Բացել գլխավոր ցանկը

Քրիստոֆեր Քիթ Իրվին (անգլ.՝ Christopher Keith Irvine, ծնվ.` նոյեմբերի 9, 1970 թ.), առավել հայտնի Քրիս Ջերիքո ռինգային և բեմական անվամբ, կանադացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), երաժիշտ, դերասան, գրող, ռադիոհաղորդավար և գործարար։ Առավելապես հայտնի է «WWE» ընկերությունում հանդես գալու տարիներից։ Հանդիսանում է նաև «Fozzy» կոչվող մեթալ ռոք խմբի գլխավոր վոկալիստը։ Հանդես է եկել նաև «WCW», «ECW» և այլ պրոմոշեններում։

Քրիս Ջերիքո
Chris Jericho
Ջերիքոն «Fozzy»-ի մենահամերիգի ժամանակ (2015)
Ռինգային անուն(ներ)Քրիս Ջերիքո
Կորասոն դե Լեոն
Լեոն դե Օրո
Լիոն Դո
Առյուծի սիրտ
Սուպեր Լիգր
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ103 կգ
Հայտարարվող հասակ1,83 մ
Ծննդյան թվականնոյեմբերի 9, 1970 (48 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մանյասեթ, Նյու Յորք, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
ՄարզիչԷդ Լենգլի
Կաթսուջի Ադաչի
Քիթ Հարթ
Սթյու Հարթ
ԴեբյուտՀոկտեմբերի 2, 1990 թ.
ԱմուսինՋեսիկա Լոքհարթ (2000-այժմ)
ԵրեխաներԷշ Էդվարդ Իրվին (ծ. 2003)
Շեյեն Լի Իրվին (ծ. 2006)
Սիերա Լորետա Իրվին (ծ. 2006)
Կայքchrisjericho.com

«WWF/E», «WCW» և «ECW» կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներին ընդհանուր առմամբ նվաճել է 31 չեմպիոնական տիտղոս, որոնցից 6-ը՝ ծանրքաշային։ Եղել է պրոֆեսիոնալ ըմբշամարտի պատմության առաջին անվիճարկելի WWF չեմպիոնը՝ 2001 թվականին միավորելով WWE և WCW վարկածներով աշխարհի ծանրքաշային տիտղոսները։

1999 թվականին հիմնադրել է «Fozzy» ռոք խումբը։ Մասնակցել է «Երբ պարում են աստղերը» (անգլDancing with the Stars) պարային հեռուստաշոուին։

Ջերիքոյի հայրը նախկին հոկեյիստ Թեդ Իրվինն է, ով ժամանակին հանդես է եկել Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Բոստոն Բրուինս», «Նյու Յորք Ռենջերս», «Լոս Անջելես Քինգս» և «Սենթ Լուիս Բլյուզ» ակումբներում։

Արտաքին հղումներԽմբագրել