Էշլի Ջադ
Էշլի Ջադ (անգլ.՝ Ashley Judd, ի ծնե անունը՝ Էշլի Թայլեր Սիմինելլա, անգլ.՝ Ashley Tyler Ciminella, ապրիլի 19, 1968[2][3][4][…], Granada Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հումանիտար և քաղաքական գործիչ, դիզայներ, մոդել և բարերար, առավել հայտնի է «Համբուրելով աղջիկներին», «Կրկնակի սխալ հաշվարկ», «Ծանր հանցագործություններ» և «Ամնեզիա» ֆիլմերում գլխավոր դերերից։
Էշլի Ջադ անգլ.՝ Ashley Judd | |
---|---|
Էշլի Ջադը 2014 թվականին | |
Ծնվել է | ապրիլի 19, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Գրանադա Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Կենտուկիի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Paul G. Blazer High School? և Franklin High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1991 - այժմ |
Ժանրեր | փոփ |
Ծնողներ | հայր՝ Michael Ciminella?[1], մայր՝ Նաոմի Ջադ |
Ամուսին(ներ) | Դարիո Ֆրանկիտի (2001–2013) |
Անդամություն | Phi Beta Kappa և Silence Breakers? |
ashleyjudd.com | |
Էշլի Ջադ՝ Վիքիպահեստ | |
Վաղ տարիները
խմբագրելԷշլի Ջադը ծնվել է 1968 թվականի ապրիլի 19-ին Կալիֆորնիայում։ Նրա հայրը Մայքլ Սիմինելան է, մայրը՝ քանթրի ժանրի ճանաչված երգչուհի Նաոմի Ջադը, իսկ քույրը՝ Վայնոնա Ջադը։ 1972 թվականին Էշլիի ծնողները բաժանվել են և երկու տարի անց Էշլին մոր և քրոջ հետ տեղափխվել է Կենտուկի նահանգ։ Ընտանիքը շատ աղքատ է եղել, անընդհատ տեղափոխվելու պատճառով Էշլին 12 դպրոց է փոխել։ Նա հայր-ուխտավոր Ուիլիամ Բրյուսթերի ժառանգն է[5]։
Երբ լրացել էր Էշլի Ջադի 14 տարի, նրա մայր Նաոմիի և քրոջ՝ Վայնոնայի The Judds դուետը դարձավ հայտնի։ Ընտանիքի ֆինանսական դրությունը բավականին լավացավ։
Էշլին սովորում էր ֆրանսերեն լեզվի և գրականության ֆակուլտետում Կենտուկիի համալսարանում։ 1990 թվականին նա թողեց համալսարանը և ավարտել է կրթությունը 2007 թվականին՝ ստանալով ֆրանսերեն լեզվի բակալավրի աստիճան։
Կարիերա
խմբագրելՏեղափոխվելով Լոս Անջելես՝ Էշլին սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում։ 1991 թվականին Էշլին ստացավ փոքրիկ դեր «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ» հեռուստասերիալում։ Էշլին համատեղ մատուցողուհի էր աշխատում The Ivy ռեստորանում և հաճախում էր Playhouse West դերասանական դպրոց։ 1991-ից 1994 թվականներին Ջադը խաղում էր դերասանուհի Սվուսի Կյորցի հերոսուհու դստերը «Քույրիկներ» հեռուստասերիալում։
1994 թվականին խաղաց փոքրիկ դեր «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում։ Նրա մասնակցությամբ դրվագները հանվեցին լայն մասային ներկայացվելիք տարբերակից։ Այդ դրվագները կարող են տեսնել միայն ֆիլմի ռեժիսորական տարբերակում։
2004 թվականին Էշլին խաղաց բրոդվեյյան արտադրությունում՝ «Կատուն անագ տանիքի վրա» (անգլ.՝ Cat on a Hot Tin Roof)։
2007 թվականի հոկտեմբերին Վանկուվերում սկսվել են «Էլեն[en]» դրամայի նկարահանումները, որում Էշլին խաղաց գլխավոր դեր[6]։
