Որովայն (բնիկ հնդեվրոպական՝ *krop- (*krep «մարմին, կերպարանք») արմատից) մարմնի մաս, իրենից ներկայացնում է փորի հատվածը և փորի պատերը[1]։ Փորի հատվածը իր մեջ պարունակում է հիմնական ներքին օրգանները՝ ստամոքսը, աղիքները, երիկամները, լյարդը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, լեղապարկը։

Որովայնի շրջան

Որովայնի հատված խմբագրել

Որովայնը կենտրոնական հատվածում ունի փորվածք՝ պորտը, որն առաջանում է պորտալարը կտրելուց հետո։

Որովայնը երկու հորիզոնական շերտով բաժանվում է երեք հատվածի՝ էպիգաստրալ, մեզագաստրիայի և հիպոգաստրիայի, որոնք էլ իրենց հերթին երկու ուղղահայաց շերտով բաժանվում են ինը հատվածների՝ Էպիգաստրիա, սեփական էպիգաստրիա, աջ և ձախ կողատակի հատվածներ, Մեզագաստրիա հարպորտային, աջ և ձախ կողային հատվածներ, հիպոգաստրիայի շրջան։

Որովայնը շոշոափելիս պետք է ուշադրություն դարձնել այս հատվածներին։

Որովայնային ճնշամկաններ խմբագրել

Որովայն ունի սեփական մկաններ, որոնք ջլերի հետ կազմում են որովայնի պատերը։ Որովայնի պատերի մկանների համակցությունը, որը մասնակցում է ներորովայնային ճնշման կարգավորմանը, արտաթորման, հազի և այլ գործառույթներին անվանում են որովայնային ճնշամկաններ (lang-la|prelum abdominale):

Որովայնը բժշկության մեջ խմբագրել

Որովայնի առաջնային պատի թերությունները, որոնք պայմանավորված են նրա նորմալ անատոմիական կառուցվածքի բաժանմամբ և նրանց միջև տարածության առաջացմամբ, անվանում են որովայնի արտաքին ճողվածքներ։ Այսպիսի ճողվածքների դեպքում տեղի է ունենում օրգանների կամ նրանց մի մասի դուրս թափանցումը ճողվածքային դարպաս կոչվող անցքով դեպի մաշկի տակ, կամ ճողվածքային պարկ։ Առանձնացնում են նաև որովայնի ներքին ճողվածքներ, որի դեպքում ներքին օրգաններն ունենում են պաթալոգիկ դասավորումներ։

Որովայնի սուր, անտանելի ցավերը, որն այլ կերպ անվանում են «սուր որովայն», պահանջում է վիրաբույժի հրատապ խորհրդակցություն՝ ախտորոշման նպատակով՝ բացառելու համար կենսականորեն վտանգավոր այնպիսի վիճակների բացառումն, ինչպիսիք են որովայնի օրգաններից մեկի ծակվելը, որովայնաթաղանթի բորբոքումը, ճողվածքի սեղմվելը և այլն։

Աբդոմինալ վիրաբուժություն խմբագրել

Ավանդաբար որովայնի օրգաններին հասնելու համար որովայնի պատի հատվածում լայն կտրվածք է արվում, որն անվանվում է «լապարատոմիա»։ Օրինակ կույր աղիքի վիրահատության դեպքում թեք կտրվածք է արվում որովայնի աջ թուլակողի հատվածում, իսկ կեսարյան հատման ժամանակ կտրվածքն արվում է (որովայնի մեջտեղի գծի հոդավորումից մինչև պորտի հատված) և այլն։

Վերջին տարիներին ավելի հաճախ է կիրառվում ներքին օրգանների լապարասկոպիկ վիրահատությունը, որն իրականացվում է հատուկ գործիքներով որովայնի պատի վրա բացված փոքրիկ անցքի միջոցով։

Կոսմետիկ բժշկություն խմբագրել

Կոսմետիկ բժշկության մեջ կիրառվում է լիպոսակցիան՝ մաշկի տակ գտնվող ճարպի մի մասի հեռացումը։

Որովայնը մշակույթում խմբագրել

Լայնորեն հայտնի է արաբական պորտապարը։ Բացի այդ գեղարվեստական մշակույթում հաճախ ենք նկատում պորտի, կամ որովայնի մի հատվածի մերկացումը, օրինակ նորաձևության մեջ, մանավանդ XXI դարի մասսայական երիտասարդական նորաձևության մեջ։

Կանանց մոդելային բիզնեսում և նիհարեցման գործընթացում բարձր է գնահատվում հարթ որովայնը։ Բոդիբիլդինգում, ֆիթնեսում և տղամարդկանց նորաձևության մեջ գնահատվում է առավել մարզված որովայնը, այսպես ասված՝ փորի հատվածում խորանարդների առկայությունը։

Համաձայն ժողովրդական ասույթի՝ որովայնի սուր ձևը վկայում է տղա երեխայի ծննդյան մասին։

Այլ անվանումներ և իմաստներ խմբագրել

Որովայնի հին անվանումներից է արգանդը, հոմանիշներից է փորիկը, օրինակ՝ հաստափոր[2]։

Որովայն բառն այլ նշանակություն ունի՝ հասարակ խոսքում՝ ստամոքս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Живот հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. «Брюхо». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)