Միտչել Թեյթ Մուսո (անգլ.՝ Mitchel Tate Musso, հուլիսի 9, 1991(1991-07-09)[1], Գառլենդ), ամերիկյան դերասան, երգիչ և երաժիշտ։ Առավել հայտնի է որպես Իլիվեր Օուքեն՝ Հանա Մոնտանա հեռուստասերիալից, Ջերեմի Ջոնսոն՝ Ֆինեսն ու Ֆերբը հեռուստասերիլից (Disney Channel հեռուստաալիք) և Բրենդի՝ Երկու արքա հեռուստասերիալից (Disney XD հեռուստաալիք)։ Նա նաև նկարահանվում է Disney Channel հեռուստաալիքի Կատակերգուները ռեալիթի շոուում[3]։

Միտչել Մուսո
Մուսոն 2010 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունMitchel Tate Musso
Ի ծնե անունՄիտչել Թեյթ Մուսո
Ծնվել էհուլիսի 9, 1991(1991-07-09)[1] (32 տարեկան)
Գառլենդ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերփոփ ռոք
թին փոփ
դանս փոփ
Մասնագիտությունդերասան
հնչյունավորման դերասան
հեղինակ-կատարող
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
դաշնամուր
գիթար
թմբուկ[2]
Գործունեություն2002-այժմ
ԼեյբլWalt Disney (2008–2009)
717 (2010–այժմ)
 Mitchel Musso Վիքիպահեստում

Իր մյուս աշխատանքներում նա հանդես է եկել որպես հնչյունավորող դերասան։ Նա է հնչյունավորել համակարգչային անիմացիոն «Հրեշ-տուն» ֆիլմի դիջեյին, ինչպես նաև Ռեյմոնդ Ֆիդլսին՝ «Հերոս շունը» կինոնկարից, որը ցուցադրվել է 2005 թվականին Disney-ի հեռուստաալիքով։ 2009 թվականի հունիսի 2-ին լույս տեսավ նրա դեբյուտային «Mitchel Musso» ալբոմը։ Billboard 200-ում ալբոմը բեմել է 19 համարի տակ[4]։ 2009 թվականից Միտչել Մուսոն նկարահանվում է The Famous Of Music հեռուստասեիլում՝ որպես Օլիվեր։

Կենսագրություն խմբագրել

Միտչել Մուսոն ծնվել է Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքում, Քեթրին և Սեմյուել Մուսոների ընտանիքում, ովքեր խաղում էին Դալլաս թատրոնում[5]։ Միտչելն ունի եղբայրներ․ Մոյսոն Մունո, ով «Metro Station» վարող վոկալիստն է և Մարք Մուսո, ով դերասան է[6]։ Ունի իտալական ծագում[7]։ Միտչելն ունի ոսկե լաբրադոր Ստիտչ[8]։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերա խմբագրել

2004 թվականին Միտչել Մուսոն բեմել է հոլիվուդյան «Առյուծի գործածումը» ֆիլմում իր եղբոր՝ Մարքի հետ։ Մինչ այդ դերը ստանալը Միտչելը նկարահանվել է նաև «Am I Cursed?» ֆիլմում՝ Ռիչիի դերով։ Միտչելը նկարահանվել է նաև Բլրի արքան հեռուստասերիալի երեք էպիզոդներում և 2007 թվականին Ալիքի չորս հատումները ֆիլմում՝ որպես սերֆերի երեխա։

Օլիվեր Օքենի դերով Հանա Մոնտանա հեռուստասերիալում հանդես գալու հետ մեկտեղ, որը ցուցադրվում էր Disney Channel հեռուստաալիքով, Միտչելը հնչյունավորում է նաև Ջերեմի Ջոնսոնին՝ Ֆինեսի ու Ֆերբի քրոջ՝ Քենդիսի ընկերոջը՝ Ֆինեսն ու Ֆերբը հեռուստասերիալում։ Նա կատարել է Ռեյմոնդ Ֆիգգի դերը՝ Հերոս շունը ֆիլմում, հնչյունավորել է Ավատար. Լեգենդ Աանգի մասին հեռուստասեիալի Աանգին և DJ Walters՝ Հրեշ-տուն ֆիլմից, խաղացել է Հանա Մոնտանա։ Ֆիլմ լիամետրաժ ֆիլմի մեկ էպիզոդում, որը էկրաններին է հայտնվել 2009 թվականի ապրիլի 10-ին։ Disney Channel Games ծրագրում 2006 թվականին նա Green Team-ում էր, իսկ 2007 և 2008 թվականներին նա խաղում էր Red Team-ում։ Միտչելը նկարահանվել է «Ուոքեր, տեխասի ռենջեր։ Փորձություն կրակի հետ» ֆիլմում՝ Սելենա Գոմեսի և Չակ Նորիսի հետ։ 2008 թվականի հունիսի 2-ին դարձել է Մասաչուսեթս նահանգի Բեվերլի քաղաքի North Shore Music Theatre-ի անսպասելի հյուրը։ Նա 2007-2008 թվականների Ամենալավ դերասան և Ամենալավ դերասանուհի մրցանակներն է հանձնել։ 2008 թվականին Մուսոն Մայլի Սայրուսի և Բիլլի Ռեյ Սայրուսի հետ նկարահանվել է Metro Station երաժշտական խմբի Seventeen Forever երգի տեսահոլովակում։

