Ֆորբս
Ֆորբս, ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիր, աշխարհի ամենահեղինակավոր և ամենահայտնի տնտեսական տպագրական հրատարակություններից մեկն է։ Հիմնադրվել է Բերտի Չարլզ Ֆորբսի կողմից՝ 1917 թվականին։
Ֆորբս Forbes | |
---|---|
«Ֆորբս» հրատարակչությունը Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում | |
Տեսակ | ֆինանսատնտեսական |
Լեզու | անգլերեն ռուսերեն վրացերեն լեհերեն կորեերեն պորտուգալերեն ճապոներեն չինարեն էստոներեն |
Գլխավոր խմբագիր | Սթիվ Ֆորբս |
Հիմնադրվել է | 1917 |
Հիմնադիր | Բերտի Չարլզ Ֆորբս |
Հրատարակիչ | The Forbes |
Սեփականատեր | Forbes |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հաճախականություն | Շաբաթաթերթ` թողարկում անգլերենով Ամսագիր` ռուսերենով[1] |
Տպաքանակ | 900 000 |
ISSN | 0015-6914 |
OCLC | 01569688 |
Կայք | forbes.com(անգլ.) |
Forbes Վիքիպահեստում |
Ամսագրի կարգախոսն է. «Կապիտալիստի գործիքը» («The Capitalist Tool»)։
Ընդհանուր տեղեկություն հրատարակության մասին
խմբագրելԱմսագրի շտաբ-բնակարանը տեղակայված է Հինգերորդ պողոտայում` Նյու Յորքի կենտրոնում։ 2011 թվականից գլխավոր խմբագիրն է Սթիվ Ֆորբսը, իսկ հրատարակիչը` Ռիչարդ Կառլգաարդը։
Ֆորբս ամսագիրն ընթերցողների ուշադրությանն է հրավիրում հաջողակ նախագծերի և նրանց ապրանքների պատմությանը, նախագծերի ձախողումների և դրանց պատճառների պատմությանը, հայտնի ձեռնարկատերերի կյանքին ու գործունեությանը, մեծ իրադարձությունների պատճառներին և հետևանքներին, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշներին, շոու-բիզնեսի և մարզիկների ամենամեծ հոնորարներին, շահույթներին ու ծախսերին, բիզնես և PR-հնարքներին։
Ֆորբսը համարվում է աշխարհի գործարար ամսագրերի առաջատարը։ Ամսագիրը բիզնեսի աշխարհում ճանաչում գտավ խիզախորեն հետազոտություններ կատարելու և իրադարձություններին օբյեկտիվ գնահատական տալու համար, ինչպես նաև իրենց կողմից տարբեր ցանկեր և վարկանիշներ հրապարակելու հետևանքով։ Դրանցից ամենահայտնին դարձավ աշխարհի միլիարդատերերի ցանկը։
ԱՄՆ-ում լսարանի ընդգրկման ծավալով Ֆորբսը Bloomberg Businessweek-ից հետո 2-րդ գործարար ամսագիրն է՝ 970 հազարից ավելի տպաքանակով[2]։
Ամսագրի ամեն համար պարունակում է 60 վերլուծական հոդվածներ ընկերությունների, նրանց հիմնադիրների և ղեկավարների մասին։ Ֆորբսի ընդհանուր լսարանը և նրա միջազգային անգլիալեզու հրատարկչությունը ամբողջ աշխարհում կազմում է մոտ 5 միլիոն մարդ։ Բացի դրանից, տեղական լեզուներով ամսագիրը լույս է տեսնում Ռուսաստանում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Վրաստանում, Լեհաստանում, Ղազախստանում, Էստոնիայում, Կորեայում, Չինաստանում և Ուկրաինայում։
1918 թվականին առաջին անգամ Ֆորբսը փորձել է գնահատել առաջատար գործարարների կարողությունները՝ հրապարակելով 30 ամենահարուստ ամերիկացիների ցանկը։ Առաջին վարկանիշի առաջատարը դարձավ Ջոն Ռոքֆելլերը` այդ ժամանակների համար ահռելի` 1,2 միլիարդ դոլար կարողությամբ։
Ամսագրի ռուսական հրատարակչություն
խմբագրելՌուսաստանը դարձավ աշխարհի 5-րդ երկիրը, որտեղ Ֆորբսն սկսեց հրատարակել իր ամսագիրը։ Ամսագրի ռուսական համարը լույս տեսավ 2004 թվականի ապրիլին[3]։ Ամսագրի հրատարակիչը դարձավ «Ակսել Շպրինգեր Ռաշա» ՓԲԸ-ն՝ գերմանական Axel Springer AG մեդիահոլդինգի դուստր կազմակերպությունը։ Ապրանքանշանի սեփականատերն է Forbes inc.-ը։ 2009 թվականի նոյեմբերի 9-ին բացվեց ռուսական «Ֆորբս» ամսագրի կայքը։
