաշարժման եղանակ, երբ իրանը «մեկ հպվում է գետնին՝ մի ոտքով, մեկ գտնվում է օդում» (քայլքի ժամանակ մարմինը մշտական հենման կետ ունի գետնի հետ մեկ կամ զույգ ոտքով)։ Վազքը ֆիզդաստիարակության առավել տարածված և արդյունավետ համարվող միջոց է։ Թեթև աթլետիկայի հիմնական մարզաձևն է, համարվում է գրեթե բոլոր մարզաձևերի բաղկացուցիչը։

Վազք
Տեսակցամաքային շարժ, սպորտ, Ֆիզիկական վարժություն և հենաշարժական հմտություն
Տարբերվում էrunning discipline of track?, jogging?, Running?, Laufen?, Renning? և Corsa?
 Running Վիքիպահեստում
Վազք

Վազքի մրցումներ անցկացվել են Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Ասորեստանում։ Երկար ժամանակ եղել է օլիմպիական և մյուս խաղերի միակ մարզաձևը։ Միջնադարում պարտադիր կերպով մտել է ասպետների և հոգևորականների ֆիզդաստիարակության ծրագրերի մեջ։ Պաշտոնական առաջին մրցույթները տեղի են ունեցել Անգլիայում։ Տարբերակվում են հարթ (վազքուղիներ և այլ հարթ տեղանք) և խոչընդոտներով (արհեստական, բնական արգելքների հաղթահարում, կրոս) վազք։

Դասական ձևերն են․ տղամարդկանց համար՝ կարճ տարածություն (սպրինտ, )ար, միջին տարածություն (մ), երկար տարածություն (ստայերային․ 3000, 5000, 10000 մ), մարաթոնյան վազքը (42 կմ 195 մ), խոչընդոտների հաղթահարումով (110, 400 մ), ստիպլ-չեյս (3000 մ), փոխանցումային, կանանց համար՝ 100, 200, 400, 800, 1500 մ, խոչընդոտների հաղթահարումով (100 և 400 մ) և փոխանցումային։ Նշված ձևերը ընդգրկված են խոշոր մրցույթների և օլիմպիական խաղերի ծրագրում։

Հին Հայաստանում վազք եղել է ժողովրդական տոնախմբությունների բաղկացուցիչ մասը, մեծ տեղ է հատկացվել հատկապես Նավասարդյան խաղերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 227