2009 թվականի վերջում ՄիտչելըԱմեն ինչ լավ է և Թայլեր Փերրի Փեյն հեռուստասերիալների դերասանի՝ Դոք Շոուի հետ հրավիրվել էին նոր հեռուստասերիալի՝ Երկու Արքա, նկարահանումներին, այն ցուցադրվել է Disney XD հեռուստաալիքով։ Նկարահանումները սկսվել են 2010 թվականին, երբ սկսվել էր Հանա Մոնանա հեռուստասսերիալի ձորրորդ՝ վերջին եթերաշրջանի նկարահանումները, որտեղ Մուսոն հայտնվում էր հազվադեպ։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերի 10-ին։ Նաև հայտարարվել էր, որ Միտչելը նկարահանվում է Disney Channel PrankStars սկետչ-շոուում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի հուլիսի 15-ին։

2011 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեցին Երկու արքա հեռուտասսերիլաի երրորդ եթերաշրջանի նկարահանումները, բայց Միտչել Մուսոն չնկարահանվեց նոր եթերաշրջանում։ Նա ամբողջությամբ լքեց հեռուստաալիքը։ Դրա պատճառ էր դարձել ոչ սթափ վիճակում դերասանի մեքենա վարելը։ Նրան փոխարինեց հեռուստասերիալում նոր կերպար, որը կատարեց Ադամ Հիքսը։ Ավելի ուշ հեռուստասերիալը հայտարարեց փակման մասին։

Երաժշտական կարիերա խմբագրել

 
Միտչել Մուսոն Չիկագոյում երգում է Taste of Chicago փառատոնի ժամանակ

Միտչելը երգեց «Lean on Me» ռեմեյք երգի ռեմիքս տարբերակը ԴԻսնեյի Ձնային հնգյակ ֆիլմի և երաժշտական տեսահոլովակի համար, բացի այդ երգից CD-ժողովածուում է հայտնվել նաև Radio Disney Jams, Vol. 10-ը։ Նա նաև կատարել է «If I Didn’t Have You» երգը Հանա Մոնտանա հեռուստասերիալի աստղ Էմիլի Օսմենթի հետ DisneyMania 6 CD-ժողովածուի համար 2008 թվականին և «Stand Out» երգը Disneymania 7 CD-ժողովածուի համար՝ 2010 թվականին։ 2009 թվականին Մուսոն զուգերգ է երգել Տվեք Սանիին հնարավորություն հեռուստասերիալից Թիֆանի Թորնթոնի հետ։ Նրանք կատարել են Փիթը փետուրների մեջ ֆիլմի «Let It Go» սաունդթրեքը։ Մուսոն ձայնագրել է «The Girl Can’t Help It» երգը արքայադուստրերի պաշտպանության ծրագիր ֆիլմի համար։ «Let it Go» և «The Girl Can’t Help It» երգերը հայտնվել են Disney Channel Playlist ալբոմում, որը լույս է տեսել 2008 թվականի հունիսի 23-ին։ Ինչպես նաև երգել է «Live like Kings» երգը Երկու արքա հեռուստասերիալի համար, որը ցուցադրվում էր Disney XD հեռուստաալիքով։

2009 թվականին Միտչելը թողարկել է իր առաջին դեբյուտայի ալբոմը՝ «Mitchel Musso»[9]։ Նրա դեբյուտային սինգլ «The In Crowd»-ն է, Ջոն Հեփմսոնի երգի շապիկով, որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 5-ին Radio Disney-ոմ։ Երգը հայտնվել է Radio Disney Jams, Vol. 11 ալբոմում։ Նրա երկրորդ սինգլ «Hey»-ը թողարկվել է 2009 թվականի մայիսի 15-ին Radio Disney-ում։ Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան անցկացվել է Disney Channel-ում։

