Վոլտեր Բրյուս Ուիլիս (անգլերեն՝ Walter Bruce Willis, մարտի 19, 1955(1955-03-19)[1][2][3][…], Իդար Օբերշտայն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), առավել հայտնի որպես Բրյուս Ուիլիս, ամերիկացի դերասան, պրոդյուսեր և երաժիշտ, ով իր կարիերան նախ սկսեց հեռուստատեսությունում աշխատելով, որից հետո նաև հանդես է եկել գեղարվեստական տարբեր ժանրերի ֆիլմերում (կատակերգություն, դրամա, էքշն

Բրյուս Ուիլիս
անգլ.՝ Bruce Willis
Ծնվել էմարտի 19, 1955(1955-03-19)[1][2][3][…] (69 տարեկան)
ԾննդավայրԻդար Օբերշտայն, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԿրթությունՄոնկլեր նահանգային համալսարան և Penns Grove High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, դերասան, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԸնտրանիDie Hard?, Քրեական ընթերցվածք, Հինգերորդ տարրը, Արմագեդոն, Վեցերորդ զգայարան և Moonlighting?
Ամուսին(ներ)Emma Heming Willis?
Երեխա(ներ)Ռումեր Ուիլիս, Scout Willis? և Tallulah Willis?
Պարգևներ և մրցանակներ

Մեծ ճանաչում է ձեռք բերել որոնցից կարելի է առանձնացնել «Քրեական ընթերցվածք», «Մեղքերի քաղաքը», «12 կապիկներ», «Արմագեդդոն», «Պինդ ընկույզ», «Շնագայլը», «Հինգերորդ տարրը» և «Վեցերորդ զգայարան» ֆիլմերը։

Ուիլիսն երկու անգամ ստացել է Էմմի մրցանակ, մեկ անգամ Ոսկե Գլոբուս և չորս անգամ առաջադրվել է Սատուրն մրցանակաբաշխությունում։ Ամուսնացած է եղել դերասանուհի Դեմի Մուրի հետ, ովքեր իրենց 13 տարվա համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք դուստր։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Իդար-Օբերշտեյնում (Արևմտյան Գերմանիա)` ամերիկացու և գերմանուհու ընտանիքում։ Նրա հայր Դևիդը եղել է ամերիկյան զինվորական։ 1957 թվականին, երբ ավարտվում է նրա ծառայությունը Զինված ուժերում, ընտանիքը վերադառնում է Նյու Ջերսի։ Բրյուսը, ով չորս երեխաներից ավագն էր, ունեցել է բուռն մանկություն։ Երեխա ժամանակ Բրյուսը կակազել է։ Հուզմունքը խանգարում էր նրա խոսքին։ Որպեսզի հաղթահարի իր արատը, նա գրանցվում է դպրոցական թատերական խմբակում։ Ուիլիսին դուր էր գալիս հանդես գալ բեմում մեծ լսարանի առաջ, ուստի միջնակարգ դպրոցում ուսումը համատեղում է դրամատիկ խմբակում հանդես գալու հետ:, որտեղ հանդես էր գալիս Շեքսպիրի և Ուիլյամսի բեմադրություններում։ Շուտով Ուիլիսը ավարտում է Մոնկլերի պետական համալսարանը և մեկնում Նյու Յորք, որտեղ երբեմն աշխատում էր բարերում, նվագում էր շրթնային հարմոնիկայով ֆոլկլորային «Արագացուցիչներ» անսամբլում և ամբողջ ուժով ձգտում էր բեմ բարձրանալ։ Բարմեն աշխատելիս նա ապատահաբար հանդիպում է քասթինգի ռեժիսորի հետ, ով փնտրում էր դերասան՝ բարմենի էպիզոդիկ դերի համար։ Նրա կերպարը դուր է գալիս ռեժիսորին։

