WWE աշխարհի չեմպիոնատ

Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոս ստեղծված WWE կազմակերպությունում
(Վերահղված է WWE չեմպիոնատից)

WWE աշխարհի չեմպիոնատ (անգլ.՝ WWE World Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) բարձրագույն չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպությունում։ Հանդիսանում է ընկերության պատմության ամենահինն տիտղոսը․ ստեղծվել է 1963 թվականի ապրիլի 29-ին՝ «World Wide Wrestling Federation» (WWWF) կողմից՝ կրելով WWWF աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ անվանումը։

WWE աշխարհի չեմպիոնատ
WWE աշխարհի չեմպիոնատ.jpg
Մանրամասներ
Ներկայիս չեմպիոնԴրյու Մակինթայեր
Հաղթելու ամսաթիվՆոյեմբերի 16, 2020
Ստեղծվել էԱպրիլի 25, 1963
ԿազմակերպությունWWE
Այլ անվանում
  • WWWF աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (1963–79)
  • WWWF ծանրքաշային չեմպիոնատ (1979–82)
  • WWF ծանրքաշային չեմպիոնատ (1982–88)
  • WWF աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (1988–98)
  • WWF չեմպիոնատ(1998–2001)
  • Անվիճարկելի WWF չեմպիոնատ (2001–02)
  • Անվիճարկելի WWE չեմպիոնատ (2002)
  • WWE չեմպիոնատ (2002–13)
  • WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ (2013-2016)
Դենիել Բրայանը որպես WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոն («Ռեսլմանիա 30»)

Ներկայացվում է որպես ընկերության ամենահեղինակավոր չեմպիոնական գոտին։ Տիտղոսի համար մղվող մենամարտերը հիմնականում անցկացվում են փեյ-փեր-վյու շոուների (ներառյալ «Ռեսլմանիա» շոուն) գլխավոր իրադարձությունների շրջանակներում։

2013 թվականին, WWE չեմպիոնական տիտղոսի և աշխարհի ծանրքաշային առաջնության միավորման արդյունքում ստացել է «WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնատ» անվանումը։

Տիտղոսը գործածվում է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ։

Արտաքին հղումներԽմբագրել