2009 թվականի հուլիսին և օգոստոսին Մուսոն երգել է Metro Station-ի հետ։ Օգոստոսին նա մեկնել է շրջագայության KCM խմբի հետ։ Այն ավարտվել է սեպտեմբերի 24-ին Նոր Օռլեանում, որը գտնվում է Լուիզիանա նահանգում։ 2010 թվականի սեպտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, Մուսոն երգել է Great New York State Fair անվճար համերգին[10]։ Մեկ շաբաթ անց նա նորից երգել է Utah State Fair անվճար համերգին։ Միտչելը իր երկրորդ ալբոմը՝ Brainstorm թողարկել է 2010 թվականի նոյեմբերի 23-ին[11]։ Նրա Celebrate երգը ճանաչվել է Radio Disney-ի երեք լավագույն երգերից մեկը[12]։

Մուսոն նաև թողարկել է երկու սինգլ YouTube-ում՝ KyleE-ի հետ։ Դրանք են «Rollin»-ը և «Crystal Ball»-ը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դերը Նշումներ
2002 Am I Cursed? Ռիչի Ֆիլմի դեբյուտը
2002 The Keyman Քաբ Սքութ
2003 Առյուծի գործածումը Տղա
2004 Օլիվեր Բին One Nad «Soup to Nuts» էպիզոդ
2005 Ավատար։ Լեգենդ Աանգի մասին Աանգ Հնչյունավորում
2005 Հերոս շունը Ռայմոնդ Ֆիգ Դիսնեյ հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմ
2005 Ուոքեր, տեխասի ռենջեր։ Փորձություն կրակի հետ Ջոշ Ուայթլի Հեռուստաֆիլմ
2006 Հրեշ տուն DJ Walters Հնչյունավորում
2006-2011 Հանա Մոնտանա Օլիվեր Օուքեն/Մայքլ Սթենդլի III 85 էպիզոդ, 1-3 եթերաշրջաններում՝ գլխավոր հերոս, եթերաշրջան 4 էպիզոդային դեր
2007 McShorts թզուկի շորտերը Քեվին 1 էպիզոդ
2007-այժմ Ֆինեսն ու Ֆերբը Ջերեմի Ջոնսոն (հնչյունավորում) 51 էպիզոդ
2009 Փիթը փետուրների մեջ Քլեթաս Փուլ Գլխավոր դեր
Դիսնեյ հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմ
2009 Ին-Յան-Յո Հնչյունավորում
2009 Հանա Մոնտանա։ Կինո Օլիվեր Օուքեն
2010-2012 Երկու արքա[13] Բրենդի թագավոր Գլխավոր դերերից մեկը, 36 էպիզոդ
2010 Սանտա-Լապուսի փնտրելիս Մեծ Սանտա Լապուս Հնչյունավորում
2011 Ինչպես կպատահի Հենց ինքը Երաժշտաան հյուր/տարբեր դերեր
2011 Կատակերգուները Հենց ինքը 6 էպիզոդ
2011 Ֆինեսն ու Ֆերբը։ Երկրորդ տարածքի գրավումը Ջերեմի Ջոնսոն Դիսնեյ հեռուստաալիքի օրիգինալ ֆիլմ

Ձայնագրություն խմբագրել

Ստւդիական ալբոմներ խմբագրել

Մինի-ալբոմներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #139302964 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Mitchell Musso». allmusic.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. Martin, Lara (2011 թ․ հունիսի 22). «Selena Gomez for Disney reality show 'PrankStars'». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 26-ին.
  4. «Billboard: Mitchel Musso- Mitchel Musso». Billboard.com. 2009 թ․ հունիսի 20. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  5. Mitchel Musso is Disney’s latest pop idol — Isthmus | The Daily Page. Isthmus (2009-08-14). Retrieved on 2011-01-11.
  6. Gray Streeter, Leslie (2009 թ․ հոկտեմբերի 9). «Musso of 'Hannah Montana' is a Musician, Too». pbpulse.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  8. «Hannah Montana's Mitchel Musso Has One Lovable 'Beast' — Stars and Pets : People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  9. Jessica, Herndon (2009 թ․ հունիսի 3). «Hannah Montana's Mitchel Musso Releases Debut Album». people.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  10. «Classic rock legend Styx to perform at Chevy Court 2010-06-22». nysfair.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «Brainstorm (Walmart Exclusive)». walmart.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «News on Mitchel Musso's New Album Brainstorm!». seventeen.com. 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. «Disney XD picks up 'Pair of Kings'». Hollywood Reporter. 2009 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտչել Մուսո» հոդվածին։