2004 թվականին ամսագրի գլխավոր խմբագիր նշանակվեց Փոլ Խլեբնիկովը։ Նույն թվականի մայիսին ռուսական Forbes-ը հրապարակեց Ռուսաստանի ամենահարուստ 100 քաղաքացիների ցանկը։ Խլեբնիկովն սպանվեց 2004 թվականի հուլիսի 9-ին՝ Մոսկվայում Forbes-ի խմբագրատնից ոչ հեռու։ 2004 թվականի օգոստոսի 30-ից մինչև 2011 թվականի մարտը գլխավոր խմբագիրն էր Մաքսիմ Կաշուլինսկին[4], 2011 թվականի մայիսի 16-ից՝ Ելիզավետա Օսեթինսկայան[5]։ 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարը գլխավոր խմբագիրն էր համարվում Էլմար Մուրտազաևը[6], սակայն ներկայումս այդ պարտականությունը դրված է Նիկոլայ Ուսկովի վրա[7]։
2007 թվականի ամռանը հրատարակչությունը փորձեց ձեռք բերել Ռոդիոնովա հրատարակչատունը[8]։
2015 թվականի հոկտեմբերին ռուսական Forbes-ի հրատարակիչը դարձավ Artcom Media Group (ACMG) ընկերությունը, որը պատկանում է բիզնեսմեն Ալեքսանդր Ֆեդոտովին[9]։ Գերմանական Axel Springer հրատարակչատունն ստիպված էր վաճառել ամսագիրը՝ 2014 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքի պատճառով։ Վերջինս 20 %-ով սահմանափակում է արտասահմանցիների բաժինը ռուսական ԶԼՄ-ների տնօրինման գործում։ Այդ ժամանակ մեդիաշուկայի մասնակիցներն այդ օրենքն անվանել են ««Տեղեկագրեր» թերթի և Forbes ամսագրի անունով»[10]։ Forbes-ի նոր ղեկավարը հայտարարեց, որ դրա մեջ չափից շատ քաղաքականություն կա։
Ամսագրի ուկրաինական հրատարակչություն
խմբագրելՈւկրաինայում «Forbes»-ը հրատարակվում է 2011 թվականի մարտից[11]։ Որպես ամսագրի հրատարակիչ հանդես եկավ UMH group-ը (Ուկրաինական Մեդիա Հոլդինգ)։ 2010 թվականի օգոստոսի 13-ին UMH group-ի հիմնադիր Բորիս Լոժկինը հայտարարեց հրատարակության թույլտվություն ստանալու մասին[12]։
2011 թվականի աշնանը թողարկվեց Forbes Woman հավելվածը[13]։ 2012 թվականի սեպտեմբերին սկսեց գործել forbes.ua կայքը[14], իսկ 1 տարի հետո թողարկվեց հրատարակության IPad-տարբերակը[15]։
Միգել Ֆորբսի հայտարարությամբ, ով Forbes ապրանքանիշի համաշխարհային զարգացման պատասխանատուն է, ուկրաինական Forbes-ը ցուցանիշներով առաջին հնգյակում է[16]։ Մնացած երկրները, որտեղ Forbes-ն առավել հաջողված է, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Լեհաստանն են[16]։
Առաջին գլխավոր խմբագիրը դարձավ Վլադիմիր Ֆեդորինը, ով մինչ այդ զբաղեցնում էր Forbes-ի ռուսական տարբերակի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը[17]։ 2013 թվականի հունիսին Վլադիմիր Ֆեդորինը հայտարարեց այն մասին, որ դուրս է գալիս հրատարակչությունից՝ կապված ընկերության ղեկավարի փոփոխման հետ[18]։ 2013 թվականի հունիսին հայտարարվեց, որ Սերգեյ Կուրչենկոյի «ՎԵՏԷԿ» ընկերության խումբը ձեռք է բերել Ուկրաինայի ամենախոշոր մեդիա-հոլդինգներից մեկը՝ UMH group-ը։ «Forbes Ուկրաինայի» (մտնում է UMH group-ի մեջ) գլխավոր խմբագիր Վլադիմիր Ֆեդորինը «Forbes Ուկրաինայի» վաճառքը համարում է նախագծի ավարտը իր այժմյան տեսքով և համոզված է, որ գնորդը հետապնդում է 3 նպատակներից որևէ մեկը՝ փակել լրագրողների բերանը նախագահական ընտրություններից առաջ, վերականգնել սեփական համբավը, հրատարակչությունը օգտագործել այն հարցերի լուծման համար, որոնք մեդիա-բիզնեսի հետ ընդհանուր ոչինչ չունեն։ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Սերգեյ Կուրչենկոյի ՎԵՏԷԿ ընկերության խումբը մուծեց վճարի վերջին մասը, որը մեդիա-հոլդինգի գնման համար նախատեսված համաձայնագրով էր։ UMH Group-ը պետք է ղեկավարի ՎԵՏԷԿ ընկերության հատուկ ստեղծված ստորաբաժանումը՝ «ՎԵՏԷԿ-Մեդիա» ընկերությունը։ 2013 թվականի հուլիսից գլխավոր խմբագիրն է Միխայիլ Կոտովը, ով մինչ այդ ղեկավարել է «Газета.Ru» խմբագրությունը[19]։