Կարիերան

խմբագրել

Փառքը անմիջապես չի եկել. Ուիլիսն ստիպված է լինում մի քանի տարի խաղալ քիչ հայտնի թատրոններում և մարմնավորել էպիզոդիկ կերպարներ հեռուստաբեմադրություններում այնքան ժամանակ, մինչև նրան ուշադրություն են դարձնում և հրավիրում խաղալ «Լուսնային լույս» դետեկտիվային գործակալություն հեռուստասերիալում (1985-1989)։ Ուիլիսը ձեռք է բերում կոմիկի համբավ, սակայն 1988 թվականին նա անսպասելի նկարահանվում է Պինդ ընկույզ մարտաֆիլմում, որն էլ նրան համաշխարհային ճանաչում բերեց։ Հետագայում Ուիլիսը շատ անգամ է վերադարձել միայնակ-հերոսի կերպարին, ինչպես Հինգերորդ տարրը, Մերկուրին վտանգի մեջ է, ինչպես նաև Պինդ ընկույզ սիկվելի 4 հաջողված ֆիլմերում։

Ուլիսի կարիերայում տեղի են ունեցել անկումներ և հաջողություններ։ Օրինակ՝ 1990-ական թթ. սկզբին նա նկարահանվում է մի քանի անհաջող ֆիլմերում, բայց 1994 թվականին խաղում է նկատելի, թեև ոչ գլխավոր դեր Քվենտին Տարանտինոյի Քրեական ընթերցվածք ֆիլմում և ետ բերում կորցրած դիրքերը։ 1990-ականների վերջին կրկին անկումային շրջան էր, սակայն 1999 թվականին Ուիլիսը խաղում է գլխավոր դեր Վեցերորդ զգայարան ֆիլմում, որը սիրվում է հանդիսատեսի և քննադատների կողմից։ Ուիլիսը այդ ֆիլմի շնորհիվ աշխատում է մոտ 100 միլիոն դոլար։

Վերջին տարիներին Ուիլիսը ակտիվ համագործակցում է կինոռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի հետ և արդեն նկարահանվել է նրա երկու ֆիլմերում (Մեղքերի քաղաքը և Վախի մոլորակը

2009 թվականի ապրիլի 23-ին Belvedere S.A. ընկերությունը ստորագրել է երկարաժամկետ գովազդային համաձայնագիր Ուիլիսի հետ, ով դարձել է Sobieski(անգլ.)[10][11] օղու նոր դեմքը։ ՌԷԴ ֆիլմում Ուիլիսի հերոսի վերքը վարակազերծում են հենց այդ օղով։ Նույն տարւմ նկարահանվել է Gorillaz խմբի «Stylo» տեսահոլովակում։

Հայտնի է որպես The Accelerators խմբի մասնակից, որը նվագում է բլյուզ, սակայն ակտիվ աշխատում է նաև միայնակ. 80-ականներին թողարկել է երկու ալբոմ՝ դասական քանթրի ոճով[12]։ 2010 թվականից «Տրաստ» բանկի գովազդային ընկերության դեմքն է[13]։

Առնոլդ Ռիֆկինի հետ հիմնադրել է Cheyenne Enterprises կինոընկերությունը[14], որը նկարահանել է մոտ 3 տասնյակ ֆիլմեր[15]։

Ֆիլմեր

խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է 80-ից ավելի ֆիլմերում, 7 ֆիլմի պրոդյուսեր է։

