Կոլբի Լոպեզ[1] (անգլ.՝ Colby Lopez, մայիսի 28, 1986(1986-05-28), Դավենփորթ, Այովա, ԱՄՆ), առավել հայտնի Սեթ Ռոլինս (Seth Rollins) ռինգային անվամբ, հայկական արմատներով[2][3] ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։

Սեթ Ռոլինս
Seth Rollins
Ռոլինսը որպես գործող 2019 թվականին
Իրական անունԿոլբի Լոպեզ
Colby Lopez[1]
Ռինգային անուն(ներ)Գիքս[1]
Սեթ Ռոլինս
Թաժ ավերիչ[1]
Թայլեր Բլեք[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ98 կգ
Հայտարարվող հասակ1,85 մ
Ծննդյան թվականմայիսի 28, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դևենպորտ, Այովա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դևենպորտ, Այովա, ԱՄՆ
ՄարզիչԴենի Դենիելս[1]
Դեբյուտ2003

«WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին Ռոլինսը 2 անգամ նվաճել է WWE (աշխարհի ծանրքաշային), 2 անգամ՝ WWE ունիվերսալ, 2 անգամ՝ WWE միջմայրցամաքային և 6 անգամ՝ WWE (Raw) թիմային և 1-ական անգամներ՝ WWE Միացյալ Նահանգների և NXT չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև հաղթանակ տարել 2014 թվականի «Փողը բանկում» և 2019 թվականի «Թագավորական մարտ» մրցույթներում։

Նախնական ճանաչման արժանացել է «Ring of Honor» (ROH) կազմակերպությունում՝ Թայլեր Բլեք ռինգային անվամբ, որտեղ հանդես գալու տարիներին մեկ անգամ ճանաչվել է ROH աշխարհի չեմպիոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Սեթ Ռոլինս». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Armenian Wrestler Named As New WWE Champion». «Asbarez». 2015 թ․ ապրիլի 10.
  3. http://believe-in-rollins.com/?p=444

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ Ռոլինս» հոդվածին։