2013 թվականի նոյեմբերի 13-ին ուկրաինական Forbes-ի 14 լրագրողներ աշխատանքից ազատման դիմում գրեցին «հրատարակչական քաղաքականությունը փոփոխելու փորձի» պատճառով։
2014 թվականի մարտին «BuzzFeed» պորտալը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ամերիկյան «Forbes» հրատարակչատունը թույլտվություն է խնդրում «UMH Group» ընկերությունից Forbes ամսագրի ուկրաինական տարբերակի հրատարակման համար[20]։ Նորությունը հայտնվեց այն բանից հետո, երբ Միգել Ֆորբսը՝ Կուրչենկոյի նախկին մեդիախորհրդատուն, լքեց «Ֆորբս» ընտանիքը։ Այդ ամբողջ ընթացքում խմբագրությունը գտնվում էր կախյալ վիճակում, սակայն կայքի և ամսագրի կոլեկտիվին հայտարարեցին, որ թույլտվությունը այնուամենայնիվ գտնվում է Սերգեյ Կուրչենկոյի մոտ[21]։
Արդեն 2014 թվականի սեպտեմբերին UMH group-ի զննող խորհրդի նախագահ նշանակեցին անցանկալի պատգամավոր Ելենա Բոնդարենկոյին[22]։
2015 թվականի օգոստոսի 7-ին «Forbes» ամսագրի ուկրաինական տարբերակի նորությունների կայքը անակնկալ կերպով փոխեց իր հասցեն forbes.ua-ից forbes.net.ua[23], ինչը վկայում էր առևտրական ապրանքանիշի հետ խնդիրների մասին։ Իսկ 2015 թվականի օգոստոսի 8-ին հրապարակվեցին Forbes-ի ներկայացուցիչների մեկնաբանությունները, որոնցով հաստատվում է, որ համաձայն ամերիկյան կառավարության կարգադրության՝ 2015 թվականի օգոստոսի 6-ին Forbes-ը իրականացրել է բոլոր գործողությունները, որ Ուկրաինայի Forbes-ին մերժվի կոնտենտից և ապրանքանիշից օգտվելու հնարավորությունը։ Դրանով պայմանավորված՝ Forbes-ը այլևս հնարավորություն չի ընձեռնում UMH Group-ին՝ UMH կայքի համար հեղինակազորված մուտք գործել որպես Forbes ապրանքանիշ կամ ունենալ forbes.ua դոմենի մուտքային թույլտվություն[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Журнал «Forbes»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «AAM: Total Circ for Consumer Magazines». abcas3.auditedmedia.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Forbes №1, апрель 2004». Forbes. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Кашулинский, Максим». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Главным редактором журнала «Форбс» в России станет Елизавета Осетинская». // vedomosti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Биография Эльмара Муртазаева. // РИА Новости
- ↑ «В российском Forbes сменился главный редактор». Meduza. 2016 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Axel Springer в сентябре продаст русские версии Forbes и Newsweek». Lenta.ru. 2007 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
- ↑ «Ланнистер с долгами: Илья Жегулев — о том, как Александр Федотов купил русский Forbes». Meduza. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Продажа активных: Илья Жегулев — о том, как меняется медиарынок из-за «закона об иностранцах в СМИ»». Meduza. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Первый украинский «Forbes» поступил в продажу 11 марта».
