Սիթքոմ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սիթքոմ (անգլ.՝ sitcom, բացվում է որպես՝ situation comedy - կատակերգություն ըստ իրավիճակի), հումորային ժանր հեռուստատեսությունում և ռադիոյում, որում գործողությունները տեղի են ունենում սահմանափակ քանակով վայրերում (օրինակ՝ բնակարան, աշխատավայր, դպրոց և այլն)։
Նախնական փուլում սիթքոմներն օգտագործվել են 1920-ական թվականներին ամերիկյան ռադիոծրագրերում, սակայն արդեն 1970-ականներից ձևաչափը մեծ մասամբ օգտագործվում է հեռուստատեսային սերիալներում, որոնք որպես կանոն տևում են 20-30 րոպե՝ ներառյալ գովազդը։
Սիթքոմները կարող նկարահանվել կենդանի հանդիսատեսի ներկայությամբ՝ հումորային պահերին ընդգծելով մարդկային ծիծաղը։ Ծիծաղը կարող է նաև լինել առանց իրական հանդիսատեսի՝ կցված։
Բնույթը
խմբագրելՍիթքոմը, ինչպես ցանկացած հեռուստասերիալ, ունի սցենար, գլխավոր և երկրորդական կերպարներ և նրանց շուրջ զարգացող հումորային, ինչպես նաև դրամատիկ իրավիճակներ։ Առավել հաճախ հանդիպում են սիթքոմներ ընտանիքի, աշխատավայրի կամ մի խումբ ընկերների մասին։
Հեռուստատեսային սիթքոմներում կերպարները երբեմն ունենում են իրենց այցեքարտային խոսքերը և կատակները։ Յուրաքանչյուր սերիայում տեղի ունեցող իրադարձությունը հիմնականում վերադառնում է ստատուս քվոյի, մասնավորապես՝ սերիայի սկզբում որոշ կերպարներ կարող են տարաձայնություններ ունենալ միմյանց հետ, սակայն հաշտվել սերիայի վերջում։ Սերիաների զարգացումը տեղի է ունենում նախորդ սերիաների հետ աննշան կապ ունենալու հետ համատեղ։
Սիթքոմներն ունեն նաև որոշակի առանձնահատկություններ՝ կապված դրանք արտադրող երկրներից։