Ջոն կամ Սիբ Հաշյան (օգոստոսի 17, 1949(1949-08-17), Բոստոն, ԱՄՆ - մարտի 22, 2017(2017-03-22)[1], Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով), ամերիկահայ երաժիշտ, առավել հայտնի որպես «Բոստոն» ռոք խմբի թմբկահար։

Սիբ Հաշյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 17, 1949(1949-08-17)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էմարտի 22, 2017(2017-03-22)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս, Բաց ծով
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունEnglish High School?
Մասնագիտություներաժիշտ և թմբկահար
ԱնդամությունBoston?
ԵրեխաներԼոուրեն Հաշյան
Կայքbandboston.com
 Sib Hashian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հաշյանը ունի հայկական և իտալական ծագում։ Իր կնոջ՝ Սյուզնի հետ ապրել է Մասաչուսեթս նահանգի Լինֆիլդ քաղաքում[2][3]։ Ունեցել են երկու երեխա՝ երգահան Այա Հաշյան և երգչուհի-երգահան Լոուրեն Հաշյան։ Վերջինս 2005 թվականին եղել է R U the Girl հեռուստահաղորդման մասնակից և 2007 թվականից սկսած հանդիպել է Դուեյն Ջոնսոնի հետ (սկսել են հանդիպել «Խաղի պլանը» ֆիլմի նկարահանումների ժամանակ), սակայն ամուսնացել են 2019 թվականի օգոստոի 18-ին՝ Հավայան կղզիներում[4][5][6][6]: Մինչև իր մահը Սիբը եղել է նրանց երկու դուրստրերի մայրական կողմի պապը[7]։

Հաշյանը մահացել է 2017 թվականի մարտի 22-ին՝ 67 տարեկանում, երբ ելույթ է ունեցել Independence of the Seas զբոսաշրջային նավի վրա։ Մահվան պատճառը եղել է սրտամկանի ինֆարկտը[8][9][10][11]։

Կարիերա խմբագրել

«Բոստոն» խմբագրել

1975 թվականին Թոմ Շոլցը՝ «Բոստոն» ռոք խմբի հիմնադիրը, Հաշյանին ընտրել է թմբկահար Ջիմ Մասդեային փոխարինելու համար, երբ Epic Records-ը երգը ձայնագրելու համար պահանջել է Մասդեային փոխարինել։ Հաշյանը ձայնագրվել է խմբի նորամուտային համանուն Boston ալբոմում և Don't Look Back ալբոմում[12]։ Հաշյանը նաև մասնակցել է Third Stage ալբոմի ձայնագրումներին, սակայն Մասդեայի վերադառնալուց հետո խմբից հեռացել է։

Խմբից հեռանալուց հետո Հաշյանը Թոմ Շոլցին դատի է հոնորարների համար, սակայն երկու տարի անց գործը փակվել է։

Այլ նախագծեր խմբագրել

Հաշյանը 1980 թվականին եղել է «Բոստոն»-ի անդամ Բերի Գուդրոյի համանուն սոլո ալբոմի թմբկահարը։ Ալբոմը և «Dreams» ռոք ռադիոհիթը չափավոր հաջողություն է ունեցել։

«Բոստոն»-ը և Բերի Գուդրոյի ալբոմը եղել են Հաշյանի վերջին հիմնական և առավել հաջողված ծրագրերը։

Հաշյանը դարձել է Բոստոնում սոլյարների ցանցի և փոքրիկ ձայնագրման խանութի սեփականատեր[13]։

Հաշյանը երբեմն համերգներ է ունենում Բոստոնի իր ընկերների՝ Գուդրոյի, Ֆրեն Շիհենի և Բրեդ Դելփի հետ։

2001 թվականին Հաշյանը՝ որպես դերասա իր առաջին ելույթն է ունեցել Cape Cod Repertory թատրոնում՝ իր ընկեր Արտ Դևինի «9-Ball» պիեսի համաշխարհային պրեմիերայի համար։

2003 թվականին հայտնվել է Սեմմի Հագարի Live: Hallelujah ալբոմի ներկայացմանը՝ որպես The Waboritas խմբի ոչ պաշտոնական անդամ։

2004 թվականին նա կրկին վերադարձել է Tremont թատրոն «9-Ball»-ի ներկայացման համար, որը նա կազմակերպել է Էռնի Բոխ կրտսերի հետ։

2005 թվականին Հաշյանը հայտնվել է R U the Girl հեռուստահաղորդման մեջ իր դստեր՝ Լոուրենի հետ, որը ցանկանում էր TLC-ի հետ ելույթ ունենալ։

2006 թվականին նա ձայնագրվել է Ernie and the Automatics ռոք խմբի հետ, որի հիմնադիրը Բերի Գուդրոն է եղել։

2012 թվականին Հաշյանը սկսել է համատեղ վարել PFG-TV Նոր Անգլիա յի տեղեկատու հաղորդումը, որի էպիզոդները պարբերաբար ցուցադրել են Opie and Anthony-ում, որի գրեթե բոլոր էպիզոդները միտված էին PFG-TV-ն ծաղրելուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://13wham.com/news/entertainment/boston-drummer-sib-hashian-dead-at-57
  2. Armenian-American Drummer Sib Hashian of Boston Fame Dies at 67, in Armenian Weekly, http://armenianweekly.com/2017/03/23/sib-hashian/
  3. Star-Telegram: "Doris Harn Jipp 1931-2014" March 4, 2014
  4. Hurtado, Alexandra. «Meet the Woman Who Got a Rock from Dwayne Johnson, Lauren Hashian». Parade: Entertainment, Recipes, Health, Life, Holidays (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
  5. : «@therock on Instagram: "We do. August 18th, 2019. Hawaii. Pōmaikaʻi (blessed) @laurenhashianofficial❤️ @hhgarcia41📸"». Instagram. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 Jones, Rich (2019 թ․ օգոստոսի 19). «Dwayne "The Rock" Johnson announces marriage to Lauren Hashian». Mirror. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  7. Brow, Jason (2015 թ․ սեպտեմբերի 17). «Lauren Hashian: 5 Things To Know About The Rock's Pregnant Girlfriend». Hollywood Life. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  8. «Boston Drummer Sib Hashian Collapses, Dies on Rock Cruise Ship». TMZ.com. 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  9. «Former Boston Drummer Sib Hashian Dead At 67». Blabbermouth.net. 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  10. «Former Boston drummer Sib Hashian dies at 67 aboard rock legends cruise». Los Angeles Times. 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  11. «Sib Hashian Musician Death». Cruise Ship Deaths. Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  12. «Jim Masdea Biography». Boston. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 6. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  13. Marquard, Bryan (2017 թ․ մարտի 24). «Sib Hashian, former drummer for Boston, dies at 67». The Boston Globe.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբ Հաշյան» հոդվածին։