Դերակատարումներ

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1984 – 1990 Մայամիի ոստիկանությունը. Բարքերի բաժին Miami Vice Թոնի Ամատո Սերիալ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոն Նիկոլելա
Ռիչարդ Կոմպտոն
Լեոն Իչասո
Դոն Ջոնսոն,
Ֆիլիպ Մայքլ Թոմաս,
Սանդրա Սանտյագո,
Օլիվիա Բրաուն,
Մայքլ Տոլբոտ
1985 – 1989 «Լուսնային լույս» դետեկտիվային գործակալություն Moonlighting Դավիդ Ադիսոն կրտսեր Սերիալ,
Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Դետեկտիվ
Ալան Արկուշ
Փիթեր Ուերներ
Քրիստիան Ի. Նայբի II
Սիբիլ Շեպարդ,
Էլիս Բիսլի,
Կերտիս Արմսթրոնգ,
Ջեք Բլեսինգ
1985 – 1989 Մթնշաղային գոտի The Twilight Zone Պիտեր Նովինս (էպիզոդիկ) Սերիալ,
Սարսափ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Թրիլեր,
Դետեկտիվ
Պոլ Լինչ
Փիթեր Մեդակ
Ռիշարդ Բուգայսկիյ
Ռոբին Ուորդ,
Չարլզ Էյդմեն,
Լյուսի-Լին Նորիս,
Ռիչարդ Մալիգան,
Ուիլյամ Էթերթոն
1987 Բրունոյի վերադարձը The Return of Bruno Բրունո Ռադոլինի Կատակերգություն,
Երաժշտական
Ջեյմս Յուկիչ Մայքլ Ջ. Ֆոքս,
Էլթոն Ջոն,
Բիլ Գրեհեմ,
Դիկ Կլարկ
1987 Կույր հանդիպում Blind Date Ուոլթեր Դևիս Մելոդրամա,
Կատակերգություն
Բլեյկ Էդվարդս Քիմ Բեսինջեր,
Ջոն Լարոկեթ,
Ուիլյամ Դենիելս,
Ջորջ Կոու
1988 Մայրամուտ Sunset Թոմ Միքս Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Վեստեռն
Բլեյկ Էդվարդս Ջեյմս Գարներ,
Մալկոլմ ՄակԴաուել,
Մերիել Հեմինգուեյ,
Քեթլին Կուինլեն
1988 Պինդ ընկույզ Die Hard սպա Ջոն ՄաքԼեյն Մարտական,
Թրիլեր
Ջոն ՄակՏիրնան Ալան Ռիկման,
Բոնի Բեդելիա,
Ռեջինալդ ՎելՋոնսոն,
Պոլ Գլիսոն
1989 Երկրում In Country Էմեթ Սմիթ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Ռազմական
Նորման Ջուիսոն Էմիլի Լլոյդ,
Ջոան Ալեն,
Քևին Անդերսոն,
Ջոն Տերի
1989 Ով էլ խոսեր Look Who's Talking Միկի (հնչյունավորում) Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Էմի Հեկերլինգ Ջոն Տրավոլտա,
Կերսթի Էլի,
Օլիմպիա Դուկակիս,
Ջորջ Սիգալ,
Էյբ Վիգոդա
1990 Պինդ ընկույզ 2 Die Hard 2 լեյտենանտ Ջոն ՄաքԼեյն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ռենի Հառլին Բոնի Բեդելիա,
Ուիլյամ Էթերթոն,
Ռեջինալդ ՎելՋոնսոն,
Ֆրանկո Ներո,
Ռոբերտ Պատրիկ
1990 Ով էլ խոսեր 2 Look Who's Talking Too Միկի (հնչյունավորում) Մելոդրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Էմի Հեկերլինգ Ջոն Տրավոլտա,
Կերսթի Էլի,
Օլիմպիա Դուկակիս,
Էլիաս Կոտեաս,
Տվինկ Կապլան
1990 Փառասիրության խարույկ The Bonfire of the Vanities Փիթեր Ֆալոու Դրամա,
Կատակերգություն
Բրայան Դե Պալմա Թոմ Հենքս,
Մելանի Գրիֆիտ,
Կիմ Կետրոլ,
Սոլ Ռուբինեկ,
Մորգան Ֆրիման
1991 Մահացու մտքեր Mortal Thoughts Ջեյմս Ուրբանսկի Թրիլեր,
Դետեկտիվ
Ալան Ռուդոլֆ Դեմի Մուր,
Գլեն Հեդլի,
Ջոն Պենկոու,
Հարվի Քեյթել
1991 Հուդզոնյան ճուռակը Hudson Hawk Էդի 'Հուդզոնյան ճուռակ' Հավկինս Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Մայքլ Լեման Դեննի Այելո,
Էնդի ՄակԴաուել,
Ջեյմս Քոբեռն,
Ռիչարդ Է. Գրանտ
1991 Բիլի Բատգեյթ Billy Bathgate Բո Վեինբերգ Մարտական,
Դրամա,
Քրեական
Ռոբերտ Բենտոն Դասթին Հոֆման,
Նիկոլ Կիդման,
Լորեն Դին,
Սթիվեն Հիլ
