Ջեյմի Լի Քերթիս

ամերիկացի դերասանուհի, հեղինակ
(Վերահղված է Ջեմի Լի Կերտիսից)

Ջեյմի Լի Քերթիս (անգլ.՝ Jamie Lee Curtis, նոյեմբերի 22, 1958(1958-11-22)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի դերասանուհի, դերասաններ Թոնի Քերթիսի և Ջանեթ Լիի աղջիկը։

Ջեյմի Լի Քերթիս
անգլ.՝ Jamie Lee Curtis
Ծնվել էնոյեմբերի 22, 1958(1958-11-22)[1][2][3][…] (65 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[4]
ԿրթությունՉոութ Ռոզմարի Հոլ, Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց, Խաղաղօվկիանոսյան համալսարան, Westlake High School?, Հարվարդ-Ուեստլեյք դպրոց և Վաղ կրթության կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, գրող, մանկագիր և գործադիր պրոդյուսեր
ԸնտրանիHalloween? և A Fish Called Wanda?
Ծնողներհայր՝ Թոնի Քերթիս[5], մայր՝ Ջանեթ Լի[6][5]
Ամուսին(ներ)Քրիստոֆեր Գեսթ[5]
Երեխա(ներ)Ruby Guest?[6] և Annie Guest?
Պարգևներ և մրցանակներ
jamieleecurtisbooks.com

Առավել նշանավոր ֆիլմերից են «Հելլոուին» (1978), «Վախի գնացքը» (1980), «Մառախուղ» (1980), «Հելլոուին 2» (1981), «Փոխվել տեղերով (ֆիլմ, 1983)», «Վանդա անունով ձկնիկը» (1988), «Ճշմարտանման սուտ» (1994) «Կրկին դու» (2010) և այլն։ Նկարահանվել է «Կոլոմբո», «Ճիչերի թագուհիները» և «Ճիչերի թագուհիները 2» հեռուստասերիալներում։

1 BAFTA և 2 Ոսկե գլոբուս մրցանակների դափնեկիր է։

Բացի դերասանական աշխատանքից նաև գրում է մանկական գրքեր[7].

Նրա տպագրված գրքերն են

  • When I Was Little: A Four-Year Old’s Memoir of Her Youth, 1993.
  • Tell Me Again About The Night I was Born, 1996.
  • Today I Feel Silly, and Other Moods That Make My Day, 1998; listed on the New York Times best-seller list for 10 weeks
  • Where Do Balloons Go?: An Uplifting Mystery, 2000.
  • I’m Gonna Like Me: Letting Off a Little Self-Esteem, 2002.
  • It’s Hard to Be Five: Learning How to Work My Control Panel, 2004.
  • Is There Really a Human Race?, 2006.
  • Big Words for Little People, ISBN 978-0-06-112759-5, 2008.
  • My Friend Jay, 2009, edition of one, presented to Jay Leno
  • My Mommy Hung the Moon: A Love Story, 2010.

Ծնվել է ժամանակի նշանավոր դերասաններ Թոնի Քերթիսի և Ջանեթ Լիի ընտանիքում, ունի մեծ քույր` Քելլի Քերթիս, ով նույնպես դերասանուհի է։ Ծնողները ամուսնալուծվել են 1962 թվականին և Ջեյմին մնացել է մոր հետ։ Դրանից հետո նա հազվադեպ է հանդիպել հոր հետ, իսկ մայրը ամուսնացել է առևտրային գործակալ Ռոբերտ Բրանդտի հետ։

1984 թվականին Ջեյմի Լի Քերթիսը ամուսնացել է դերասան և կոմպոզիտոր Քրիստոֆեր Գեսթի հետ։ Դերասանուհի Սիգուրնի Ուիվերի մտերիմ ընկերուհին է, դերասան Ջեյք Ջիլենհոլի կնքամայրն է։

Քերթիսը կախվածություն է ունեցել ալկոհոլի և ցավազրկող դեղերի հետ, որից ազատվել է 1999 թվականին և իր խոսքերով դա իր կյանքի մեծագույն ձեռբերումն է[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/2012/11/22/jamie-lee-curtis-pictures-2012_n_2156096.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 Lundy D. R. The Peerage
  7. A Collection Bestselling Children’s Books by Jamie Lee Curtis & Laura Cornell(անգլ.)
  8. «Jamie Lee Curtis Interview». Reader's Digest (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Curtis, Jamie Lee (2009 թ․ հուլիսի 20). «King of Pain». The Huffington Post (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Լի Քերթիս» հոդվածին։