2012 թվականին Ջադը խաղաց գլխավոր դեր ամերիկյան ABC հեռուստաալիքի «Անհետացածը» հեռուստասերիալում, որը մի կնոջ մասին է, որի որդուն գողացել են։
Անձնական կյանքը
խմբագրել2001 թվականի դեկտեմբերի 12-ին Էշլին ամուսնացել է ավտոմրցարշավորդ Դարիո Ֆրանկիտիի հետ[7]։ 2013 թվականի հունվարի 29-ին զույգը հայտարարել է, որ իրենք ցանկանում են բաժանվել[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1991 | Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդ | Star Trek: The Next Generation | Ռոբին Լեֆլեր |
1992 | Քաֆս | Kuffs | Ներկերի խանութի տիրոջ կինը |
1993 | Ռուբին դրախտում (անգլ.) | Ruby in Paradise | Ռուբի Լի Գիսսինգ |
1991-1994 | Քույրեր (սերիալ) | Sisters | Ռիդ Հելսի |
1994 | Ի ծնե մարդասպաններ (անգլ.) | Natural Born Killers | Գրեյս Մալբերի |
1995 | Մութ կեսօր (անգլ.) | The Passion of Darkly Noon | Կալլի |
1995 | Ծուխ (անգլ.) | Smoke | Ֆելիսիտի |
1995 | Տապ | Heat | Շառլին Շիհերլիս |
1996 | Նորմալ կյանք (անգլ.) | Normal Life | Փեմ Անդերսոն |
1996 | Նորմա Ջին և Մերիլին | Norma Jean & Marilyn | Նորմա Ջին |
1996 | Սպանելու ժամանակ (անգլ.) | A Time to Kill | Կառլա Բրիդժենս |
1996 | Դիկ Ռիչարդս | Dick Richards | Ջուլի |
1997 | Մորեխ (անգլ.) | The Locusts | Քիթի |
1997 | Համբուրելով աղջիկներին (անգլ.) | Kiss the Girls | բժիշկ Քեյթ ՄակԹիրնեն |
1998 | Սայմոն Բիրչ (անգլ.) | Simon Birch | Ռեբեկա Վենտվորդ |
1999 | Մեր ընկերը, Մարտինը (անգլ.) | Our Friend, Martin | տիկին Դեյլ |
1999 | Ականատես (անգլ.) | Eye of the Beholder | Ջոաննա Էրիս |
1999 | Կրկնակի սխալ հաշվարկ (անգլ.) | Double Jeopardy | Էլիզաբեթ Փերսոնս |
2000 | Այնտեղ, ուր սիրտն է | Where the Heart Is | Լեքսի Քուփ |
2000 | Ռայանի հարցազրույցը | The Ryan Interview | Ֆրեդերիկա Ռոուզ |
2001 | Քեզ նման ինչ-որ մեկը (անգլ.) | Someone Like You | Ջեյն Գուդեյլ |
2002 | Ծանր հանցագործություններ (անգլ.) | High Crimes | Քլեր Կուբիկ |
2002 | Յա-Յա քույրիկների աստվածային գաղտնիքները (անգլ.) | Divine Secrets of the Ya-Ya Sisterhood | պատանի Վիվի Ուոքեր |
2002 | Ֆրիդա (անգլ.) | Frida | Թինա Մոդոտի |
2004 | Ամնեզիա | Twisted | Ջեսիկա Շեպարդ |
2004 | Ընտանի կենդանի (անգլ.) | De-Lovely | Լինդա Փորտեր |
2006 | Արի վաղ առավոտյան (անգլ.) | Come Early Morning | Լյուսի Ֆաուլեր |
2006 | Փայտոջիլ (անգլ.) | Bug | Ագնես Ուայթ |
2009 | Էլեն (անգլ.) | Helen | Էլեն Լեոնարդ |
2009 | Անցում (անգլ.) | Crossing Over | Դենիզ Ֆրենկել |
2010 | Ատամի փերի (անգլ.) | Tooth Fairy | Կառլի |
2011 | Կպչուն թերթիկ | Flypaper | Քեյթլին |
2011 | Դելֆինին պատմություն (անգլ.) | Dolphin Tale | Լորեյն Նելսոն |
2012 | Անհետացածը | Missing | Ռեբեկա Ուինսթոն |
2013 | Օլիմպի անկումը (անգլ.) | Olympus Has Fallen | ԱՄՆ-ի առաջին տիկին Մարգարետ Էշեր |
2014 | Դիվերգենտ | Divergent | Նատալի Պրայոր |
2014 | Դելֆինի պատմություն 2 | Dolphin Tale 2 | Լորեյն Նելսոն |
2015 | Դիվերգենտ, գլուխ 2։ Ինսուրգենտ | The Divergent Series: Insurgent | Նատալի Պրայոր |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակների և անվանակարգերի ցուցակ | ||||
---|---|---|---|---|
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
1993 | Նյու Յորքի կինոգետների հասարակություն | Լավագույն կանացի դեր | «Ռուբին դրախտում» | Հաղթանակ |
1994 | ԱՄՆ-ի ազգային կինոգետների հասարակություն | Լավագույն կանացի դեր | Հաղթանակ | |
«ԱՆկախ հոգի» | Լավագույն կանացի դեր | Հաղթանակ | ||
Չիկագոյի կինոգետների ասոցիացիա | Ամենախոստումնալից դերասանուհի | Հաղթանակ | ||
1996 | Էմմի | Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ ֆիլմում | «Նորմա Ջին և Մերիլին» | Առաջադրված |
1997 | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում | Առաջադրված | |
1998 | Blockbuster Entertainment Awards | Լավագույն կանացի դեր | «Համբուրելով աղջիկներին» | Առաջադրված |
Արբանյակային մրցանակ | Լավագույն կանացի երկրորդական դեր | Առաջադրված | ||
1998 | Lone Star Film & Television Awards | Լավագույն կանացի երկրորդական դեր | «Մորեխ» | Հաղթանակ |
2000 | Lone Star Film & Television Awards | Լավագույն կանացի դեր | «Կրկնակի սխալ հաշվարկ» | Հաղթանակ |
MTV Movie Awardsժ | Լավագույն կանացի դեր | Առաջադրված | ||
2003 | Ֆենիքսի կինգետների հասարակություն | Լավագույն կանացի երկրորդական դեր | «Յա-Յա քույրիկների աստվածային գաղտնիքները» | Առաջադրված |
Prism Awards | Լավագույն կանացի դեր | Առաջադրված | ||
2005 | Ոսկե Գլոբուս | Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ մյուզիքլում | «Ընտանի կենդանի» | Առաջադրված |
2008 | Սատուրն | Լավագույն կանացի դեր | «Խափանումները» | Առաջադրված |
2011 | Kids’ Choice Awards | Լավագույն կանացի դեր | «Ատամի փերի» | Առաջադրված |
Աղբյուր։[9]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Melanie Fleury. (2011 թ․ ապրիլի 8). «Ashley Judd's Ancestors are Found on 'Who Do You Think You Are?'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Создательница Вкуса жизни получила прописку в Голливуде. Новости кино. Кино на Фильм. Ру(չաշխատող հղում)
- ↑ C. Young. (2001 թ․ դեկտեմբերի 14). «WEEK IN REVIEW: Winona Busted; Ashley Gets Married» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Jeff Gluck. (2013 թ․ հունվարի 30). «Ashley Judd, Dario Franchitti announce plan to divorce» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Internet Movie Database. «Awards for Ashley Judd». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Էշլի Ջադ» (անգլ.) Internet Movie Database կայքում
- Էշլի Ջադի կենսագրությունը NNDB.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Ջադ» հոդվածին։ |