1991 Վերջին բոյսկաուտը The Last Boy Scout Ջո Հալենբեք Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Թոնի Սքոթ Դեյմոն Ուայանս,
Չելսի Ֆիլդ,
Նոուբլ Ուիլինգեմ,
Թեյլոր Նեգրոն
1992 Մահը նրան սազում է Death Becomes Her դոկտոր Էռնեստ Մենվիլ Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Ռոբերտ Զեմեկիս Մերիլ Սթրիփ,
Գոլդի Հոուն,
Իզաբելլա Ռոսելինի,
Իան Օգիլվի
1993 Լիցքավորված զենք 1 Loaded Weapon 1 Ջոմ ՄաքԼեյն Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Ջին Քվինտանո Էմիլիո Էսթևեզ,
Սեմյուել Ջեքսոն,
Ջոն Լովից,
Տիմ Կարի,
Քեթի Այրլենդ
1993 Հարվածի հեռավորության վրա Striking Distance դետեկտիվ Թոմ Հարդի Մարտական,
Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Ռոուդի Հերինգտոն Սառա Ջեսիկա Փարկեր,
Դենիս Ֆարինա,
Թոմ Սայզմոր,
Բրայոն Ջեյմս
1994 Նորտ North պատմող Դրամա,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ռոբ Ռայներ Էլայջա Վուդ,
Ջեյսոն Ալեքսանդր,
Ջուլիա Լուիս-Դրեյֆուս,
Մարկ Շեյմեն,
Քեթի Բեյթս,
Սքարլեթ Յոհանսոն
1994 Գիշերվա գույնը Color of Night դոկտոր Բիլ Կապա Թրիլեր,
Դրամա,
Մելոդրամա,
Դետեկտիվ
Ռիչարդ Ռաշ Ջեյն Մարչ,
Ռուբեն Բլադես,
Լեսլի Էնն Ուորեն,
Սքոթ Բակուլա
1994 Քրեական ընթերցվածք Pulp Fiction Բաչ Քոլիջ Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Քվենտին Տարանտինո Ջոն Տրավոլտա,
Սեմյուել Ջեքսոն,
Ումա Թուրման,
Վինգ Ռեյմս,
Հարվի Քեյթլ,
Թիմ Ռոտ,
Քրիստոֆեր Ուոքեն,
Քվենտին Տարանտինո
1994 – 2004 Ընկերները Friends Փոլ Սթիվենս Սերիալ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Գարի Խելվորսոն
Քևին Բրայտ
Մայքլ Լեմբեկ
Ջենիֆեր Էնիսթոն,
Քորթնի Կոքս,
Լիզա Կուդրոու,
Մեթ ԼեԲլան,
Մեթյու Պերի
1994 Հիմարներ չկան Nobody's Fool Կարլ Ռոեբաք Դրամա,
Կատակերգություն
Ռոբերտ Բենտոն Պոլ Նյուման,
Ջեսիկա Տենդի,
Մելանի Գրիֆիտ,
Դիլան Ուոլշ
1995 Պինդ ընկույզ 3. Հատուցում Die Hard: With a Vengeance Ջոն ՄաքԼեյն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ջոն ՄակՏիրնան Սեմյուել Ջեքսոն,
Ջերեմի Այրոնս,
Լարի Բրիգգման,
Գրեմ Գրին
1995 Չորս սենյակ Four Rooms Լեո (էպիզոդիկ) Կատակերգություն Էլիսոն Անդերս
Ալեքսանդր Ռոկուել
Ռոբերտ Ռոդրիգես
Թիմ Ռոտ,
Այոնի Սկայ,
Ջենիֆեր Բիլզ,
Մադոնա,
Անտոնիո Բանդերաս
1995 12 կապիկներ Twelve Monkeys Ջեյմս Քոլ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դետեկտիվ
Թերի Գիլյամ Մեդելին Սթոու,
Բրեդ Փիթ,
Քրիստոֆեր Պլամեր,
Դևիդ Մորս
1996 Միայնակ հերոսը Last Man Standing Ջոն Սմիթ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Վեստեռն
Ուոլտեր Հիլ Բրյուս Դերն,
Ուիլյամ Սենդերսոն,
Քրիստոֆեր Ուոքեն,
Դևիդ Պատրիկ Քելի
1996 Բիվիսը և Բաթ-Թեյդը այդ անում են Ամերիկայում Beavis and Butt-Head Do America Մադի Գրիմս (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Մայք Ջաջ
Մայք դե Սևե
Իվետ Կապլան
Մայք Ջաջ,
Դեմի Մուր,
Կլորիս Լիչմեն,
Ռոբերտ Սթեկ
1996 Մանկիկ Բրունոն Bruno the Kid: The Animated Movie Մանկիկ Բրունո (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ընտանեկան
Թոնի Ջեյ,
Ջենիֆեր Հեյլ,
Թիմ Կարի,
Կետ Սաուսի
1997 Հինգերորդ տարրը The Fifth Element Կորբեն Դալաս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Լյուկ Բեսոն Միլա Յովովիչ,