- ↑ «Борис Ложкин попал в Forbes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «В Украине появится Forbes Woman».
- ↑ «Запуск Forbes.ua: наполеоновские планы Форбса и скромность Бершидского».
- ↑ «Опубликована iPad-версия журнала Forbes Woman Украина».
- ↑ 16,0 16,1 «Мигель Форбс: Среди 26 изданий, которые выходят по лицензии, украинский Forbes – в первой пятерке». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Главред Forbes Владимир Федорин: Недостаток украинского рынка в том, что он меньше насыщен деньгами». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Владимир Федорин остается в Украине, чтобы делать новый проект». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Новый главный редактор Forbes Украина рассказал «Известиям», как принимал решение возглавить журнал».
- ↑ «Американський Forbes відкликає ліцензію "Форбс Україна"». BBC Україна. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Лицензия на выпуск украинского Forbes остается у Курченко
- ↑ «Резонансное назначение. Регионалку Бондаренко назначили главой наблюдательного совета УМХ». eizvestia.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Ольга Карпенко (07.08.2015). «Американцы пытаются отобрать лицензию у «Forbes Украина». Издание лишилось домена .UA». AIN.UA.
- ↑ Ольга Карпенко (08.08.2015). «Американский Forbes отобрал у UMH права на использование их бренда». AIN.UA.
Գրականություն
խմբագրել- Forbes, Malcolm S. (1974) Fact and Comment Knopf, New York, ISBN 0-394-49187-4; twenty-five years of the editor's columns from Forbes
- Grunwald, Edgar A. (1988) The Business Press Editor New York University Press, New York, ISBN 0-8147-3016-7
- Holliday, Karen Kahler (1987)A Content Analysis of Business Week, Forbes and Fortune from 1966–1986 Masters of Journalism thesis from Louisiana State University, Baton Rouge, 69 pages, , available on microfilm
- Kohlmeier, Louis M.; Udell, Jon G. and Anderson, Laird B. (eds.) (1981) Reporting on Business and the Economy Prentice-Hall, Englewood Cliffs, New Jersey, ISBN 0-13-773879-X
- Kurtz, Howard (2000) The Fortune Tellers: Inside Wall Street's Game of Money, Media, and Manipulation Free Press, New York, ISBN 0-684-86879-2
- Pinkerson, Stewart (2011). The Fall of the House of Forbes: The Inside Story of the Collapse of a Media Empire. New York: St. Martin's Press. ISBN 0312658591.
- Tebbel, John William and Zuckerman, Mary Ellen (1991) The Magazine in America, 1741–1990 Oxford University Press, New York, ISBN 0-19-505127-0
- Parsons, D. W. (1989) The Power of the Financial Press: Journalism and Economic Opinion in Britain and America Rutgers University Press, New Jersey, ISBN 0-8135-1497-5
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆորբսը հայերեն Արխիվացված 2020-03-28 Wayback Machine
- Forbes.com
- Forbes Magazine Website
- Միլիարդատերերի ցանկն ըստ Forbes-ի:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորբս» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |