Ուիլյամ Սկոտ Գոլդբերգ (անգլ.՝ William Scott Goldberg, դեկտեմբերի 27, 1966(1966-12-27), Թալսա, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, նախկին ամերիկյան ֆուտբոլիստ և նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Մեծապես հայտնի է «World Championship Wrestling» (WCW, 1997-2001 թթ.) և «World Wrestling Entertainment» (WWE, 2003-2004 թթ.) կազմակերպություններում հանդես գալու տարիներից։ Ունեցել է անհատական մարտերում ունեցած ամենաերկար հաղթանակների շարանը՝ 173–0 հաշվով[1][2][3]։

Բիլ Գոլդբերգ
Bill Goldberg
Գոլդբերգը «Ռոնալդ Ռեյգան» (CVN-76) ռազմանավում
Իրական անունՈւիլյամ Սկոտ Գոլդբերգ
William Scott Goldberg
Ռինգային անուն(ներ)Բիլ Գոլդ
Բիլ Գոլդբերգ
Գոլդբերգ
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ129 կգ
Հայտարարվող հասակ1,93 մ
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տուլսա, Օկլահոմա, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Օուշնսվիլ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մարզիչ«WCW Power Plant» անձնակազմ
ԴեբյուտՀունիսի 24, 1997
Կարիերայի ավարտ2004
ԿայքBillgoldberg.com

Մասնագիտական կարիերայի ընթացքում Գոլդբերգն երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ մեկական անգամ նվաճելով WCW աշխարհի ծանրքաշային, WWE աշխարհի ծանրքաշայինը WWE ունիվերսալ չեմպիոնական տիտղոսները։ Աշխարհի տիտղոսներից զատ, երկու անգամ նվաճել է WCW Միացյալ Նահանգների տիտղոսը և մեկ անգամ WCW աշխարհի թիմային տիտղոսը։

Մինչև ռեստլինգում ելույթներ ունենալը, 1990-1995 թվականների ընթացքում հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) չորս ակումբներում՝ «Լոս Անջելես Ռեմս», «Սակրամենտո Սըրջ», «Ատլանտա Ֆալկոնս» և «Կարոլինա Պանթերզ»։ Ռեստլինգից հեռանալուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես մեկնաբան «EliteXC» կոչվող խառնամարտի կազմակերպությունում, մինչև վերջինիս լուծարումը։ 2010 թվականից աշխատում է «DIY Network» ուսուցողական կաբելային հեռուստատեսությունում՝ վարելով հեղինակային «Գարաժ մահալ» հաղորդումը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարին Անվանումը Դերը
1999 Ջեսսի Վենտուրայի պատմությունը Լյուգեր
Ունիվերսալ զինվորը. Վերադարձ Ռոմեո
2000 Պատրաստ կռվին Ինքը
2003 Լունի թյունզ. կրկին գործողության մեջ Պարոն Սմիթ
2005 Ամենաերկար յարդը Բեթլ
Փոքրիկն ու ես Ինքը
Սանտայի առևանգումը Սանտա Կլաուս
2007 Ոչ մեռած, ոչ կենդանի 2 Ուիլիա Բըրք
2010 Մահացու արագություն Բիգ Բեդ Ջոն
Մինքոու Սաքս
Հոլլի, Ջինգլզ և Քլայդ 3D Գաս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «WWE շրջանավարտների էջը». «WWE». Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  2. Գոլդբերգ, Բիլ; Գոլդբերգ, Սթիվ (2000). Ես հաջորդն եմ. Ամերիկայի ամենաանհավանական սուպերհերոսի տարօրինակ ճանապարհը (1-ին ed.). Նյու Յորք: Քրաոուն փաբլիշերս. էջ 56. ISBN 0-609-60780-4. «Հեռուստատեսությունում տեղ գտած առաջին իսկ օրից անընդմեջ հաղթել եմ 173 մարտեր՝ մինչև առաջին պարտությունս՝ մեկ տարի և երեք ամիս անց»
  3. Բրայան Ալվարեզ և Ար Դի Ռեյնոլդզ. WCW-ի մահը. Տորոնտո: ECW պրես. էջ 134. ISBN 978-1-55022-661-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Գոլդբերգ» հոդվածին։