Գարի Օլդմեն,
Յեն Հոլմ,
Քրիս Թաքեր
1997 Շնագայլը The Jackal Շնագայլ Մարտական,
Թրիլեր,
Քրեական,
Արկածային
Մայքլ Քեյթոն-Ջոնս Ռիչարդ Գիր,
Սիդնի Պուատյե,
Դայան Վենորա,
Մատիլդա Մեյ,
Ջեք Բլեք
1998 Մերկուրին վտանգի մեջ է Mercury Rising Արտ Ջեֆրիես Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Հարոլդ Բեքեր Ալեք Բոլդուին,
Միկո Հյուզ,
Չի ՄակԲրայդ,
Կիմ Դիքենս
1998 Արմագեդոն Armageddon Հարի Ստամպեր Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Մայքլ Բեյ Բեն Աֆլեկ,
Լիվ Տայլեր,
Ուիլ Պեթոն,
Լիվ Թայլեր,
Բիլլի Բոբ Թորնթոն,
Մայքլ Կլարկ Դունկան,
Սթիվ Բուշեմի,
Օուեն Ուիլսոն
1998 Պաշարում The Siege Գեներալ մայոր Ուիլյամ Դեվերաքս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Էդուարդ Ցվիկ Դենզել Վաշինգտոն,
Աննեթ Բենինգ,
Թոնի Շելուբ,
Սամի Բուաժիլա
1999 Չեմպիոնների նախաճաշ Breakfast of Champions Դուեյն Հուվեր Կատակերգություն Ալան Ռուդոլֆ Ալբերտ Ֆինի,
Նիկ Նոլտի,
Բարբարա Հերշի,
Գլեն Հեդլի
1999 Վեցերորդ զգայարան The Sixth Sense Դոկտոր Մալքոլմ Քրոուվ Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Մ. Նայտ Շյամալան Հեյլի Ջոել Օսմենթ,
Թոնի Քոլետ,
Օլիվիա Ուիլյամս,
Թրևոր Մորգան
1999 Պատմություն մեր մասին The Story of Us Բեն Ջորդան Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոբ Ռայներ Միշել Պֆայֆեր,
Քոլին Ռենիսոն,
Ջեյկ Սենդվիգ,
Քեյսի Բոերսմա
2000 Ինը յարդ The Whole Nine Yards Ջիմմի 'Կակաչ' Տադեսկի Կատակերգություն,
Քրեական
Ջոնաթան Լին Մեթյու Պերի,
Ամանդա Փիթ,
Նատաշա Հենսթրիջ,
Ռոզաննա Արկետ
2000 Մանուկը The Kid Ռաս Դուրից Ֆենտեզի,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ջոն Տյորտելտաուբ Սփենսեր Բրեսլին,
Էմիլի Մորտիմեր,
Լիլի Թոմլին,
Ջին Սմարտ
2000 Անխոցելին Unbreakable Դավիդ Դան Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Մ. Նայտ Շյամալան Սեմյուել Ջեքսոն,
Ռոբին Ռայթ,
Սպենսեր Տրիտ Կլարկ,
Չարլեյն Վուդարդ
2001 Ավազակները Bandits Ջո Բլեք Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Բարի Լևինսոն Բիլի Բոբ Թորնթոն,
Քեյթ Բլանշետ,
Տրոյ Գերիտի,
Բրայան Ֆ. Օ’Բիրն
2002 Հարտի պատերազմը Hart's War գնդապետ Ուիլյամ Ա. ՄաքՆամուրա Դրամա,
Ռազմական
Գրեգորի Հոբլիտ Քոլին Ֆարել,
Թերենս Հովարդ,
Կոուլ Հաուզեր,
Մարչել Յուրեշ
2002 Իրական արևմուտք True West Լի Դրամա Գարի Հելվորսոն Չադ Սմիթ,
Էնդրյու Էլբուրգեր,
Դանիել Քեննեդի,
Ռոհիտ Բալ
2002 Մեծ չեմպիոնը Grand Champion Միսթր Բլանդֆորդ Կատակերգություն,
Ընտանեկան
Բերի Տաբբ Ջոի Լորեն Էդամս,
Ջեյքոբ Ֆիշեր,
Էմմա Ռոբերտս,
Բերի Տաբբ,
Հոկեյ
2003 Արևի արցունքները Tears of the Sun լեյտենանտ Ա. Կ. Ուաթերս Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Ռազմական
Անտուան Ֆուկուա Մոնիկա Բելուչի,
Կոուլ Հաուզեր,
Իմոն Ուոլկեր,
Ջոնի Մեսներ
2003 Գաճաճները հանդիպում են Տորնբերիի հետ Rugrats Go Wild Սպայկ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջոն Էնգ
Նորտոն Վիրգեն
Էլիզաբեթ Դեյլի,
Նենսի Կարտրայտ,
Կետ Սաուսի,
Դայոն Կվոն,
Շերիլ Չեյզ
2004 Ինը յարդ 2 The Whole Ten Yards Ջիմմի Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Հովարդ Դոյչ Մեթյու Պերի,
Ամանդա Փիթ,
Քևին Պոլակ,
Նատաշա Հենսթրիջ
2005 Պատանդը Hostage Ջեֆ Տալի Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ֆլորան Էմիլիո Սիրի Քևին Պոլակ,
Ջիմի Բենեթ,
Միշել Հորն,
Բեն Ֆոսթեր
2005 Մեղքերի քաղաքը Sin City Հարթիգան Մարտական,
Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Ֆրենկ Միլեր
Ռոբերտ Ռոդրիգես
Քվենտին Տարանտինո
Միքի Ռուրկ,
Քլայվ Օուեն,
Ռոզարիո Դոուսոն,
Ջեսիկա Ալբա,
Բենիսիո Դել Տորո,
Ռուտգեր Հաուեր,
Էլայջա Վուդ,
Ջոշ Հարթնեթ
2005 Ալֆա շունը Alpha Dog Սոնի Տրուլով Դրամա,
Քրեական,
Կենսագրական
Նիկ Կասավետիս Էմիլ Հիրշ,
Անտոն Ելչին,
Ջասթին Թիմբեռլեյք,
Բեն Ֆոսթեր,
Շոն Հետոսի
2005 Սլեվինի երջանիկ թիվը Lucky Number Slevin միսթր Գուդկատ Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Պոլ ՄակԳիգան Ջոշ Հարթնեթ,
Լյուսի Լյու,
Մորգան Ֆրիման,
Բեն Քինգսլի,
Լյուսի Լյու
2006 16 թաղամաս 16 Blocks դետեկտիվ Ջեք Մոսլի Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ռիչարդ Դոներ Մոս Դեֆ,
Դևիդ Մորս,
Ջեննա Շտերն,
Քեյսի Սենդեր
2006 Անտառային եղբայրություն Over the Hedge ՌՋ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Տիմ Ջոնսոն
Քերի Կիրկպատրիկ
Սթիվ Կարել,
Գարի Շենդլինգ,
Վանդա Սայկես,
Ուիլյամ Շետներ
2006 Ֆաստֆուդային ազգություն Fast Food Nation Հարի Ռիդել Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռիչարդ Լինկլեյթեր Ուիլմեր Վալդերամա,
Կատալինա Սանդինո Մորենո,
Անա Կլաուդիա Տալանկոն,
Խուան Կառլոս Սերան,
Արմանդո Էռնանդես
2006 Հեմմի. Բումերանգով պատմություն Hammy's Boomerang Adventure ՌՋ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Ուիլ Ֆինն Գարի Շենդլինգ,
Սթիվ Կարել,
Վանդա Սայկես,
Սամի Կիրկպատրիկ
2007 Գրայնդհաուս Grindhouse լեյտենանտ Մուլդոն (էպիզոդիկ) Սարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Ռոբերտ Ռոդրիգես
Էլայ Ռոտ
Քվենտին Տարանտինո
Ռոուզ ՄակԳոուն,
Կուրտ Ռասել,
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ,
Զոի Բել,
Ռոզարիո Դոուսոն
2007 Իդեալական անժանոթը Perfect Stranger Հարսոն Հիլ Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Ջեյմս Ֆոուլի Հոլի Բերի,
Ջովաննի Ռիբիզի,
Ռիչարդ Պորտնոու,
Գարի Դուրդան
2007 Պինդ ընկույզ 4.0 Die Hard 4.0 Ջոն ՄաքԼեյն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Լեն Ուայզման Ջասթին Լոնգ,
Տիմոտի Օլիֆանտ,
Մեգգի Կյու,
Կլիֆ Կյորտիս
2007 Վախի մոլորակը Planet Terror լեյտենանտ Մուլդուն Սարսափ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Ռոբերտ Ռոդրիգես Ռոուզ ՄակԳոուն,
Ֆրեդի Ռոդրիգես,
Մարլի Շելտոն,
Ջոշ Բրոլին,
Մայքլ Բին
2008 Դպրոցական նախագահի սպանություն Assassination of a High School President Ջարեդ Տ. Կիրկպատրիկ Կատակերգություն,
Քրեական,
Դետեկտիվ
Բրեթ Սայմոն Միշա Բարտոն,
Ռիս Թոմպսոն,
Մայքլ Ռապապորտ,
Կետրին Մորիս
2008 Մի անգամ Հոլիվուդում What Just Happened դերասան Դրամա,
Կատակերգություն
Բարի Լևինսոն Ռոբերտ Դե Նիրո,
Ջոն Տուրտուրո,
Քեթրին Քիներ,
Ռոբին Ռայթ,
Ստենլի Տուչի,
Շոն Փեն,
Ջոն Թուրթուրո
2009 Սուռոգատները Surrogates Գրիր Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ջոնաթան Մոսթոու Ռադա Միտչել,
Ռոզամունդ Պայկ,
Բորիս Կոջո,
Ջեյմս Ջինտի
2010 Ոստիկանները Cop Out Ջիմի Մոնրո Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Քևին Սմիթ Թրեյսի Մորգան,
Ադամ Բրոդի,
Քևին Պոլակ,
Գիլերմո Դիաս
2010 ՌԷԴ Red Մրենկ Մոսես Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Ռոբերտ Շվենտկե Ջոն Մալկովիչ,
Մորգան Ֆրիման,
Հելեն Միրեն,
Մերի-Լուիզ Փարկեր
2010 Անզուսպները The Expendables Չարչ Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Սիլվեստր Ստալոնե Սիլվեստր Ստալոնե,
Ջեթ Լի,
Ջեյսոն Սթեթհեմ,
Միքի Ռուրկ,
Դոլֆ Լունդգրեն,
Ռենդի Կուտուր
2011 Որոգայթ Setup Բիգս Մարտական,
Դրամա,
Քրեական
Մայք Գյունտեր Ֆիֆթի Սենտ,
Ռայան Ֆիլիփ,
Ռորի Մարկհամ,
Ջեննա Դևան
2011 Հնարք .44 Catch .44 Մել Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Աարոն Հարվի Ֆորեսթ Ուիթաքեր,
Մալին Ակերման,
Նիքի Ռիդ,
Դեբորա Էն Ուոլ
2011 Օրը ցերեկով The Cold Light of Day Մարտին Մարտական,
Թրիլեր
Մաբրուկ Էլ Մեկրի Հենրի Կավիլ,
Սիգուրնի Ուիվեր,
Վերոնիկա Էչեգի,
Ռոշդի Զեմ,
Ջոզեֆ Մոուլ
2011 Սև մամբա The Black Mamba Mister Suave Կարճամետրաժ,
Մարտական,
Սպորտային
Կոբի Բրայանտ,
Ռոբերտ Ռոդրիգես,
Կլիվոն Բարլոու,
Ջամալ Դաֆ,
Ջոն Դաֆ
2012 Վեգասի ֆորտունան Lay the Favorite Դինկ Հեյմովից Կատակերգություն Սթիվեն Ֆրիրզ Ռեբեքա Հոլ,
Քեթրին Զետա-Ջոնս,
Ջոշուա Ջեքսոն,
Վինս Վոն
2012 Լիալուսնի թագավորությունը Moonrise Kingdom կապիտան Շարփ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ուես Անդերսոն Էդվարդ Նորթոն,
Բիլ Մյուրեյ,
Ֆրենսիս ՄակԴորմանդ,
Ջարեդ Գիլման
2012 Անզուսպները 2 The Expendables 2 Չարչ Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Սայմոն Ուեսթ Սիլվեսթր Ստալոնե,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դոլֆ Լունդգրեն,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Տերի Կրյուս
2012 Սեպը սեպով Fire with Fire Մայք Սելա Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դևիդ Բարետ Ջոշ Դյուամել,
Ռոզարիո Դոուսոն,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Ֆիֆտի Սենտ
2012 Ժամանակի հանգույցը Looper Old Joe Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ռայան Ջոնսոն Ջոզեֆ Գորդոն-Լևիթ,
Էմիլի Բլանտ,
Ջեֆ Դենիելս,
Նոյ Սեգան
2013 Պինդ ընկույզ. Հիանալի օր է մեռնելու համար A Good Day to Die Hard Ջոն ՄաքԼեյն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ջոն Մուր Ջեյ Քորթնի,
Մերի Էլիզաբեթ Ուինսթեդ,
Պատրիկ Ստյուարտ,
Կոուլ Հաուզեր
2013 G.I. Joe. Կոբրայի ցատկ 2 G.I. Joe: Retaliation Ջո Կոլտոն Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Ջոն Չու Չենինգ Տատում,
Դուեյն Ջոնսոն,
Ռեյ Սթիվենսոն,
Էդրիան Պալիկի
2013 ՌԷԴ 2 Red 2 Ֆրենկ Մոսես Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Դին Պարիզո Ջոն Մալկովիչ,
Մերի-Լուիզ Փարկեր,
Լի Բյոն Հոն,
Հելեն Միրեն
Ամերիկյան մարդասպանը American Assassin Մարտական,
Թրիլեր
Ջեֆրի Նաչմանոֆ Չիլի Մո,
Դեյվ Թոմաս
Քեյնը և Լինչը Kane & Lynch Քեյն Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ֆ. Գերի Գրեյ Ջեյմի Ֆոքս,
Ջոն Լովից
Մորգանի գագաթնաժողովը Morgan's Summit Դրամա Թոմ Շուլման Ջուլիաննա Մուր

Պրոդյուսեր

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2002 Կոկորդիլոսների ոսորդը. Ձեռնամարտ The Crocodile Hunter: Collision Course
2002 Իրական արևմուտք True West
2004 Չարի հպումը Touching Evil2
2005 Պատանդը Hostage
2006 Հիփ Հոփ նախագիծը The Hip Hop Project
2013 Պինդ ընկույզ. Հիանալի օր է մեռնելու համար A Good Day to Die Hard

Սցենարիստ և Կոմպոզիտոր

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1991 Հուդզոնյան ճուռակը Hudson Hawk

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 https://www.spiegel.de/panorama/leute/bruce-willis-wurde-der-hollywoodstar-trotz-krankheit-zu-filmdrehs-gedraengt-a-df16d473-80ed-4f01-8146-bda52af9f05f
  5. https://www.goldenglobes.com/person/bruce-willis
  6. https://web.archive.org/web/20110715155800/http://razzies.com/asp/content/XcNewsPlus.asp?cmd=view&articleid=32
  7. https://www.emmys.com/awards/nominees-winners/1987/outstanding-lead-actor-in-a-drama-series
  8. https://www.emmys.com/awards/nominees-winners/2000/outstanding-guest-actor-in-a-comedy-series
  9. https://walkoffame.com/bruce-willis/
  10. Baubeau, Amelie and David Kesmodel (2009 թ․ դեկտեմբերի 23). «Bruce Willis Sees Spirits in Equity Deal With Belvedere». WSJ.com.
  11. «Bruce Willis ambasadorem polskiej wódki(լեհ.)». «tvn24.pl». 2009 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
  12. Երգող հոլիվուդյան աստղերը KinoKiller.com կայքում
  13. «Բրյուս Ուիլիսը դարձել է «Տրաստ» բանկի դեմքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  14. Fleming, Michael (2002 թ․ նոյեմբերի 12). «Willis held 'Hostage'». Variety. Արխիվացված է օրիգինալից (Необходима регистрация) 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Cheyenne Enterprises». IMDB. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23–ին-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուս Ուիլիս» հոդվածին։